Գենդեր
Գենդեր, գենդերային (անգլ. gender, լատ. genus «սեռ»), իգականությանը և արականությանը վերաբերող և դրանք տարբերակող բնութագրիչների ամբողջություն։
Կախված համատեքստից՝ այս բնութագրիչները կարող են ներառել կենսաբանական սեռը (իգական կամ արական սեռի պատկանելու փաստը) առանձնահատկությունները, սեռի հիման վրա առանձացած սոցիալական կառուցվածքներն ու գենդերային ինքնությունը։ Շատ մշակույթներում կիրառվում է գենդերի երկբևեռ համակարգը (բինարիզմ, գենդերային բինարիզմ, գենդերիզմ), ինչը ենթադրում է, որ մարդիկ կարող են ունենալ 2 գենդեր (աղջիկ/կին կամ տղա/տղամարդ)։ Այն մարդիկ, որոնք իրենց կյանքը պատկերացնում և ապրում են երկբևեռ գենդերային համակարգից դուրս, համարվում են «ոչ բինար» կամ «քուիր/քվիր»։ Ավելին, որոշ հասարակություններ ունեն նաև այլ առանձնահատուկ գենդերներ, ինչպես օրինակ՝ Հարավային Ասիայում հաջիրաները։
Գենդերը կարող է արտահայտվել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը[1]։
Հասկացության ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենդեր եզրույթը համաշխարհային մշակութային խոսույթի անբաժանելի մասն է։ Ժամանակակից գիտությունը գենդերը սահմանում է որպես պայմանական, գաղափարական կառույց, որում ներառված են այն պատկերացումները, թե ինչ է նշանակում լինել տղամարդ կամ կին տվյալ մշակույթում։
Դեռևս 1955 թվականին սեքսոլոգ Ջոն Մոնին ներկայացրեց տերմինաբանական տարբերությունները կենսաբանական սեռի և գենդերի՝ որպես դերի, միջև։ Մինչև նրա ուսումնասիրությունները գենդերը օգտագործվում էր միմիայն քերականական կատեգորիաներ բնութագրելու նպատակով։ Այնուամենայնիվ Մոնիի տարբերակումը մեծ ճանաչում չստացավ ընդհուպ մինչև 1970-ական թվականները, երբ ֆեմինիստական տեսության ներկայացուցիչները անդրադարձան կենսաբանական սեռի և գենդերի՝ որպես սոցիալական կոստրուկտի, տարբերություններին։
Սեռն անպայմանորեն ունի կենսաբանական հիմք, մինչդեռ գենդերը ձևավորվում է սոցիալապես։ Համաձայն Սիմոն դը Բովուարի հայտնի թեզի՝ «կին չեն ծնվում, կին դառնում են». անհատը ձևավորվում է որպես անհատականություն՝ իր հասարակության մեջ կամ մշակույթում սոցիալականացման գործընթացի արդյունքում կայանալով որպես կին կամ տղամարդ[2][3]։
20-րդ դարում գենդերային ուսումնասիրությունների ոլորտում տիրապետող էր այն տեսակետը, որ գենդերի մասին հնարավոր է տեղեկանալ՝ օգտագործելով լեզուն և լեզվամշակութային հետազոտությունները։ Ըստ այդ տեսակետներից մեկի, գենդերը մտակառուցված է, այն առաջացել է մարդու գլխում և լեզվով ներկայացվել է հասարակությանը։ Ուստի դրանից բխող բոլոր հետևանքները նույնպես լեզվում գոյություն ունեցող լեզվական տարբերությունների արդյունք են։ Լեզվի շնորհիվ տղամարդը մի քանի աստիճանով վեր է բարձրանում կնոջից, և ամենալավ բաները հայտնվում են տղամարդկանց բևեռում, իսկ երկրորդայինները՝ կանանց։
Լեզվի և գենդերի փոխգործակցության համակարգված ուսումնասիրությունը սկսվել է 1970-ական թվականներից Արևմուտքում։ Հետազոտողների հիմնականում երկու հարց էր հետաքրքրում՝ ինչպե՞ս են խոսում կանայք և տղամարդիկ (այսինքն՝ խոսքի գենդերային առանձնահատկությունները) և ինչպե՞ս են խոսում կանանց և տղամարդկանց մասին (այսինքն՝ արականի և իգականի առկայությունը լեզվական համակարգում)։ Լեզվական մակարդակում պարզ է դառնում, որ սեռերի բաժանման արդյունքում որոշ առարկաներ կանացի են, որոշները՝ տղամարդկային։
Լեզվի և գենդերային խնդիրների հանդեպ հետաքրքրությունն իրականում առաջացավ ոչ թե լեզվի հանդեպ հետաքրքրությունից, այլ գենդերը հասկանալու ցանկությունից։ Այնուամենայնիվ գենդերային չափումների հետազոտությունը լեզվական համակարգում թույլ է տալիս ընդլայնել նաև լեզվի գաղափարը՝ որպես սոցիալական աշխարհի կառուցման միջոց։ Գենդերային լեզվաբանությունը՝ որպես լեզվական ուսումնասիրման նոր ուղղություն, ի հայտ եկավ և զարգացավ իր ժամանակին համապատասխան գիտական հարացույցների և ավանդույթների համատեքստում[4][5]՝ կրելով նաև ֆեմինիստական շարժումների ազդեցությունը[6]։
Ժակ Լական. Լեզվի հայեցակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակ Լականը խոսել է լեզվի բացառիկ նշանակության մասին՝ հավաստելով, որ լեզուն անգիտակցականը վերլուծելու միակ հնարավորությունն է, քանի որ և՛ անգիտակցականի, և՛ լեզվի կառուցվածքները նույնն են։ Այս հայեցակարգը, որ ստացավ «Զիգմունդ Ֆրոյդի լեզվական ընթերցում» անվանումը, մեծ ազդեցություն ունեցավ քննադատական գրականության և ֆեմինիստական տեսության վրա։ Լականի հայեցակարգին անդրադարձը թույլ է տալիս հստակեցնելու լեզվական և գենդերային ժամանակակից հետազոտությունների մեջ օգտագործվող սուբյեկտիվություն և դիրքորոշում հասկացությունները[4]։
Լականը, օգտագործելով սոսյուրական լեզվի մոդելը[7][8], լեզուն դիտում է որպես սիմվոլային կարգ՝ գիտելիքի հավաքածու, որը սահմանում է մշակույթը և մատչելի դարձնում սուբյեկտի դիրքորոշումը։ Սիմվոլային կարգ մուտք գործելն այն պահն է, երբ երեխան ընդունում է սուբյեկտի դիրքորոշումը, այսինքն՝ իրեն գիտակցում է որպես անհատ՝ մոր մարմնից առանձնացված։
Լինելով սեփական գործողությունների և ընկալումների սուբյեկտը՝ սոցիալական անհատը միևնույն ժամանակ ենթակա է լեզվի օրենքների ազդեցությանը։ Դրանք գոյություն ունեն մինչև նրա ծնունդը, և Ֆերդինանդ դե Սոսյուրի խոսքերով՝ գտնվում են անհատից դուրս։ Անհատը ո´չ կարող է ինքնուրույն ստեղծել, ո´չ էլ փոխել դրանք։ Երեխայի խնդիրն է մուտք գործել սիմվոլային կարգ, ընդունել այն, դիրքորոշվել այնտեղ, որպեսզի կարողանա խոսել որպես տվյալ մշակույթի անդամ։ Ըստ Լականի՝ հենց լեզվի ուսուցման գործընթացն է անհատին դարձնում մշակութային սուբյեկտ, այլ կերպ ասած՝ լեզուն է նախորդում և արտադրում սուբյեկտիվությունը[9][10]։
