Դախիլա
Դախիլա | |
---|---|
Տեսակ | օազիս և իջվածք |
Երկիր | Եգիպտոս[1] |
Վարչատարածք | Ալ Դախլա |
ԲԾՄ | 120 մետր և 149 մետր |
Մակերես | 2000 կմ² |
Դախիլա օազիս (մասրի՝ الداخلة El Daḵla, արաբերենից թարգմանած՝ նշանակում է ներքին օազիս), Եգիպտոսի Արևմտյան անապատի յոթ օազիսներից մեկը։ Գտնվում է Վադի ալ Ջադիդ (Նոր հարթավայրային) նահանգում, Նեղոս գետից 350 կիլոմետր հեռավորության վրա, Ֆարֆարա և Խարգա օազիսների միջև՝ մոտավորապես դրանց կեսճանապարհին (վերջինս, ի հակադրություն Դախիլայի, «արտաքին օազիս» է կոչվում)։
Դախիլան արևելքից արևմուտք ձգվում է շուրջ 80 կիլոմետր, հյուսիսից հարավ՝ շուրջ 25 կիլոմետր։ Օազիսում կան 17 բնակավայր՝ մոտավորապես 70 հազար ընդհանուր բնակչությամբ, ոչ մեծ օդանավակայան։ Տեղացի ֆելլահները աճեցնում են թութ (Morus), փյունիկյան արմավենի ( Phoenix ), թուզ (Ficus carica) ցիտրուսներ (Citrus)՝ մշտապես մաքառելով գրոհող ավազների դեմ։ Գլխավոր բնակավայրերն են՝
Մուտ (լրիվ անվանումը՝ Մուտ էլ-Խարաբ, հնում կոչվել է Մոտիս) - օազիսի վարչական կենտրոնն է, անվանակոչվել է թեբեական դիցերի եռյակի պատվին, ունի 20.439 բնակիչ (2006), ազգագրական թանգարան.
Ալ-Կասր - ժողովրդական արհեստների կենտրոն է, պահպանվել է միջնադարյան կավաշեն բերդաքաղաքը։
Համեմատաբար խոշոր բնակավայրեր են նաև Էլ-Մասարան և Քալամունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օազիսի բնակեցումն սկսվել է դեռևս պլեյստոցենի ժամանակներում, երբ այստեղ մուտք են գործել քոչվոր ցեղեր. այդ շրջանում տեղի կլիման բավականին խոնավ է եղել։ Մոտավորապես 6000 տարի առաջ Սահարայի կլիման դարձել է ավելի չորային։
Փարավոնների պետության հետ օազիսի բնակիչների առաջին շփումները տեղի են ունեցել մեր թվականությունից մոտավորապես 2550 տարի առաջ։
Փարավոնների դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]6-րդ արքայատոհմի կառավարման վերջին շրջանից պահպանվել են սեպագրերի նմանվող հիերատիկ գրով կազմված արձանագրություններ կավե տախտակների վրա, որոնց թիվը հասնում է շուրջ 5 հազարի (հայտնաբերվել են նահանգապետի Այն Ասիլ պալատում)[2][3]։ Կավե տախտակների ստեղծման ժամանակաշրջանում Դախիլան գտնվելիս է եղել պապիրուսի արտադրության կենտրոններից հեռու[4]։ Այդ արձանագրություններում գույքացուցակներ են, անվանացանկեր, հաշվարկներ և մոտավորապես 50 նամակ։
Դեյր էլ-Հագար
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյր էլ-Հագար, (մասրի՝ دير الحجر 'Քարի տաճար'), հինհռոմեական քարե տաճար Դախիլա օազիսի արևմտյան եզրին Կասր ալ-Դախիլայից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա։ Փարավոնների ժամանակներում հայտնի է եղել որպես հանգստավայր (Set-whe): Տաճարը կառուցվել է Ներոնի իշխանության օրոք, զարդաքանդակվել Վեսպասիանոսի, Տիտոսի, Դոմիցիանոսի ժամանակներում։ Նվիրված է եղել թեբեական դիցերի եռյակին՝ Ամոնին (Ռաին), Մուտին և Խոնսուին, ինչպես նաև տարածաշրջանի գլխավոր աստվածությանը՝ Սեթին[5]։
-
Տաճար տանող դարպասը
-
Հռոմեական կայսրը փարավորի կերպարով ընծաներ է մատուցում Իսիսին և Օսիրիսին։
-
Սարափամոնի գրաֆիտին
