Գյուվեչ
Գյուվեչի բաղադրիչները | |
Ենթատեսակ | ստյու |
Առաջացման երկիր | Թուրքիա |
Güveç Վիքիպահեստում |
Գյուվեչ (մոլդ.՝ ghiveci, բուլղար․՝ гювеч, թուրքերեն՝ güveç), մոլդովական, ռումինական և բուլղարական խոհանոցի ավանդական ճաշատեսակների ընդհանուր անուն, որոնք իրենցից ներկայացնում են մսով յախնիայի տեսակներ։ Կա նաև բուսակերների համար տարբերակ` պատրաստված բանջարեղենից և ավելացված ձիթապտղի կամ արևածաղկի յուղ։ Նմանատիպ ճաշատեսակ կա նաև այլ ազգերի խոհանոցներում (օրինակ, հունգարական խոհանոցում` գուլյաշ, վրացական խոհանոցում` չանախի, թաթարական խոհանոցում` ազու)։ Երբ պատրաստվում է բաժնով տրվող կաթսաներում (գյուվեչետներում), գրեթե պատրաստ ուտեստի վերևում մեկ ձու է կոտրվում (ձվի դեղնուցը պետք է մնա ամբողջական) և թխվում է մինչև պատրաստ լինելը։ Դա արվում է նրա համար, որպեսզի մատուցման ժամանակ նրբագեղություն հաղորդվի։
Գյուվեչը նաև կափարիչով հրակայուն կավե ամանի բուլղարական անվանումն է, որն օգտագործվում է տարբեր ճաշատեսակներ պատրաստելու համար։ Փոքրիկ գյուվեչը կոչվում է գյուվեչե[1]։
Պատրաստման տեխնոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ուտեստը հիմնականում պատրաստվում է մսից (հորթի, տավարի, ոչխարի, խոզի և հավի)` ավելացված մեծ քանակությամբ ամենատարբեր բանջարեղեն` սոխ, դդմիկ, սմբուկ, գազար, բամիա, լոլիկ, ոլոռ, կանաչ լոբի, կարտոֆիլ, կանաչ սալոր, սխտոր։ Բացի այդ, կարելի է գյուվեչ պատրաստել միայն բանջարեղենից կամ ավելացնել ձուկ կամ մսի խճողակ։
Պատրաստումը սկսվում է միսը փոքր կտորների կտրտելով և, կախված այն բանից, թե ինչի մեջ է պատրաստվում գյուվեշը (կաթսայում, ջեռոցում խոր, լայն տապակի մեջ կամ ավանդական կավե ամանի մեջ), միսը կարելի է նախօրոք եփել։
Բանջարեղենը կտրատվում է խոշոր կտորներով, սխտորը ավելացվում է ամբողջական հատիկներով։ Երբ պատրաստում են ավանդական ձևով կավե ամանի մեջ, բոլոր մթերքները միաժամանակ են դրվում, վրեն լցնում են սպիտակ գինի, ջուր կամ արգանակ և ամանի կափարիչը կնքում են խմորով։ Ուտեստի պատրաստումը համեմատաբար կարճ ժամանակ է պահանջում, բայց եթե այն պատրաստվում է դանդաղ կրակի վրա, ապա գյուվեչը ձեռք է բերում աներևակայելի համ։
Գյուվեչի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյուվեչ ոչխարի մսով զարզավատ
- Գյուվեչ կաթնային ոչխարի մսով
- Գյուվեչ օվչարյան խճողակով
- Գյուվեչ ձկնային
- Գյուվեչ կաթնային հորթի մսով
- Գյուվեչ կարտոֆիլով
- Գյուվեչ տյուրլու
- Գյուվեչ բրնձով
- Գյուվեչ կարտոֆիլով և լոբով
- Գյուվեչ ձմեռային
- Գյուվեչ զարզավատ
- Գյուվեչ օվչարյան տավարի մսով
- Գյուվեչ ֆրակիյան
- Գյուվեչ ամառային
- Գյուվեչ կարտոֆիլով և բրնձով
- Գյուվեչօվչարյան ձևով
- Գյուվեչ կարակաչանյան ձևով
- Գյուվեչ բանջարեղենային
- Գյուվեչ կաթնային
- Գյուվեչոչխարի մսով և բանջարեղենով
- Գյուվեչ դոբրուժդանյան ձևով
- Գյուվեչ տավարի մսով և բանջարեղենով
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wolfert, Paula. Mediterranean Clay Pot Cooking: Traditional and Modern Recipes to Savor and Share. Wiley. էջ 133.