Լականի մոտ գենդերային սուբյեկտիվությունն իրենից ներկայացնում է ինքնաճանաչում կանանց և տղամարդկանց տեսանկյունից և համապատասխան դիրքորոշում՝ լեզվական միջոցներով։ Քանի որ անհատը կարող է սուբյեկտիվ տարբեր դիրքորոշումներ ունենալ, ուստի նա ամբողջական և կայուն չէ, այլ անամբողջական, ընդհատական[11][12][13][14]։
Միշել ֆուկո. Լեզու և իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սեռականության պատմություն» աշխատության մեջ (1976-1984) Միշել Ֆուկոն հիմնավորում է թեզն այն մասին, որ դեռևս հնագույն ժամանակներում սեռական բարոյականությունը մտածված և գրված էր տղամարդկանց կողմից։ Ֆուկոյի կարծիքով, սեռը մյուս բոլոր հասկացությունների պես ներկայացվում է մարդկությանը ոչ թե որևէ բնական ճանապարհով, այլ լեզվի միջոցով՝ որպես դիսկուրսի արդյունք՝ խոսող սուբյեկտի համար սահմանելով նրանց կոնկրետ հատկությունները և նրանց հատկացված դերերը[15]։
Ֆուկոն մասամբ ցույց է տալիս, թե ինչպես է կանանց վերարտադրողական ֆունկցիան հանգեցնում նրան, որ «կին սուբյեկտը» սահմանափակվում է տան շրջանակներում, տան մակարդակում։ Նրա այս գաղափարները կիրառվել են ֆեմինիստական քննադատության և գենդերային լեզվաբանության մեջ կոնկրետ գործնական խնդիրների ներկայացման համար[16]։ Ըստ նրա, պետք է ստեղծել այլընտրանքային դիսկուրսներ, որոնցում «կանացի» գիտելիքն արտահայտման հնարավորություն կստանա (ֆեմինիստական դիսկուրս, կանացի գիր և այլն)[17][18][19]։
Ֆեմինիստական և գենդերային տեսությունների հետագա զարգացումները համապատասխանում են Ֆուկոյի այն գաղափարներին, որ.
· Անգամ սեռի կենսաբանական ասպեկտները ձեռք են բերում սոցիալական բնույթ։ Այդ իսկ պատճառով դրանք կարող են դիտվել ոչ թե բնական, այլ որպես սոցիալականորեն և մշակութապես սահմանված։
· Գենդերային հարաբերությունները պետք է դիտարկվեն որպես իշխանության դրսևորման ձև, քանի որ անհատի սեռը հանդիսանում է իշխանական հարաբերությունների տարրերից մեկը (սեռի հանդեպ վերահսկողությունն իրականանում է դիսկուրսային գործընթացների օգնությամբ այս կամ այն խնդիրների մեկնաբանման միջոցով՝ դրանց վերագրված սոցիալական նշանակությամբ)[20][21]։
Գենդերային վերջին հայեցակարգերը թուլ են տալիս առավել տարբերակված կանխատեսել կանանց և տղամարդկանց արձագանքը այս կամ այն տեղեկությանը, կանխատեսել ինֆորմացիան փոխանցելու և մշակելու հնարավոր միջոցները՝ կախված այսպես կոչված «գենդերային սեռից»։ Այսպիսով՝ գենդերը հնարավոր է դիտարկել որպես հասարակության և մշակույթի հետագա ապակենտրոնացման անցումային փուլ։ Նախ և առաջ չկա անփոփոխ սուբյեկտ։ Հաղորդակցության ցանկացած մասնակից փոխվում է՝ փոփոխելով ցանկությունները, իրենց բավարարվածությունն ու արտահայտվելու միջոցները[15][22][23][24][25]։
Ժակ Դերիդա. Ապակառուցակցում/ապակառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Դերիդան համարվում է ընթերցանության մոդելի հիմնադիրը, որը կոչվում է դեկոնստրուկտիվիզմ (ապակառուցակցում կամ վերլուծություն)։ Այն կիրառելի է բոլոր տեսակի տեքստերի և գրերի դեպքում։
Օգտվելով հիմնականում Սոսյուրի սկզբունքներից՝ լեզվական նշանի կամայականությունների մասին (դրանք սահմանվում են համակարգի այլ տարրերի հետ հարաբերությունների միջոցով)՝ Դերիդան ցույց է տալիս տեքստի նշանակության կամայականությունները։ Նա օգտագործել է «դիֆերենս» տերմինը՝ ցույց տալու համար, որ բառի նշանակությունը մշտապես սահմանված չէ և կարող է փոփոխվել, այսինքն՝ լեզուն սահմանվում է լեզվի միջոցով[26]։ Երկու բառ, օրինակ՝ կին և տղամարդ, սահմանվում են որպես հակադրություններ, ըստ որի նրանցից մեկը համարվում է հիմնական, առաջնային, իսկ մյուսը՝ երկրորդային և լրացուցիչ։ Այս սահմանման մեջ, սակայն, թաքնված է այն փաստը, որ տերմինը, որն անվանվում է հիմնական, ինքն է ստեղծում իր նկատմամբ հակադրություն, այնպես, որ տղամարդը սահմանվում է «ոչ կին»։ Դերիդան այս մոդելը կապում է Լականի հագեվերլուծության հետ. տղամարդ սուբյեկտը սահմանում է իրեն տարանջատվելու մյուսից (մորից) ճանապարհով և մուտք է գործում օրենքների միջավայր՝ իրեն պատկերացնելով հայր[27]։
Դեկոնստրուկցիան մի այնպիսի յուրահատուկ փիլիսոփայություն է, որի կենտրոնում դրված է հարցն այն մասին, թե ինչպես են նշանակություններն ու իմաստները կառուցվում տեքստերում, ինչպես նաև գրողների և ընթերցողների շրջանում։ Հիմնվելով Ֆրիդրիխ Նիցշեի գաղափարների վրա՝ Դերիդան քննադատում է փիլիսոփայական այն որոնումները, որոնք կապված են
իրականության ընկալման հետ։ Նա պնդում է, որ բոլոր տեքստերը հիմնված են հիերարխիկ դուալիզմի տարրերի, բինար հակասությունների վրա, որոնցում տարրերից մեկը դիտվում է որպես իսկապես ճշմարիտ[28][29]։
Մտքի բոլոր համակարգերը, պնդում է Դերիդան, ունեն կենտրոն։ Այսպես՝ արժեքների և հայացքների ավանդական համակարգերը աշխարհին ներկայացվում են «եվրոպացի սպիտակամորթ տղամարդկանց» տեսանկյունից։ Ժամանակակից մարդու գիտակցությունը (անկախ սեռից) սնվում է տղամարդկային գաղափարական մտքերով և արժեքներով՝ կապված տղամարդկային սկզբի, տրամաբանության, ռացիոնալության առաջնայնության հետ։ Դեկոնստրուկցիայի ճանապարհով (որպես ընտրության միջոց) այդ չգիտակցված և չարտաբերվող կենտրոնը հայտնաբերվում է, և այդ նույն բինար կառույցները, որոնց վրա հիմնվում է տեքստը, կոտրվում, քանդվում են. այն, ինչը թվում էր կայուն և տրամաբանական, դադարում է այդպիսին լինելուց[30][31]։
