Jump to content

Գոնիմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոնիմետր (18-րդ դարի վերջ, 19-րդ դարի սկիզբ)

Գոնիմետր (հունարեն՝ γωνία՝ «անկյուն» և մետր բառերից), սարք բյուրեղների նիստերի միջև եղած անկյունները չափելու համար։ Մինչև ռենտգենաստրուկտուրային մեթոդի հայտնաբերումը բյուրեղների չափումը հիմնականում կատարվում Էր գոնիմետրի միջոցով։ Կան կցովի և անդրադարձիչ գոնիմետրեր։ Պարզագույն կցովի գոնիմետր քանոնին կցված անկյունաչափ Է։ Առավել ճշգրիտ են անդրադարձիչ գոնիմետրերը, որոնք լինում են միաշրջան և երկշրջան։ Պտտվող առանցքին կպցված բյուրեղը լուսավորվում է լույսի փնջով և նրա նիստերից անդրադարձող ճառագայթները հերթով դիտվում են տեսողական խողովակում։ Բյուրեղի պտտման անկյունները հաշվարկվում են սանդղակով։ Երկշրջան գոնիմետրում բյուրեղը կամ տեսողական խողովակը կարելի է պտտել երկու առանցքների շուրջը։ Չափման ճշտությունը 1-ից մինչն 10—20 Է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 157
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնիմետր» հոդվածին։