Jump to content

Գրանիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրանիկոս
Բնութագիր
Երկարություն80 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԻդա (լեռնաշղթա)
Գետաբերանի տեղակայումՄարմարա ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Թուրքիա
ԵրկրամասՉանաքքալեի մարզ

Գրանիկոս (թուրքերեն՝ Biga Çayı, Բիգաչայ, հին հունարեն՝ Γρᾱνῑκός), գետ Թուրքիայում։ Գետը սկսվում է Իդա լեռան լանջից։ Գետի երկարությունը կազմում է 80 կմ։ Թափվում է Մարմարա ծով։ Գետի ջրի քանակը խիստ փոփոխվում է եղանակային պայմանների հետ կապված։ Գետը վարարում է ձմռանը, ջրառատ է հատկապես նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին։ Գետի ջրի մակարդակի ամենաքիչ ծավալը դիտվում է ամռանը՝ օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Տեղը պատմության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 334 թվականին Ալեքսանդր Մեծի մակեդոնական և պարսկական զորքերի միջև ճակատամարտ է տեղի ունեցել Գրանիկոս գետի ափին (Գրանիկոսի ճակատամարտ)[1]։

Ժամանակակից թուրքականը անումը Բիգչայ է (Biga Çayı) կապված Բիգա[2] քաղաքի անվան հետ, որը գտնվում է Գրանիկոսի ափին։ Çay թուրքերեն նշանակում է «գետ»։ Իր հերթին «Բիգա» բառը առաջացել է քաղաքի հունական անվան ձևից Πηγαί < πηγή, որը նշանակում է «ջրային հոսք»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ВТ-ВЭС|Граник
  2. George Sotiriadis: An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Щепкин Е. Н. (1890–1907). «Граник». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանիկոս» հոդվածին։