Արևմտյան ավանդական ֆեմինիստական և գենդերային հետազոտությունների դեկոնստրուկտիվ մեթոդը դարձավ գենդերի դերիդայական դեկոնստրուկցիան, որն ընկալվում էր իբրև տղամարդկանց և կանանց բինար հակասությունների վերլուծություն, որտեղ ձախակողմյան տարրը պահանջում է արտոնյալ դիրք՝ ժխտելով աջակողմյան տարրի նույնանման պահանջները, որոնց տերմիններում ինքը սահմանվում է[32][33][34]։
Գլոբալացումը գենդերային հիմնահարցերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենդերային հետազոտություններում գլոբալացումն արտահայտվում է իբրև համակարգային, սոցիալ–տնտեսական և սոցիալ մշակութային երևույթ, որը քանդում է գենդերային անհավասարության նորմերը և դրանք տեղադրում նոր ձևավորվող սոցիալ-տնտեսական կառուցվածքների համատեքստերում[35][36]։
Գլոբալացման ազդեցությունը որոշվում է նրա տնտեսական, հասարակական և մշակութային չափումներով։ Դրա տնտեսական հետևանքերից են ազգային և միջազգային կորպորացիաների աճը, միջազգային առևտրի ինտեգրացիան և այլն։ Տնտեսական գլոբալացման շարժիչ ուժերն են միջազգային արտադրությունը (այն ուղեկցվում է էժան աշխատուժի և ռեսուրսների օգտագործմամբ) և անցումը շուկայական տնտեսությունից ազատ շահերի տնտեսությանը։ Սակայն 3-րդ աշխարհի տնտեսական ստրկացման հիմնական օբյեկտը դառնում են կանայք, որոնք, դուրս գալով շուկա, ավելի էժան առաջարկով ավելի հեշտ են ենթարկվում շահարկման։ Սա գրեթե հանգեցնում է կանանց աշխատանքի ինտենսիվացման, ինչն էլ իր հերթին ենթադրում է հետևյալը.
- աշխատանքային օրվա երկար տևողություն,
- բարձր աստիճանի ծանրաբեռնվածություն,
- աշխատանքի ծանրաբեռնված ռիթմ (գիշերային հերթափոխ կամ վաղ առավոտյան ժամեր),
- մասնագիտական որակավորման աճող պահանջարկ,
- մեկ կնոջ կողմից տարբեր տիպի աշխատանքների համատեղում այլն[37]։
Տնտեսական հարաբերությունները կապված են ապրանքի և ծառայությունների այնպիսի արտադրության հետ, որտեղ գործում է այսպես
ասած «չվճարվող աշխատանքը»։ Շատ հաճախ նման հարաբերությունների համար օգտագործում են «հոգատարության տնտեսություն» տերմինը։ «Հոգատարության տնտեսության» առաջին օղակը ընտանիքն է՝ տնային տնտեսությունը։ Նրա առանձնահատկություններից է համարվում փոխանակման բացակայությունը. այն ուղղված է արտադրությանը, կրթությանը և սոցիալիալականացմանը։ Բացի տան անդամներին խնամելուց կանայք հաճախ ստիպված են լինում կատարել տարբեր արտադրական աշխատանքներ։ Կանանց նման դրությունը շատ հաճախ կապված է լինում նրանց վերարտադրողական գործառույթների հետ, որն էլ իր հերթին գալիս է հասարակության հայրիշխանական ավանդույթներից[38]։ «Հայրիշխանություն» տերմինը օգտագործվում է մի շարք հետազոտողների կողմից գլոբալացման դարաշրջանի գենդերային ռեժիմի բնութագրման համար։ Գլոբալացման համատեքստում հայրիշխանությունը հանդես է գալիս որպես տղամարդկանց ինստիտուցիոնալացված իշխանություն։ Հայրիշխանության և գենդերային անհավասարության գլխավոր ինստիտուտը ընտանիքն է։ Մնացած բոլոր ինստիտուտները իրենք իրենցով համարվում են չեզոք և պարզապես վերարտադրում են ընտանիքում ստեղծված իշխանության և ղեկավարման գենդերային բաշխումը[39]։
Գլոբալացումը նաև մեծացնում է տարբեր խմբերի կանանց միջև եղած տարբերությունները։ Դրա ազդեցությունը չի տարածվում հավասարաչափ և մեծապես կախված է երկրի զարգացման աստիճանից, ազգային ավանդույթներից։ Հարկ է նշել, որ վճարվող աշխատանքի մեծացումը էականորեն բարձրացնում է կանանց դերը, թեև նրանց զբաղվածությունը սահմանափակվում է հիմնականում չորակավորված աշխատանքով։ ԶԼՄ-ները նեղություն չեն կրում բարձրաձայնելու, որ կանայք իրենց համբերության և ճկուն ձեռքերի շնորհիվ լավագույն աշխատողներն են, սակայն այս դեպքում էլ առաջ են քաշվում մի շարք պայմաններ, ինչպես օրինակ՝ ամուսնացած չլինելը կամ երեխաներ չունենալը։ Երկարաժամկետ ներգրավվածությունը երկակի ազդեցություն կարող է ունենալ. մի կողմից փոքրանում է գենդերային անհամաչափությունը, մյուս կողմից՝ էականորեն մեծանում կանանց նկատմամբ ճնշումը։ Կա նաև այլ տեսակետ, որ գլոբալացումը լայն հնարավորույթուններ է ապահովում կանանց ինքնադրսևորման համար, նպաստում է տղամարդկանց եւ կանանց միջև տարբերությունների վերացմանը։ Զբաղվածության կառուցվածքում փոփոխությունների առաջացումը որոշակիորեն նպաստում է վարձու աշխատանքի խրախուսմանը կանանց շրջանում։ Քանի որ կանայք կրում են տնտեսական գոյատևման ծանրության մեծ մասը, նրանց ծախսերը գրեթե նկատելի չեն՝ կապված նրանց՝ տնային աշխատանք կատարելու և դրա համար չվարձատրվելու հետ։
Միգրացիայի գենդերային ասպեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլոբալիացման առանցքային ասպեկտներից կամ հատկանշական գծերից մեկն է շուկայի ճկունությունը։ Այս տեսակետից վերջին տասնամյակում բազմաթիվ հետազոտություններ են տարվել միգրացիոն գործընթացների գենդերային ասպեկտների մասին։ Առավել նոր են համարվում կանանց միգրացիայի հետազոտությունները։ Մի շարք միգրացիոն գործընթացներում գենդերային խնդիրները կամ ընդհանրապես չեն քննարկվում կամ էլ գոյություն ունեն հատվածային մակարդակով։ Եվ հատկանշական է, որ հետազոտությունների մեծ մասում կինը հանդես է գալիս որպես լուռ և խոնարհ՝ ներկա լինելով ֆիզիկապես, բայց բացակայելով որպես անհատականություն[40]։
Այս համատեքստում միգրացիան, ըստ կնոջ ներգրավվածության աստիճանի, պայմանականորեն կարելի է բաժանել երկու փուլի.
