Գրիգոր Կիրակոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1936 |
Ծննդավայր | Աշնակ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 4, 2020[1] (84 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Եղիշե Կիրակոսյան |
Գրիգոր Եղիշի Կիրակոսյան (փետրվարի 29, 1936, Աշնակ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 4, 2020[1]), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1989), պրոֆեսոր (1991):
Եղիշե Կիրակոսյանի հայրը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1953 թ. ավարտել է Աշնակի միջնակարգ դպրոցը։
- 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։
- 1967-1971 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965-1967 թթ. - աշխատել է Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկումում որպես քաղաքատնտեսության դասատու։
- 1969-1975 թթ. - տեխնիկումի քաղաքատնտեսության ամբիոնի ասիստենտ
- 1975-1989 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոն ավագ դասախոս, ապա՝ դոցենտ
- 1989-1991 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ
- 1991-1993 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
- 1993-1999 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր
- 1999-2006 թթ. - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր
- 2006-2012 թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ
- 2012 թվականից - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի խորհրդական։
- Եղել է ՀՀ տնտեսագետների միության նախագահ
- Ղեկավարել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդը։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Անհրաժեշտ արդյունքը և աշխատուժի վերարտադրությունը» թեմայով։
- 1989 թվականին Թբիլիսիի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Աշխատուժի վերարտադրության ծախսերը» թեմայով։
- 1991 թվականին շնորհվել է պրոֆեսորի կոչում։
Հեղինակել է ավելի քան 120 հրատարակված գիտական աշխատանք, այդ թվում՝ 18 մենագրություն, համահեղինակությամբ գրքեր, տնտեսագիտական բառարան, ուսումնական ձեռնարկներ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011)[2]։
- Անանիա Շիրակացու մեդալ (2000)։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2010),
- ՀՀ կրթության ու գիտության նախարարության ոսկե մեդալ (2005)։
- ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2005)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- Փետրվարի 29 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Հուլիսի 4 մահեր
- 2020 մահեր
- ԵՊՀ շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ տնտեսագետներ
- Աշնակ գյուղում ծնվածներ
- ՀՊՏՀ ռեկտորներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- ՀՀ վարչապետի հուշամեդալակիրներ