Jump to content

Դագմար Լանգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դագմար Լանգե
Ծնվել էմարտի 31, 1914(1914-03-31)
ԾննդավայրՎեստերոս, Շվեդիա
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1991(1991-10-08)[1] (77 տարեկան)
Վախճանի վայրՆորա
ԳերեզմանNora north cemetery[2]
Գրական անունMaria Lang
Մասնագիտությունգրող, սցենարիստ և դպրոցի ուսուցիչ
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՍտոկհոլմի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3]
Ժանրերքրեական վեպ
ԱնդամակցությունՇվեդիայի դետեկտիվ գրողների ակադեմիա
 Dagmar Lange Վիքիպահեստում

Դագմար Մարիա Լանգե (անգլ.՝ Dagmar Maria Lange, մարտի 31, 1914(1914-03-31), Վեստերոս, Շվեդիա - հոկտեմբերի 8, 1991(1991-10-08)[1], Նորա), շվեդ գրող Մարիա Լանգ կեղծանվամբ։ Շվեդերեն լեզվով առաջին հետախույզ արձակագիրներից էր, և նրա գրքերը նպաստեցին, որ ժանրը հանրաճանաչ լինի Շվեդիայում։

Վաղ կյանք և ակադեմիական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանգեն ծնվել է Վեսթերոսում լրագրող Կլաս Լանգեի և Էլզա քեյսերի ընտանիքում։ Ընտանիքը տեղափոխվել է Լինդեսբերգ 1915 թվականին, երբ նրա հայրը նշանակվել է Bergslagernas Tidning թերթի խմբագիր և հրատարակիչ։ 1917 թվականին նրա հայրը մահացել է Որդանման ելունի բորբոքումից, երբ Դագմար Լանգեն եղել է ընդամենը երկու տարեկան։ 1919 թվականին նրա մայրը ամուսնացել է վաճառական Կարլ Իվար Օլսոնի հետ, և նրանք բնակություն են հաստատել Նորայում։

1933 թվականին Լանգեն ընդունվել է Ուփսալայի սկանդինավյան լեզուների ֆակուլտետ, իսկ 1934 թվականից՝ Ստոկհոլմի հեգսկոլա համալսարան։ Նրա թեկնածուական ատենախոսության թեման 1946 թվականին եղել է Պոնտուս Վիկները։ 1946 թվականից մինչև 1968 թվականը աշխատել է Ahlströmska skolan-ում, Ստոկհոլմի մասնավոր վարժարանում, նախ ուսուցիչ, ապա տնօրեն։

Գրական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին վեպը՝ Mördaren ljuger inte ensam ( Մարդասպանը միակ ստախոսը չէ ), լույս է տեսել 1949 թվականին և առաջացրել որոշ հակասություններ, քանի որ գլխավոր հերոսներից երկուսը ապրում էին համասեռամոլ հարաբերությունների մեջ։

Լանգեն գրել է ավելի քան 40 դետեկտիվ ժանրի վեպ։ Նրա գրքերի մեծ մասի գործողությունը տեղի է ունենում Շվեդական Սկոգա հորինված քաղաքում, որը հիմնված է իր հայրենի Նորեի քաղաքի վրա։ 

Շվեդերեն գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mördaren ljuger inte ensam (1949)
  • Farligt att förtära (1950)
  • Inte flera mord (1951)
  • En skugga blott (1952)
  • Rosor, kyssar och döden (1953)
  • Tragedi på en lantkyrkogård (1954)
  • Se döden på dig väntar (1955)
  • Mörkögda augustinatt (1956)
  • Kung Liljekonvalje av dungen (1957),
  • Farliga drömmar (1958)
  • Ofärd i huset bor (1959)
  • Vår sång blir stum (1960)
  • Att vara kvinna (1961)
  • En främmande man (1962)
  • Tre små gummor (1963)
  • Ögonen (1964),
  • Siden sammet (1964)
  • De röda kattorna (1965)
  • Svart sommar (1966)
  • Vitklädd med ljus i hår (1967)
  • Ingen returbiljett (1968)
  • Intrigernas hus (1969)
  • Staden sover (1970)
  • Mördarens bok (1971)
  • Vem väntar på värdshuset? (1972)
  • Vi var tretton i klassen (1973)
  • Det är ugglor i mossen (1974)
  • Dubbelsäng i Danmark (1975)
  • Körsbär i november (1976)
  • Arvet efter Alberta (1977)
  • Camilla vid skiljevägen (1978)
  • Svar till Ensam Eva (1979)
  • Inga pengar till Vendela (1980)
  • Gullregn i oktober (1981)
  • Docka vit, Docka röd (1982)
  • Fyra fönster mot gården (1983)
  • Använd aldrig arsenik (1984)
  • Klappa inte katten (1985)
  • Dödligt drama på Dramaten (1986)
  • Ånglok 16 på fel spår (1987)
  • Tvillingen i spegeln (1988)
  • Flyttbil försvunnen (1989)
  • Se Skoga och sedan... (1990)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Svenskagravar
  3. Deutsche Nationalbibliothek Record #1026953162 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դագմար Լանգե» հոդվածին։