1. Պասիվ, երբ կինը հանդես է գալիս, որպես ընդհանուրի մի մաս և հետևում է ընդունված որոշումներին,
2. Ակտիվ, երբ կինը ինքն է հանդես գալիս, որպես գործընթացի ուղղակի մասնակից։
Խոսելով միգրացիայի առաջին դրսևորման մասին թվում է, թե ամեն ինչ պարզ է։ Այս կարգավիճակը եղել է, կա և կշարունակվի, սակայն տեսնենք թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել միգրացիոն այս ձևերում կնոջ դերակատարման մեջ։ Անդրադառնալով միգրացիայի պայմանական բաժանման երկրորդ փուլին՝ պետք է նշել, որ կին միգրանտների առանձնահատկությունն, առաջին հերթին, կապվում է նրանց աշխատանքի առանձնահատկության հետ, որին բնորոշ է անհատական բնույթը՝ ի տարբերություն խմբային կամ բրիգադային բնույթի, ինչպես տղամարդկանց մոտ։ Կին միգրանտները ունեն մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ աշխատանքային պայմանագրերի բացակայությունը, խիստ սահմանափակ հնարավորություններ երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանելու, բայց որ ամենադժվարն է, հաճախ նրանք արժանանում են հասարակության բացասական վերաբերմունքին, քանի որ, ըստ էության, նրանք իրենց վրա են վերցրել տղամարդկային հատկանիշների մի մասը։ Բացի այդ, նրանք ավելի հաճախ են հանդես գալիս որպես թիրախային խումբ տարբեր անօրինական գործունեություններում, ինչը շատ հաճախ լինում է տեղեկատվության պակասի պատճառով[41]:
Գենդերի միջանձնային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլոբալացման ազդեցության մյուս ոլորտը, որի փոփոխությունները նկատելի են առավել մեծ մասշտաբով, սոցիալ մշակութային, հասարակական, միջանձնային ոլորտն է։ Այլ կերպ ասած, աշխարհում կատարվող փոփոխություններից առավել կարևոր են նրանք, որոնք անմիջականորեն կապված են անձնական կյանքի, ընտանիքի, միջանձնային հարաբերությունների հետ։ Այսօր մեր պատկերացումները ինչպես մեր, այնպես էլ մեզ շրջապատող աշխարհի և մարդկանց մասին գլոբալ փոփոխությունների են ենթարկվում։ Տարբեր մշակույթներում և երկրներում այս փոփոխությունները տեղի են ունենում ոչ հավասարաչափ և հանդիպում են դիմադրության։ Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում մշտական պայքար է գնում սեռերի հավասարության, ընտանեկան խնդիրների և դրանց լուծման ձևերի միջև։ Իհարկե կան երկրներ, որտեղ նման դիսկուրսները մեծ տարածում չունեն։ Դա պայմանավորված է նրանով, որ իշխող ռեժիմը և արմատական ուժերը թույլ չեն տալիս, որ դրան տարածվեն։ Ավանդական ընտանեկան հարաբերություններին հատուկ է սեռերի միջև անհավասարությունը։
Դեռևս հնագույն ժամանակներում կանայք համարվել են տղամարդկանց սեփականությունը, և այդ անհավասարությունը տարածվել է նաև սեռական կյանքի վրա։ Մի շարք մշակույթներում ձգտումը դեպի սեռական ակտիվության հանդիսացել է տղամարդկային բնութագրիչների մի մաս, իսկ ահա կանանց մոտ նույն ձգտումները գրեթե միշտ համարվել են անբարո, իսկ սեռական ակտիվության մասին խոսվել էր միայն առաքինության շրջանակներում։
Նույնասեռականության կատմամբ վերաբերմունքը ևս տարբեր էր։ Հետաքրքիր է, որ մի շարք հասարակություններում նախկինում ավելի հանդուրժողական վերաբերմունք կար գոնե նույնասեռական տղամարդանց նկատմամբ։ Ենթադրվում էր, որ նման հարաբերությունները հասունության մի մասն են կազմում և ամուսնանալուց հետո դրանք կվերանան։ Մեր օրերում բացասական վերաբերմունքը նույնասեռականության նկատմամբ լայնորեն տարածված է, թեև արևմուտքի արբեր վերջին տասնամյակում սեռական կյանքն էական փոփոխություններ է կրել։ Բացի այդ, այժմ սեռականությունն այն է, ինչ մարդը բացահայտում, փոփոխում և զարգացնում է իր մեջ։ Սեքսը կամ սեռական ակտը, որ նախկինում կապվում էր միայն ամուսնության և իրավունքի հետ, որոշ հասարակություններում և մշակույթերում այժմ գրեթե չի ասոցացվում դրանց հետ։
Գենդերը շարժումների համատեքստում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում 19-րդ դարի վերջին քառորդում արդյունաբերացման և մոդեռնիզացիայի նոր միտումների արդյունքում ամբողջ ամերիկյան հասարակության կյանքը ենթարկվեց էական քանակական և որակական փոփոխությունների։ Սա չէր կարող անմասն թողնել կանանց կարգավիճակը։ Նրանց առջև բացվեցին նոր հնարավորություններ մասնագիտական ինքնաիրացման և լայնամասշտաբ գործունեության՝ ի նպաստ հասարակության մեջ իրավական կարգավիճակի բարձրացմանը։ 19-րդ-20-րդ դարի սահմանագծին կանանց էմանսիպացիայի (ազատագրման) խնդիրը դարձավ շատ հրատապ և արդիական։ Հենց այդ ժամանակ էր, որ կանանց մեծ մասը բարձրաձայնեց իր հետաքրքրությունների մասին՝ մարտահրավեր նետելով համընդհանուր պատկերացումներին «թույլ սեռի»` որպես օջախի պահապանի կերպարին։ Նրանք սկսեցին ակտիվորեն պայքարել իրենց իրավունքների համար` փորձելով հաղթահարել դարերի խորքից եկող իրավական և գաղափարական անջրպետը[41]։ Նրանց պայքարն առաջին հերթին ընտրության իրավունքի համար էր, որը ստացավ սուֆրաժիզմ անունը («suffrage»` ձայնի իրավունք)։ Հետաքրքիր է, որ կանանց ընտրական իրավունքի մասին բանավեճերը դեռևս 18-րդ դարից են սկսել, և դրանց վերաբերյալ հիմնական աշխատությունները, որտեղ խրախուսվել է կնոջ դերի ճիշտ գնահատումը հասարակության մեջ, գրվել են տղամարդկանց կողմից։
