Գլասնոստ
ԽՍՀՄ պատմության հետ կապված թեմաներ |
ԽՍՀՄ պատմություն |
---|
Գլասնոստ (ռուս.՝ гласность - հրապարակայնություն), վերակառուցման ժամանակաշրջանում հռչակված հասարակության կենսագործունեության կարևորագույն ժողովրդավարական սկզբունքներից մեկը։ Գլասնոստը պահանջում էր իշխանական կառույցներից բաց, ազնիվ, ճշմարիտ հրապարակային տեղեկատվություն պետական մարմինների աշխատանքի բոլոր կարևորագույն հարցերի, պլանների մտադրությունների, որոշումների ու գործողությունների մասին։
«Գլասնոստ» մեկնաբանվում էր որպես սովետական հասարակության հաջող վերափոխում, համապետական հիմնախնդիրների լուծման անհրաժեշտ պայման։ «Գլասնոստ» ենթադրում էր խոսքի, մամուլի ազատություն, ամեն մի քաղաքացու իրավունքը դիմել պետական մարմնի և ստանալ սպառիչ պատասխան իրեն հուզող հարցի առնչությամբ։
Վերակառուցման և «Գլասնոստի» պայմաններում գաղտնազերծվեցին պետական անվտանգության մարմինների արխիվները, հրապարակվեցին ճշմարիտ փաստեր ստալինյան ճնշամիջոցների, կոմկուսի և Սովետական պետության ղեկավարների իշխանափոխության, ստվերային տնտեսության, հանցագործությունների և կոռուպցիայի ծավալների, արտոնություննեյփ համակարգի մասին և այլն։
Արևմտյան գրականությունում ընդունված է օգտագործել տերմինի ռուսերեն արտահայտությունը նշանակելու համար դրա առանձնահատուկ սովետական բովանդակությունը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
|