Գրիգոր Մկրտչյան (ռեժիսոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Մկրտչյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1924 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 6, 2017 (93 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտացում | ռեժիսոր |
Պարգևներ |
Գրիգոր Հմայակի Մկրտչյան (մարտի 27, 1924, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2017, Երևան, Հայաստան[1]), հայ ռեժիսոր։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956), պրոֆեսոր (1985)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Մկրտչյանը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում։ Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին։ 1951 թվականին ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը (արվեստանոցի ղեկավար՝ պրոֆեսոր, Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադիր Լևոն Քալանթար)։ Ավարտական աշխատանքը ներկայացրել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում։ 1951 թվականից ՀՀ շրջանային, 1953-1982 թթ.` Լենինականի (Ասքանազ Մռավյանի անվան թատրոն, 1961-1962 և 1977-1982 թթ.` գլխավոր ռեժիսոր) թատրոնների ռեժիսոր։ 1962-1972 թթ.և 1995 թվականից դասավանդել է ԵԹԿՊԻ-ում, 1989 թվականից, միաժամանակ՝ ՀՊՄՀ-ում[2][3]։
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ», 1968
- Ուիլյամսի «Ապակե գազանանոց», 1978
- Կրոնինի «Բրոուդիի ամրոցը», 1983
- Բուլգակովի «Դոն Կիխոտ», 1968
- Գոգոլի «Ռևիզոր», 1980
- Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս», 1982
Պիեսներ է բեմադրել նաև հեռուստաթատրոնում (Պիրանդելլոյի «Մերկ կյանք», «Մահը»՝ ըստ Նար-Դոսի)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գրիգոր Մկրտչյանի կենսագրականը zarkfoundation.com կայքում».
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Մեր ռեժիսուրայի ապրող դասականը` Գրիգոր Մկրտչյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.