Սուֆրաժիստները հավատում էին, որ ունենալով ազատ ձայնի իրավունք, նրանք կարող էին ազատվել խտրականության մյուս ձևերից։ ԱՄՆ-ում սուֆրաժիստական շարժումը սկսվեց 1848 թվականին մի համաժողովից, որտեղ խոսվեց այն մասին, որ կինը միայն երեխայի մայր չէ, նա անհատ է և նրա նկատմամբ պետության վերաբերմունքը պետք է լինի ուղիղ, ոչ թե միջնորդավորված՝ ամուսնու միջոցով։ Համաժողովի մասնակիցները ստորագրեցին «Զգացմունքների դեկլարացիա»` հայտնելով կանանց իրավունքների և դրանց համար պայքարելու մասին[42]։ Այսպես էլ սկսվեցին կանանց շարժումները, որոնք հատկանշական եղան ոչ միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի համար։ Սակայն եթե Եվրոպայում գաղափարակիցներն իրենց պայքարը տանում էին ակտիվ հեղափոխական պայքարի հունով, ապա ԱՄՆ-ում առավել տարածված էր քաղաքակիրթ պայքարը։ Ելնելով տարբեր պայմաններից` նրանք ընտրում էին պայքարի տարբեր ձևեր՝ սկսած միտինգներից և ցույցերից, վերջացրած մասնավոր հավաքույթներով և զրույցներով[41]։ Կանանց շարժումը մեծ թափ ստացավ 1960-70 թվականներին, որը հաճախ անվանում են հեղափոխությունների շրջան։ Կանանց հեղափոխությունը, որը մասնակիցները կոչեցին «երկրորդ Ամերիկյան հեղափոխություն» ծագման պահից միատարր չէր, և պայմանականորեն այն կարելի է բաժանել կանանց իրավունքների համար շարժման և կանանց ազատագրման համար շարժման։ Առաջինի գաղափարախոսության հիմքում ընկած էր լիբերալ ֆեմինիզմը, իսկ երկրորդի հիմքում՝ հայրիշխանությունի ազատագրման գաղափարը։
Լիբերալ ֆեմինիստական շարժումը կազմակերպչական պլանում ներկայացված էր կենտրոնացված, ֆորմալ կառույցներով հստակ նշված օրենքներով և ծրագրային քաղաքականությամբ, իսկ ծայրահեղական թևը գործում էր ներքևից՝ կազմակերպված փոքրիկ խմբերի միջոցով։ Իր գաղափարական ձևերով և կազմակերպչական կողմով լիբերալ ուղղությունը առավել արդյունավետ եղավ, քանի որ կանանց իրավունքների համար պայքարը շատ դեպքերում ուներ պետական արմատներ։ Իր առաջացմանն այն նախ և առաջ պարտական էր 1961 թվականին կանանց կարգավիճակը վերահսկող նախագահական հանձնաժողովին[43]։ Ջոն Քենեդին, որը իշխանության եկավ նեոլիբերալ կարգախոսներով պետք է կատարեր իր տված նախընտրական խոստումները կանանց ընտրազանգվածին։ Դեմոկրատներին հետաքրքրում էր, այսպես կոչված, քվեարկության ձայների էական գենդերային ճեղքվածքը։ Սակայն հանրապետականների իշխանության գալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, և առաջ եկան մի շարք հակաֆեմինիստական ուժեր, որոնք պայքարում էին նախկին արժեքների վերականգնման համար։ Այս իրողությունը պայքարը տեղափոխեց նոր փուլ։ Մի շարք արմատական ֆեմինիստուհիներ էական փոփոխություններ մտցրին իրենց գաղափարախոսության մեջ, քանի որ պարզ դարձավ, որ անկախության համար պայքարը անհնար է իրականացնել առանց տղամարդկանց։ Շատ հետազոտողներ 1960-80 ական թվականներին կանանց շարժումների արդյունքում նրանց տրված իրավունքները համարում էին ոտնձգություն տղամարդկանց իրավունքների հանդեպ։ Սա արտացոլվում էր ինչպես արվեստում, այնպես էլ հասարակական կյանքում[44][45][46]։
1970-80-ական թվականներին պայմանականորեն անվանում էին պայքարի 3-րդ կամ «գենդերային» փուլ, քանի որ, այստեղ կանացի շարժումների կողքին առաջ եկան նաև տղամարդկանց շարժումները։ 1970-ական թվականներից սկսած նախ արևմուտքում, ապա նաև ողջ աշխարհում սկսեցին գրել և խոսել այն մասին, որ տղամարդկանց ավանդական կենսակերպը չի համապատասխանում ժամանակակից սոցիալական պայմաններին[47][48][49][50][51]։
Տղամարդկանց առաջին ազատագրական շարժումը առաջ եկավ 1970-ականների լիբերալ գաղափարախոսության շրջանակներում։ Ըստ այս շարժման գաղափարախոսության՝ տղամարդկանց խնդիրների գլխավոր պատճառը տղամարդու գենդերային դերի և դրան համապատասխան հոգեբանության մեջ է, ինչն ապացուցում է, որ գենդերային կարծրատիպերից տառապում են ոչ միայն կանայք այլև տղամարդիկ։ Տղամարդիկ չեն կարող ազատ արտահայտել իրենց զգացմունքները, լինել նուրբ, ցուցաբերել թուլություն, քանի որ այդ բոլոր հատկությունները կանացի են։ Նրանք պնդում են, որ տղամարդկանց դժվարությունների հաղթահարման համար նախ պետք է փոխել տղա երեխաների սոցիալականացումը։
Այս շարժման երեք հիմանական սկզբունքներն էին դրական վերաբերմունքը կանանց նկատմամբ, աջակցությունը ֆեմինիստական շարժմանը և նույնասեռականների իրավունքներին[52]։ Սոցիալական ազատություն և ինքնագիտակցություն հնարավոր է իրականացնել միայն կանանց հետ միասին։ Սրա հիմնական առանձնահատկություններն առաջ բերեց տղամարդկանց ֆեմինիզմը, որը գտնվում էր մարքսիստական ստրուկտուրալիզմի ազդեցության տակ։ Ի տարբերություն լիբերալ տղամարդկանց՝ ֆեմինիզմի այս խումբը մեծ նշանակություն էր տալիս դասային անհավասարությանը քաղաքական ինստիտուտներին և իշխանության հարաբերությանը։ Ավելի զանգվածային դարձավ, սակայն, կոնսերվատիվ տղամարդկանց շարժումը, որն ուղղված էր տղամարդկանց առավելությունների վերադարձմանը։ Զանգվածային շարժման այս մասնակիցները քննադատում էին հարբեցողությունը, թմրամոլությունը, սեռական բռնությունը և կոչ էին անում տղամարդկանց վերադառնալ տուն, լինել հավատարիմ ամուսիններ, ընդունակ աշխատողներ, հոգատար հայրեր։ Ընտանեկան արժեքների պաշտպանության շարժումը գրավեց ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց[47][53][54]։