Կասր ալ-Դախիլա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասր ալ-Դախիլա կամ ալ-Կասր (արաբերեն՝ قصر الداخلة, թարգմանաբար նշանակում է բերդ) բերդաքաղաքը կառուցվել է 12-րդ դարում, հինհռոմեական բերդի մնացորդների վրա, Այուբյան արքաների նախաձեռնությամբ։ Չթրծված կավե քառահարկ կառույցներից շատերի պատերում տեղ են գտել հիերոգլիֆային արձանագրություններ պարունակող քարաբեկորներ, որոնք բերվել են մերձակայքում գտնվող Ահմեյդայից՝ Տոտ աստծու տաճարից։ 21-մետր բարձրությամբ եռահարկ մինարեթը կառուցվել է 924 թվականին[6]։
-
Կասր ալ-Դախիլայի համայնապատկերը
-
Մինարեթը
-
Lintel in Qasr el-Dakhla
-
Հիերոգլիֆային արձանագրություններ
-
Նասր էլ-Դին մզկիթի ներսը
1800 թվականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Դախիլան հայտնագործած առաջին եվրոպացի ճանապարհորդը սըր Արչիբալդ Էդմոնսթոուն է, ով այդ օազիսն ու նրա հնավայրերն է այցելել 1819 թվականին։ Նրան հաջորդել են մի քանի այլ ճանապարհորդներ, բայց միայն եգիպտագետ Հերբերտ Ուինլոքն է, որ 1908 թվականին ուսումնասիրություններ կատարելով այստեղ, դրանց արդյունքները ներկայայացրել է որոշակիորեն համակարգված կերպով։ Հետագայում մանրազնին հետազոտություններ են իրականացվել. 1950-ական թվականներին՝ դոկտոր Ահմեդ Ֆախրիի, 1970-ական թվականների վերջերին՝ ֆրանսիական արևելա-հնագիտական ինստիտուտի (Institut Français d'Archéologie Orientale), այնուհետև՝ Dakhla Oasis Project-ի գիտարշավախմբերի կողմից։
Վերջին շրջանի հայտնագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի օգոստոսին Եգիպտոսի հնությունների նախարարության հնագետները հայտնեցին, որ Բիր էշ-Շաղալայում հայտնաբերել են հինգ դամբան, որոնք ունեն մոտավորապես երկու հազար տարվա հնություն։ Գտել են նաև ոսկեջրած, կիսամաշ դիմակներ, մեծ կարասներ, խեցեղենի կտոր՝ հին եգիպտերեն, դեռևս չվերծանված արձանագրությամբ[7][8]։
Որոշ դամբաններ բավականին ընդարձակ են, պարունակում են թաղման մի քանի խցեր։ Դամբաններից մեկն ունեցել է բրգաձև, մի քանիսը՝ կամարաձև տանիք[9]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դախիլա օազիսին, ինչպես Եգիպտոսի մեծ մասին, բնորոշ է անապատային շոգ կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BWh):
Դախիլաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 33.2 (91.8) |
40.1 (104.2) |
44.8 (112.6) |
46.1 (115) |
48.0 (118.4) |
49.5 (121.1) |
45.2 (113.4) |
45.5 (113.9) |
45.2 (113.4) |
44.2 (111.6) |
39.3 (102.7) |
32.9 (91.2) |
49.5 (121.1) |
Միջին բարձր °C (°F) | 21.5 (70.7) |
24.0 (75.2) |
28.1 (82.6) |
33.6 (92.5) |
37.3 (99.1) |
38.9 (102) |
39.0 (102.2) |
38.4 (101.1) |
36.4 (97.5) |
32.9 (91.2) |
27.1 (80.8) |
22.8 (73) |
31.7 (89.1) |
Միջին օրական °C (°F) | 12.0 (53.6) |
14.2 (57.6) |
18.3 (64.9) |
23.6 (74.5) |
28.4 (83.1) |
30.8 (87.4) |
30.9 (87.6) |
30.4 (86.7) |
28.4 (83.1) |
24.3 (75.7) |
18.1 (64.6) |
13.7 (56.7) |
22.8 (73) |
Միջին ցածր °C (°F) | 3.5 (38.3) |
5.1 (41.2) |
8.7 (47.7) |
13.4 (56.1) |
18.3 (64.9) |
21.6 (70.9) |
22.3 (72.1) |
21.6 (70.9) |
20.2 (68.4) |
16.2 (61.2) |
9.9 (49.8) |
5.3 (41.5) |
13.8 (56.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −3.9 (25) |
−3.8 (25.2) |
−0.8 (30.6) |
2.1 (35.8) |
7.4 (45.3) |
12.4 (54.3) |
15.4 (59.7) |
15.2 (59.4) |
12.2 (54) |
7.7 (45.9) |
1.0 (33.8) |
−2.1 (28.2) |
−3.9 (25) |
