Jump to content

Գենդերցիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գենդերցիդ, սեռով պայմանավորված համակարգված սպանություն[1]։ Եզրը նաև վերաբերում է մանկասպանությանը և որոշակի սեռի նկատմամբ մահացու բռնության կիրառմանը ցանկացած տարիքում։

Գենդերցիդեը աճող խնդիր է որոշ երկրներում։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Չինաստանի և Հնդկաստանի նման երկրներում 120 տղամարդուն բաժին է ընկնում 100 կին[2]։

Գենդերցիդ եզրը առաջին անգամ օգտագործել է ամերիկացի ֆեմինիստ Մերի Էն Ուարները իր 1985 թվականին՝ սեռով պայմանավորված մասսայական սպանությունների մասին «Gendercide: The Implications of Sex Selection» գրքում։ Գրքում Ուարները նկարագրում է ցեղասպանության և գենդերցիդի նմանությունները։

Ըստ նմանության՝ գենդերցիդը որոշակի սեռի (գենդերի) ներկայացուցիչների դիտավորյալ ոչնչացումն է։ Այլ եզրերը, ինչպես օրինակ՝ «գինոցիդ« և «ֆեմիցիդ», վերաբերում են միայն կանաց և աղջիկների անօրինական սպանությանը։ Բայց «գենդերցիդը» չեզոք եզր է․ դրանում զոհերը կարող են լինել և՛ տղամարդ, և՛ կին։ Այսպիսի չեղոք եզրի անհարժեշտություն կա, քանի որ սեռային խտրականությամբ սպանությունները տղամարդկանց դեպքում նույնքան սխալ են, որքան կանանց դեպքում։ Եզրը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ գենդերային դերը հաճախ ունենում է մահացու հետևանքներ, և որ սրանք էական իմաստով նման են ռասայական, կրոնական կամ դասային նախապաշարմունքների մահացու հետևանքներին[1]

Ֆեմիցիդը տարբեր պատճառներով, սովորաբար մշակութային, կանանց մասսայական սպանությունն է։ Բառն օգտագործվում է 1820֊ականներից[3]։ Ըստ Միավորված ազգերի կազմակերպության՝ տղաների և աղջիկների ծնելիության կենսաբանական նորմալ հարաբերությունը կազմում է 102-106 տղամարդ 100 կնոջը։ Սակայն նորմալից ավելի բարձր տարբերություններ (երբեմն՝ 130) նույնպես արձանագրվել են։ Այժմ սա Կենտրոնական, Արևելյան և Արևմտյան Ասիայում աճող մտահոգությունների պատճառ է[4]։

Ֆեմիցիդի ամենատարածված միջոցը սելեկտիվ հղիության արհեստական ընդհատումն է՝ տղամարդկանց հանդեպ ուժեղ նախըտրություն ունեցող մշակույթներում, ինչպես օրինակ՝ Չինաստան և Հնդկաստան։ Ըստ Միավորված ազգերի կազմակերպության՝ տղաների և աղջիկների ծնելիության հարաբերությունը արմատական փոփոխություներ է կրել[4]։

Չինաստանում սեռերի հարաբերությունը 1979-2005 թվականներին կազմել է[5]՝

  • 106:100 in 1979 (106 տղա, 100 աղջիկ)
  • 111:100 in 1988
  • 117:100 in 2001
  • 120:100 in 2005

Հնդկաստանում տղա երեխաները գերադասվում են, քանի որ ծնողները ցանկանում են ծեր հասակում իրենց խնամող ժառանգ ունենալ։ Բացի դա, օժիտի (ընտանիքի կողմից ամուսնացող աղջկան տրվող ունեցվածք, փող) գինը Հնդկաստանում շատ բարձր է, իսկ արական սեռի ժառանգը ամուսնանալով կարող է ընտանիք օժիտ բերել։ Ըստ բրիտանական «The Independent» թերթի հարպարակման՝ մարդահամարի տվյալներով 2011 թվականին մինչև յոթ տարեկան երեխաների շրջանում աղջիկները 7.1 միլոնով ավելի քիչ են, քան տղաները, 2001 թվականին տարբերությունը կազմել է 6 միլոն, 1991 թվականին՝ 4.2 միլիոն։ Այս պահին հարաբերությունը կաղմում է 915 աղջիկ, 1,000 տղա, որը 1961 թվականից սկսած ամենամեծ տարբերությունն է[6]։

Իրաքյան Քուրդիստանում քրդական վարչակազմի կողմից՝ կրոնական կամ հասարակական սկզբունքները խախտելու պատճառով ընտանիքի անդամերի սպանության և ինքնազոհաբերման խրախուսումը կամ հանդուրժումը Մոջաբը պիտակել է որպես «գենդերցիդ» (2003)[7]։

Ադրոցիդը արական սեռի ներկայացուցիչների մասսայական սպանությունն է[8], գենդերցիդի ենթատեսակ է[9]՝ կազմված հունարեն andro (հայերեն՝ տղա կամ տղամարդ)[10] և լատիներեն cide (հայերեն՝ սպանել) բառերից[11]։