Հատկանշական է, որ տղամարդկանց շարժումների և գաղափարախոսության մասին խոսելիս ակնհայտ է, որ նրանց ծրագրերը և նպատակները կապված են կնոջ հետ, այսինքն՝ նրանք իրենց առաջընթացը չեն պատկերացնում առանց կանանց։ Իսկ ահա ֆեմինիստական շարժման գաղափարախոսության մեջ շատ հազվադեպ կարելի էր հանդիպել տղամարդկանց հետ միասին նոր կարգեր ստեղծելու կամ նշածը կանոնակարգելու մասին դիսկուրսներ։
Գենդերային սոցիալականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակությունն անհատից ակնկալում է վարքի կոնկրետ ձևեր, որը կհամապատասխանի նրա դերին տվյալ հասարակությունում[55]։ Իր դերի համապատասխանության մասին անհատն ինֆորմացիա է ստանում սոցիալական այն խմբերի անդամների կողմից, որոնցում ուղղակի կամ անուղղակի կերպով ներառված է տվյալ անձը։ Տեղի է ունենում, այսպես կոչված, անհատի դերային ճնշում, և ընդ որում, ճնշվում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ[56][57][58]։ Գենդերային պատկանելությունն անհատի կողմից դրսևորվում է փոխազդեցության արդյունքում, երբ հասարակությունը կոնկրետ վերաբերմունք է ցուցաբերում և ակնկալում կոնկրետ դերային դրսևորումներ։
Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք ազդում են մարդու գենդերային սոցիալիալականացման վրա սկսած ծննդյան օրվանից մինչև կյանքի վերջ։ Գենդերը և գենդերային դերը մշտապես գտնվում են ինչպես մշակութային նորմերի (որոնք սահմանում են, թե ինչ պետք է անեն տղամարդիկ և ինչ պետք է անեն կանայք), այնպես էլ սոցիալական ինֆորմացիայի ազդեցության տակ։ Դրանք էլ անպայմանորեն մատնանշում են, թե որքան մեծ է տարբերությունը տղամարդու և կնոջ միջև։
Զանգվածային լրատվության միջոցները նույնպես ունեն հսկայական ազդեցություն գենդերային կարծրատիպերի առաջացման վրա։ Տեղեկատվական ճնշվածությունը կայանում է նրանում, որ երբ փորձում ենք հասկանալ, թե ինչ դիրքորոշման պետք է հետևենք այս կամ այն սոցիալական խնդրի դեպքում, մեծ մասամբ հենվում ենք ոչ թե մեր իսկ փորձի վրա, այլ շրջապատից ստացվող ինֆորմացիայի վրա։ Սակայն այստեղ պետք է նշել մի շատ կարևոր հանգամանք. գլոբալացման դարաշրջանում առաջին հերթին հաղորդակցության միջոցների բազմազանությունն է ապահովում տեղեկատվության ներհոսքը, ինչն էլ իր հերթին հաճախ խթան է դառնում ժողովրդավարական սկզբունքների զարգացման համար։ Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մարդիկ հաղթահարում են տարածության և ժամանակի արգելքները և կամա թե ակամա ծանոթանում և մասնակից են դառնում մի շարք գենդերային նոր դերերի ճանաչմանը, որոնք
դրսևորվում են բոլորովին այլ սոցիալական հարաբերություններում, քան նրանք սովոր են[59][60]։
Այսպիսով, դերերի նման բազմազանության մեջ հաճախ դժվար է լինում կողմնորոշվել և գտնել քոնը, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե այդ ճանապարհին ինչպիսի ճնշումներ են գործադրվում։ Այդ է պատճառը, որ շատերն այսօր կրում կամ խաղում են գենդերային այն դերը, որը իրականում նրանցը չէ։ Ինչպես նշեցինք սա կարող է կապված լինել մի շարք հանգամանքերի հետ, ինչպես օրինակ՝ հասարակության կողմից ակնկալիքները կամ ճնշումները, քանի որ շատ հաճախ ընդունված գենդերային դերերին չհամապատասխանելը կարող է պատճառ հանդիսանալ հասարակության մեջ օտարված լինելու համար։ Այս պարագայում շատ կարևոր է դառնում ընտրության խնդիրը, քանի որ ի վերջո անհատի թե՛ երջանկությունը, թե՛ մնացած հեռանկարները գալիս են դերերից։ Եթե անհատը գիտակցում է մյուս հեռանկարների առկայությունը և կոնկրետ ընտրություն է կատարում, ապա դժվար է դառնում բացասականը կամ դրականը առանձնացնել, սակայն, երբ ընտրությունն անում են քո փոխարեն կամ այլ կերպ ասած՝ դու լինում ես միայն պասիվ ընդունողի կարգավիճակում, սոցիալական միջավայրում սկսում են պրոյեկտվել այլ իրականություններ։ Հաճախ տղամարդկային դերը անհատականության աղբյուր լինելու փոխարեն տագնապի և լարվածության աղբյուր է դառնում։ Այն կարգավիճակներում, երբ տղամարդուն դժվար է լինում պահպանել իսկական տղամարդկության ստանդարտները կամ էլ երբ հանգամանքերը պահանջում են նրանից կանացի հարմարվող վարքի ձևեր (օրինակ՝ հոգատարություն և կարեկցանք), որոնք ուղղակի չկան նրա վարքային բնութագրում կամ արգելված են, առաջացնում է սթրես։ Որպես օրինակ՝ բերվում է մի դեպք, երբ տղամարդը, որը երկար ժամանակ աշխատանք չունի, և կինն է պահում ընտանիքը, աստիճանաբար սկսում է ավելի ընկճվել և վախ զգալ։
