Գլխարկով կատուն (գիրք)
Գլխարկով կատուն անգլ.՝ The Cat in the Hat | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | մանկական գրականություն |
Հեղինակ | Թեոդոր Սուս Գեյսել |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | ամերիկյան անգլերեն |
Գրվել է | 1957 |
Կերպարներ | The Cat in the Hat?, The Fish?, Thing 1? և Thing 2? |
Հրատարակվել է | մարտի 12, 1957 |
Նախորդ | Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծննդյան տոները |
Հաջորդ | Գլխարկով կատուն վերադառնում է |
The Cat in the Hat |
«Գլխարկով կատուն» (անգլ.՝ The Cat in the Hat), ամերիկացի գրող Դոկտոր Սյուզի հայտնի հեքիաթը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաները՝ հեքիաթասաց տղա Նիկը և նրա քույրը՝ Սալլին, տանը մենակ են ձկան հետ և չգիտեն, թե ինչով զբաղվեն։ Հանկարծ տուն է մտնում գլխարկով մի հսկայական կատու և երեխաներին առաջարկում խաղալ։ Նա սկսում է նրանց առաջ աճպարարություն անել, որի արդյունքում բոլոր իրերն ընկնում են։ Ձուկը երեխաներին առաջարկում է վռնդել կատվին։ Կատուն գնում է և վերադառնում է մեծ տուփի հետ միասին, որից դուրս են գալիս Երևույթ Մեկն ու Երևույթ Երկուսը (կապույտ մազերով երկու փոքրիկ չարաճճի մարդուկներ) և տանը խառնաշփոթ են ստեղծում։ Երեխաները բռնում են երևույթներին և վռնդում կատվին։ Կատուն իրենց տեղն է վերադարձնում բոլոր իրերն ու հեռանում։ Վերադառնում է մայրը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին հրատարակչություններից մեկը դիմել է դոկտոր Սյուզին երեխաների համար գիրք գրելու հետաքրքիր առաջարկով, որը բաղկացած կլիներ 250 առավել գործածական բառերից։ Գիրքը պետք է լիներ հեշտ ընթերցվող և միաժամանակ հետաքրքիր։ Դա բոլորովին նոր մոտեցում էր մանկական գրքի նկատմամբ, և բժիշկ Սյուզի առաջինը հաջողությամբ իրականացնում է այն։ «Cat» (կատու) և «hat» (գլխարկ) հանգը գրողի աչքին ընկել է պատահաբար և աստիճանաբար վերաճել սյուժեի։ Գրողին պետք է եկել ընդամենը 220 բառ այն պատմելու համար[1][2]։
Մշակութային ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքի հաջողությունն այնքան մեծ է եղել, որ հեղինակը գրել է «Գլխարկով կատուն վերադառնում է», «Գլխարկով կատվի տիեզերական ճամփորդությունը», «Գլխարկով կատվի երգարանը» և այլ հեքիաթներ։ Ստեղծվել է «Գլխարկով կատվի ճանաչողական գրադարանը» գրքերի մի ամբողջ շարք։
- Գլխարկով կատուն սկսել է հայտնվել CBS-ի՝ բժիշկ Սյուզի հեքիաթների հիման վրա ստեղծված յուրաքանչյուր մուլտֆիլմից առաջ։ 1973 թվականին «Բժիշկ Սյուզը ոջլի վրա» մուլտֆիլմում, որ նկարահանվել է բժիշկ Սյուզի «Սնիչներ», «Զաքս» և «Կանաչ ձվածեղ և ազդր» հեքիաթների հիման վրա, գլխարկով կատուն հանդես է գալիս որպես պատմող։ ABC հեռուստաալիքի համար նկարահանվել է «Գրինչ գրինչում է Գլխարկով կատվին» մուլտֆիլմ-քրոսովերը (1982)։ Այն ստացել է երկու «Էմմի» մրցանակ։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 թվականին ստեղծվել է հեռուստատեսության համար նկարահանված համանուն մուլտֆիլմ, որտեղ կատվին հնչյունավորել է Ալան Շերմանը։ Մուլտֆիլմում ձուկը կոչվում է Քրիքլբել։ Չնայած մուլտֆիլմի ստեղծման գործում հեղինակի անմիջական մասնակցությանը՝ նրա սյուժեն խիստ տարբերվում է բուն գրքից։
- 1984 թվականին նկարահանվել է «Գլխարկով կատուն» խորհրդային մուլտֆիլմը, որում բացակայում են Երևույթները։ Սա միակ էկրանավորումն է, որտեղ կատուն չունի սպիտակ շերտերով իր հայտնի գլխարկը (այստեղ այն փոխարինված է սև գլխարկով)[3]։
