Դարիալի կիրճ (վրաց.՝ დარიალის ციხე) կամ Ալանաց դուռ, կիրճՎրաստանում, Թերեք գետի հովտում՝ Մեծ ԿովկասիԿողքային լեռնաշղթան նրա հատելու տեղում։ Խորությունը մինչև 1000 մ է։ Դարալի կիրճով է անցնում Ռազմավարական ճանապարհը։
Հին և միջին դարերում ուներ ռազմական կարևոր նշանակություն։ Հայերը, վրացիները և պարսիկները կայազոր են պահել այնտեղ՝ կովկասյան վաչկատուն ցեղերի ներխուժումները կասեցնելու համար։ Այդպես է կոչվել այնտեղով հաճախակի ներխուժած ալանների անունով։ Կիրճի հսկողության համար ԲյուզանդիանՍասանյան Պարսկաստանին հարկ էր վճարում։
Անվանման ստուգաբանությունը կապվում է կովկասյանիրանալեզուալաններ ցեղի անվան հետ, որին ավելացվել է պարսկերենդար «դարպաս, դուռ, կապան» բառը։ Հին և միջին դարերում հայերեն հենց այդպես էլ կոչվել է՝ Ալանաց դուռ․ այդ տեղով ալանները հաճախակի էին ներխուժում Հայաստան, Վրաստան և հասնում Իրանի սահմանները։ Հայտնի է եղել նաև Կովկասի դարպասներ անունով[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 316)։