Կնոջ և տղամարդու սոցիալական դերերը փոխներդաշնակ են, և մեկի փոփոխությունը անկասկած կհանգեցնի մյուսի փոփոխությանը։ Մեր օրերում կանայք որոշակի հաջողության հասնելու համար ստիպված են լինում հրաժարվել իրենց գենդերային դերից և խաղալ տղամարդկանց կանոններով։ Հաճախ կոլեկտիվի մեջ մտնելու և «լուրջ» ընկալվելու համար կանայք իրենց վրա են վերցնում տղամարդկային հատկանիշների։ Նման նոր դերերի ձևավորումը թելադրված է լինում սոցիալական կարգերի պատճառով, երբ կնոջից պահանջում են լինել բարեհամբյուր և կանացի, բայց աշխատել տղամարդու պես։ Նման պարագայում խոսել հաստատուն գենդերային դերերի մասին անիմաստ է, քանի որ գլոբալացման պայմաններում ամեն ինչ ներկայանում է «լողացող կամ շարժվող օբյեկտների» մակարդակում և իրական հաջողությունը հաճախ պայմանավորված է լինում նրանով, թե որքանով է քեզ հաջողվում մտնել դերային խաղի մեջ[61][62][63]։
Գենդեր և հասարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ լեզուներում առկա են գենդերային տարբերակումներ, որոնք տեսակն ու բնույթը տարբեր են։ Քերականականորեն գենդերային որոշ համակարգեր կարող են անտեսել արական-իգական տարբերակումները կամ նույնիսկ դրանից էլ այն կողմ գնալ[64]։
● Շատ լեզուներում կան բառեր, որ անհամաչափորեն են օգտագործվում կնոջ ու տղամարդու մասին խոսելիս։ Քանի որ ժամանակակից լեզուները կարող են լինել կողմնակալ կանանց նկատմամբ, վերջին ժամանակներում չզոք բառապաշար օգտագործելու միտում կա։
● Որոշ լեզուներում կա կանանց և տղամարդկանց համար հատուկ բառապաշար։ Օրինակ՝ ամենահին փաստաթղթային լեզվում՝ Սումերյանում, կար կանանց կողմից օգտագործվող հստակ տարբերակված բառապաշար։ Ի հակադրություն սրան, ինդոնեզական-ավստրալիական շատ լեզուներ ունեին բառապաշարի մի շերտ, որ միայն տղամարդիկ էին օգտագործում իրենց զոչանքների ներկայությամբ։
● Քերականական սեռը որոշ լեզուների առանձնահատկությունն է։ Երբեմն պատահում է այնպես, որ բառիմաստն ու նրա սեռը չեն համընկնում։ Օրինակ <<աղջիկ>> բառը իսպաներենում կոչվում է muchacha (քերականական սեռը՝ իգական), mädchen գերմաներենում (քերականական սեռը՝ չեզոք) և cailin իռլանդերենում (քերականական սեռը՝ արական)։
● Որոշ լեզուներ, ինչպես օրինակ պարսկերենը և հունգարերենը, զերծ են գենդերային տարբերակումներից։ Պարսկերենում միևնույն բառը օգտագործվում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն դիմելու համար։ Բայերը, ածականները և գոյականները չունեն սեռ։
● Որոշ լեզուներ ունեն մարդկանց դիմելու այլ ձևեր, քանի որ նրանցում կա 3 կամ ավելի գենդերային պատկանելիություններ, ինչպես օրինակ Նավահո և Օջիբվե լեզուները։
Գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմականորեն գիտությունը ներկայացվել ու ընկալվել է որպես տղամարդկանց զբաղմունք։ Կանայք մեծ արգելքների են հանդիպել գիտության մեջ մասնակցություն ունենալու կամ նույնիսկ փորձելու դեպքում[65]։ Անգամ 19-րդ դարում, երբ կանանց սկսեցին ընդունել բարձրագույն ուսումնական հաստատություններ, նրանք կոնկրետ ոլորտներում էին աշխատում ու կոնկրետ աշխատանքներ կատարում, ինչպես օրինակ "տնային գիտություն"-ը, (home science), հիվանդների խնամքը և երեխաների հոգեբանությունը։ Այդ գործերը մեծ մասամբ երկարատև էին ու ձանձրալի, քիչ էին վարձատրվում, և կանայք չունեին առաջխաղացման, ինքնազարգացման հնարավորություն։ Դա բացատրվում էր նրանով, որ կանայք բնությունից ավելի համապատասխան են այն աշխատանքներին, որոնք պահանջում են կենտրոնացում, համբերություն և ճարպկություն ավելի շատ, քան կրեատիվություն, առաջնորդություն և ինտելեկտ[66]։ Թեև այս կարծրատիպերը նոր աշխարհում կոտրվում են, այնուամենայնիվ, կանանց դերը դեռևս թերագնահատվում է <<բնական գիտությունների>>-ում, ինչպես օրինակ ֆիզիկան։ Եվ ուրեմն պակաս հավանական է դառնում այդ ոլորտում նրանց՝ բարձր կամ ընդհանրապես որևէ պաշտոն զբաղեցնելը[67]։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսքը ներքին ու արտաքին կրոնական հիմնախնդիրների մասին է, ինչպես օրինակ աստծո սեռը ևմարդու գենդերի, դերի եւ իրավունքների մասին աստվածաբանական միֆերը (օրինակ` կանանց կրոնական ձեռնադրումը, սեռով պայմանավորված սեգրեգացիան կամ խտրազատումըդերային հավասարությունը, ամուսնությունը, աբորտը, նույնասեռականությունը...)։
Եկեղեցու հետազոտական ինստիտուտից Քեթի Նիեմելայի կարծիքով, ողջ աշխարհում կանայք ավելի հավատացյալ են, քան տղամարդիկ։ Նրանք հավատում են, որ կրոնականության գենդերային տարբերություները սերում են ֆիզիկական տարբերություններից։ Օրինակ` մարդիկ, որ կարիք ունեն անվտանգության, սովորաբար ավելի շատ են հավատում, և քանի որ տղամարդիկ ավելի շատ են համարվում մեծ ռիսկերի գնացողներ, քան կանայք, ավելի փոքր հավատ ունեն։ Թեև տղամարդկանց մոտ ավելի հաճախ է նկատվում կրոնական ֆանատիզմը, քան կանանց[68]։
Դաոսականության մեջ յինն ու յանգը համարվում էին համապատասխանաբար իգական եւ արական։ Յինն ու յանգը լրացնում էին միմյանց ինչպես ամբողջի մասեր։ Արականը նույնանում էր արեւի հետ` ակտիվ, պայծառ եւ շողացող, իգականը լուսնի հետ` պասիվ, ստվերոտ և մտածող. տղամարդու կոպտությունը ներդաշնակվում էր կնոջ քնքշության հետ, գործողությունն ու նախաձեռնությունը կնոջ դիմացկունության եւ ամբողջականության պահանջի հետ եւ իշխանությունն աջակցության հետ։
