Դելիկատես
Դելիկատես (от ֆր.՝ délicatesse), հազվադեպ, համեղ ուտեստ, համեղ կերակուր։ Դելիկատեսն՝ ավելի լայն իմաստով, դա ինչ-որ առանձնահատուկ բան է, նուրբ ձևով, ակնկալվող, պարտադիր չէ, որ դա սննդամթերք լինի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դելիկատեսների առևտուրը միջնադարում առևտրի կարևոր մասն էր կազմում, օրինակ, Եվրոպայի և Հեռավոր Արևելքի միջև առևտուրը, արաբական աշխարհի միջև առևտուրը։ Տարբեր ժամանակներում կարտոֆիլը, բրինձը և թեյը համարվում էին դելիկատեսներ։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս դելիկատեսներ են համարվում՝ Ֆուագրա[1], սև խավիար, կարմիր խավիար, խխունջների խավիար, տրյուֆել, ֆուգու կերակրատեսակը, ոստրեները և այլ։ Դելիկատեսների շարքին են պատկանոմ նաև Օմարները, մուկսուն ձկնատեսակները, կուբայական կոկորդիլոսի միսը, թուրքական ուտեստ կազի-կարտան և այլն։
Աֆրիկայում սիրամարգակների տապակած կամ ապխտած թրթուրները համարվում են դելիկատեսներ, որը 4 անգամ ավելի թանկ են, քան սովորական միսը։
Սովորական անտառների միջին գոտում տարածված է բաց-վարդագույն կամ կեսարական սունկը, որոնց Միջերկրական ծովի ափին և եվրոպական հարավային երկրներում աճելը համարվում էր դելիկատես։
Լաոսում, Մյանմարում, Հնդկաստանում, Թաիլանդում և Ֆիլիպիններում, մի շարք թերթաբեղիկավորների տեսակների խոշոր թրթուրներն ու ձագերը համարվում են դելիկատեսներ։
Ֆիջիի տեղական տոհմերի մեջ որոշ երկարաբեղիկների թրթուրները համարվում են դելիկատեսներ, Պարագվայում՝ հնդկացիների ցեղերի թվում արմավենու թրթուրներն են համարվում դելիկատեսներ։