Տեղումներ մմ (դյույմ) | 0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 0.1 | 0 | 0 | 0 | 0.1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.2 |
% խոնավություն | 47 | 41 | 35 | 29 | 26 | 24 | 26 | 28 | 31 | 36 | 43 | 47 | 34.4 |
Միջին ամսական արևային ժամ | 294.5 | 279.7 | 316.2 | 315.0 | 356.5 | 366.0 | 384.4 | 375.1 | 336.0 | 328.6 | 300.0 | 291.4 | 3943,4 |
Միջին օրական արևային ժամ | 9.5 | 9.9 | 10.2 | 10.5 | 11.5 | 12.2 | 12.4 | 12.1 | 11.2 | 10.6 | 10.0 | 9.4 | 10.8 |
Աղբյուր #1: NOAA[10] | |||||||||||||
Աղբյուր #2: Arab Meteorology Book (sun)[11] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Scribes and craftsmen: the noble art of writing on clay. Արխիվացված 2016-05-29 Wayback Machine Feb 29, 2012; UCL Institute of Archaeology
- ↑ Posener-Kriéger 1992; Pantalacci 1998.
- ↑ Parkinson and Quirke 1995:20.
- ↑ Deir el-Hagar Retrieved 2020-05-06.
- ↑ Su (2009 թ․ մարտի 31). «Qasr Dakhla, Egyptian Monuments». Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին. (blog)
- ↑ August 2017, Owen Jarus 24. «Photos: 2,000-Year-Old Tombs Found in Egyptian Oasis». livescience.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «2,000-year-old Roman tombs uncovered in Egypt». Deccan Herald (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «2,000-year-old Roman tombs, artifacts and inscribed pottery discovered in Egypt». DNA India (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Dakhla Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Appendix I: Meteorological Data» (PDF). Springer. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boozer, A. "Archaeology on Egypt's Edge: Archaeological Research in the Dakhleh Oasis, 1819-1977" in Ancient West & East: 12: 117-156. 2013.
- Fakhry, A. The Oases of Egypt, I : Siwa Oasis, Le Caire, Amer. Univ. in Cairo Press.
- Fakhry, A. The Oases of Egypt, II: Bahriyah and Farafra Oases, Le Caire, Univ. in Cairo Press, c. 2003.
- Giddy, L. Egyptian Oases: Bahariya, Dakhla, Farafra and Kharga during Pharaonic Times, Warminster, Aris & Philips, 1987.
- Jackson, R. At Empire's Edge: Exploring Rome's Egyptian Frontier, New Haven et Londres, Yale University Press, 2002.
- Thurston, H. Island of the Blessed : the Secrets of Egypt's Everlasting Oasis, Toronto, Doubleday, 2003.
- Vivian, C. The Western Desert of Egypt: an explorer's handbook, AUC Press, le Caire, 2000.
- Wagner, G. Les oasis d'Égypte à l'époque grecque, romaine et byzantine, d'après les documents grecs, Le Caire, Recherches de papyrologie et d'épigraphie grecques, 1987.
- Jürgen Osing (Bearb.) u.a.: Denkmäler der Oase Dachla aus dem Nachlass von Ahmed Fakhry. (Archäologische Veröffentlichungen 28) Philipp von Zabern, Mainz 1982
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IFAO Page for Balat Site Excavations
- Dakhla in the Old Kingdom
- Travel guide Արխիվացված 2011-02-01 Wayback Machine
- (Գերմաներեն) Dākhla on Wikivoyage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դախիլա» հոդվածին։ |
|