Բույսերի դեպքում անդրոցիդ եզրը կարող է վերաբերել բերքի որոշակի մասը մամլացնելու միջոցով ուղիղ փոշոտման ջանքերին[12]։ Մարդկային հասարակության դեպքում անդրոցիդը արական սեռի ներկայացուցիչների մասսայական սպանություն է, հիմնականում հակառակորդի հարձակողական հնարավորությունները նվազեցնելու նպատակով[13]։ Ավելի պասիվ տեսանկյունից անդրոցիդը կապվում է տղամարդկանց հանդեպ արմատացած նախապաշարմունքներին, երբ հասարակությունը ընդհանուր առմամբ մասնակցում կամ թույլատրում է զորակոչի ընթացքում տղամարդկանց մասսայական մահապատիժը[14]։ Պտղաճանճերի դեպքում արուների հանդեպ անդրոցիդական թշնամանքը կարող է պայմանավորված լինել մրցակցությամբ, իրենց իշխանության հանդեպ մարտահրավերի ընկալմամբ կամ երկուսի համադրությամբ[15]։ Որոշ կազմակերպություններ և հրատարակիչներ պնդում են, որ պատերիազմի ընթացքում տղամարդկանց թիրախավորումը արդիական խնդիր է[16]։ Անդրոցիդը նաև նկարագրվել է անտիկ հունական դիցաբանությում[17] և հիպոթետիկ իրավիճակներում, որտեղ սեռերի մեջ կար տարաձայնություններ[18]։

Անդրոցիդի օրինակ է 1988 թվականի Ալ-Անֆալի գործողությունը (քրդական և իրաքյան աղբյուրների համաձայն՝ այդ ընթացքում ավելի քան 180,000 մարդ է սպանվել[19]), քանի որ ըստ «Human Rights Watch» հասարակական կազմակերպության՝ զոհերի հիմնական մասը երիտասարդ և կռվելու ունակ տղամարդիկ էին[20]։ Անդրոցիդի մեկ այլ օրինակ է Սրեբրենիցայի ջարդերը, որի արդյունքում 1995 թվականի հուլիսի 12-ին սպանվել է 7000-8000 իսլամադավան բոսնիացի չափահաս տղամարդ[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Warren, Mary Anne. Gendercide: The Implications of Sex Selection. ISBN 0-8476-7330-8.
  2. The Economist. The War on Baby Girls: Gendercide. 4 March 2010 http://www.economist.com/node/15606229
  3. 2006 Random House Unabridged Dictionary
  4. 4,0 4,1 United Nations Population Fund http://www.unfpa.org/webdav/site/global/shared/documents/publications/2011/Preventing_gender-biased_sex_selection.pdf 2011.
  5. All Girls Allowed. Gendercide in China Statistics Statistics About Gendercide in China http://www.allgirlsallowed.org/category/topics/gendercide Արխիվացված 2019-03-27 Wayback Machine
  6. Laurence, Jeremy. The Independent. The full extent of India’s ‘gendercide’ http://www.independent.co.uk/news/world/asia/the-full-extent-of-indias-gendercide-2288585.html Արխիվացված 2018-12-25 Wayback Machine
  7. Shahrzad Mojab. (2003). Kurdish Women in the Zone of Genocide and Gendercide. Al-Raida 21(103): 20–25. http://www.kurdipedia.org/documents/87353/0001.pdf Արխիվացված 2016-06-16 Wayback Machine https://www2.warwick.ac.uk/fac/soc/pais/people/pratt/publications/mjcc_004_03_06_al-ali_and_pratt.pdf
  8. Welsh, EE (2012). Establishing Difference: The Gendering and Racialization of Power in Genocide (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. Welsh, EE (2012). Establishing Difference: The Gendering and Racialization of Power in Genocide (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. Danner, Horace (2013). A Thesaurus of Medical Word Roots. էջ 17.
  11. Green, Tamara (2014). The Greek & Latin Roots of English. էջ 51.
  12. Verma, MM (1978). Ethrel-a male gametocide that can replace the male sterility genes in barley.
  13. Synnott, Anthony (2012). Re-Thinking Men: Heroes, Villains and Victims.
  14. Nathanson, Paul (2015). Replacing Misandry: A Revolutionary History of Men. «without referring to the androcide of course that many societies have imposed at a later stage of the life cycle in the form of military conscription»
  15. Srivastava, U.S. (1980). Golden jubilee commemoration volume, 1980. էջ 51.
  16. Nathanson, Paul (2006). Legalizing Misandry: From Public Shame to Systemic Discrimination Against Men. էջ 154.
  17. Skempis, Marios (2014). Geography, Topography, Landscape: Configurations of Space in Greek and Roman Epic. էջ 172.
  18. Morgan, Robin (1977). Going Too Far: The Personal Chronicle of a Feminist. էջ 3.
  19. Omar Sinan (2007 թ․ հունիսի 25). «Iraq to hang 'Chemical Ali'». Associated Press. Tampa Bay Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  20. Whatever Happened To The Iraqi Kurds? Human Rights Watch Report, 1991
  21. International Tribunal for the Prosecution of Persons Responsible for Serious Violations of International Humanitarian Law Committed in the Territory of Former Yugoslavia since 1991. Case No. IT-98-33-T. — P. 174.

    «The Trial Chamber concluded that almost all of those murdered at the execution sites were adult Bosnian Muslim men and that up to 7000-8000 men were executed»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]