- 2003 թվականին նկարահանվել է «Կատու» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսին մարմնավորել է Մայք Մայերսը։ Այստեղ տղայի անունը Կոնրադ է։ Էկրանավորումն այնքան բացասական է ընդունվել[4][5], որ բժիշկ Սյուզի այրին հայտարարել է, որ այլևս երբեք թույլ չի տա իր ամուսնու հեքիաթի հիման վրա գեղարվեստական ֆիլմ նկարահանել։
- Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Islands of Adventure զբոսայգում կա «Գլխարկով կատուն» անվանումով ատրակցիոն[6]։
- 2009 թվականին Ազգային արքունական թատրոն ներկայացրել է մյուզիքլ՝ ստեղծված Գլխարկով կատվի մասին պատմող գրքի հիման վրա[7]։ Մյուզիքլն ստացել է թույլ արձագանքներ, երբ այն բացվել է 2001 թվականի նոյեմբերին, սակայն ի վերջո այն դարձել է տարածաշրջանային և դպրոցական թատրոնների հիմնական ծրագրի մաս[8]։
- 2012 թվականին՝ Դոկտոր Սյուզի համանուն գրքի հիման վրա ստեղծված «Լորաքսի» անիմացիոն ֆիլմի ֆինանսական հաջողությունից հետո, Universal Pictures-ը և Illumination-ը հայտարարել են «Գլխարկով կատվի» CGI-ադապտացիայի թողարկման պլանների մասին[9]։ Ռոբ Լիբերը պետք է գրեր սցենարը, Քրիս Մելեդանդրին պետք է հանդես գար որպես պրոդյուսեր, իսկ Օդրի Գեյզելը՝ որպես գործադիր պրոդյուսեր։ Այնուամենայնիվ, նախագիծն այդպես էլ չի իրականացվել[10]։
- 2018 թվականի հունվարի 24-ին հայտարարվել է, որ Warner Animation Group-ը մշակում է «Գլխարկով կատուն» խորագրով մեկ այլ անիմացիոն ֆիլմ Seuss Enterprises-ի հետ ստեղծագործական համագործակցության շրջանակներում[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ O'Brien, Anne. «An Educational Innovation: The Cat in the Hat». Learning First Alliance. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Silvey, Anita (2007 թ․ մարտի 1). «How the Cat Got His Smile». Listen Morning Edition. NPR.
- ↑ Наталья Василькова. Алексей Караев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Ebert, Roger (2003 թ․ նոյեմբերի 21). «Dr. Seuss' The Cat in The Hat». The Chicago Sun-Times. Rogerebert.com. Վերցված է 2012 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Dr. Seuss's The Cat in the Hat review at Haro Online». Haro Online. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Cat in the Hat at Universal's Islands of Adventure». Orlando Informer. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Spencer, Charles (2009 թ․ դեկտեմբերի 17). «The Cat in the Hat at the National Theatre, review». The Daily Telegraph. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Connema, Richard. «Seussical is a Charming Musical». Talkin Broadway. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Minovitz, Ethan (2012 թ․ մարտի 18). «The Cat In The Hat comes back as animated feature». Big Cartoon News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Kit, Borys (2018 թ․ հունվարի 24). «New 'Cat in the Hat' Movie in the Works From Warner Bros». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Kit, Borys (2018 թ․ հունվարի 24). «New 'Cat in the Hat' Movie in the Works From Warner Bros». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլխարկով կատուն (գիրք)» հոդվածին։ |
|