Հուդայականության մեջ ավանդականորեն աստված ներկայացված է որպես տղամարդ, սակայն Կաբբալայի միստիկական ավանդությունում Շեհինահը ներկայացնում է աստծո իգական կողմը։ Այնուամենայնիվ, ավանդականորեն հուդաիզմը աստծուն համարում է բացարձակապես ոչ մարմնական և ուրեմն ո՛չ տղամարդ, ո՛չ կին։
Քրիստոնեության մեջ Աստված տղամարդու կերպարն ունի, իսկ քրիստոնեական եկեղեցին պատմականորեն նկարագրվել է իգական սեռով։ Մյուս կողմից, շատ եկեղեցիներում քրիստոնեական տեսությունը տարբերակում է աստծո համար օգտագործված արական կերպարներ (հայր, թագավոր, որդի աստված)։ Նոր կտակարանում Հիսուսը սուրբ հոգուն հիշատակում է արական դերանունով։
Ըստ հինդուիզմի գլխավոր առասպելաբանության, յուրաքանչյուր մարդ իր ներսում կրում է ե՛ւ կնոջ, ե՛ւ տղամարդու մասնիկներ։ Այդ հնարամտության ու ոչնչացման, ուժի ու նրբության, ակտիվի ու պասիվի ներդաշնակությունն է, որ կերտում է իրական մարդուն։
Աղքատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենդերային անհավասարությունը ամենաշատը հանդիպում է կանանց մոտ, որոնք աղքատության մեջ են գտնվում։ Շատ կանանց ուսերի է մնում տնային տնտեսության նկատմամբ պատասխանատվությունը, քանի որ նրանք հոգ են տանում ընտանիքի մասին։ Նրանք քիչ են գումար վաստակում գենդերային խտրականության պատճառով, իսկ տղամարդիկ մեծ գումարներ են աշխատում, ունեն ավելի լայն հնարավորություններ և քաղաքական ու հասարակական բարձր գնահատական, քան կանայք։ Աշխարհի կանանց մոտ 75%-ը չի կարող բանկից վարկ վերցնել, քանի որ չունի կայուն աշխատանք[69]։ Սա ցույց է տալիս, որ աշխարհի բնակչության մեջ շատ կանայք կան, սակայն նրանցից քչերն են ներկայացնում աշխարհի հարստությունը։ Շատ երկրներում ֆինանսական սեկտորը մեծապես անտեսում է կանանց, թեև նրանք տնտեսության մեջ մեծ ներդրում ունեն։
Գենդեր և զարգացում (Gender and Development or GAD)-ը կիրառական ուսումնասիրությունների և հետազոտությունների բնագավառ է, որն օգնում է այն երկրներին, որտեղ գենդերային անհավասարությունն ազդում է հասարակական ու տնտեսական զարգացման վրա։ Այն ծրագիր է, որ զբաղվում է կանանց գենդերային զարգացման խնդրով՝ նրանց աջակցելու և կանանց ու տղամարդկանց միջև անհավասարության ցուցանիշն իջեցնելու համար։
Տրանսգենդեր համայնքի նկատմամբ դրսևորած խտրականության ամենամեծ հետազոտությունը, որ տեղի է ունեցել 2013 թվականին, պարզել է, որ տրանսգենդեր հասարակությունը 4 անգամ ավելի մեծ <<շանսեր ունի>> ծայրահեղ աղքատության մեջ ապրելու (տարեկան ավելի քիչ, քան $10,000 եկամուտ), քան մյուսները։
Տնտեսական զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենդերը և հատկապես կանանց դերը կենսանական նշանակություն ունի համաշխարհային զարգացման հարցերում։ Ժամանակակից աշխարհում գենդերի ուսումնասիրությունն ու զարգացումը այնպիսի լայն դաշտ է դարձել, որ ընդգրկում է քաղաքական գործիչներին, տնտեսագետներին և մարդու իրավունքների հարցերով զբաղվող ակտիվիստներին։ Գենդերն ու զարգացումը, ի տարբերություն իրեն նախորդող տեսությունների, գենդերի վրա ավելի մեծ ազդեցություն ունի։ Այս տեսությունն ընդունում և ճանաչում է այն բացասական ազդեցությունը, որ կրել են կանայք։ Մինչև 1970-ականները հավատում էին, որ զարգացում ասվածը հավասարապես ազդում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց վրա։ Սակայն շուտով փոփոխություն արվեցին նաև այս տեսության մեջ։
Երբ Էսթեր Բոսրափը հրատարակեց իր գիրքը՝ <<Կանանց դերը տնտեսական զարգացման մեջ>>, պարզ դարձավ, որ զարգացումը կանանց և տղամարդկանց վրա տարբեր կերպ է ազդում, և ավելի մեծ ուշադրություն հատկացվեց կանանց։ Է. Բոսրափը պնդում էր, որ կանայք արժեզրկվում են մոդեռնիֆիկացման գործընթացում, և աճի, զարգացման փորձերն իրականում սպառնում են վատթարացնել նրանց վիճակը։ Նրա գիրքը հիմքը հանդիսացավ ավելի լայն խոսույթի (դիսկուրսի) սկզբի, որ կոչվեց <<Կանայք զարգացման մեջ>> (Women In Development: WID): Նրա առաջնային նպատակն էր ընդգրկել կանանց ժամանակի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, քանի որ կանայք արժեզրկված էին և զարգացման գործընթացներում դերակատարում չունեին։ Կանանց հանդեպ դրսևորվող այս անհավասարությունն ու խտրականությունը բացատրվում էր տղամարդկանց ունեցած մեծ դերով, ինչպես նաև նահապետական բարքերով։ Իսկ կանայք լծված էին տնային գործերին և հետևաբար գրեթե աննկատելի էին զարգացման ծրագրերում։ <<Կանայք զարգացման մեջ>> մոտեցումը, այնուամենայնիվ, սուր քննադատության արժանացավ, քանի որ կանանց՝ տնտեսության մեջ անարժեք լինելն ուղղակիորեն կապ ուներ հենց զարգացման մոդելի հետ։ Եվ դա հանգեցրեց նոր տեսության սեղծմանը։ Այն էր՝ <<Կանայք և զարգացումը>>: Սա նույնպես քննադատության հանդիպեց, քանի որ չափազանցված էր ներկայացնում կանանց դերը՝ նվազեցնելով տղամարդկանցը։ Այսպիսով նոր տեսություն ծագեց՝ <<Գենդեր և զարգացում>>, որը սկսեց կանանց խնդիրները դիտարկել՝ հիմնվելով նրանց ոչ թե սեռի, այլ գենդերի վրա (կանանց և տղամարդկանց հարաբերությունները, նրանց հասարակական դիրքը, և թե ինչպես են կանայք մշտապես արժեզրկված եղել հարաբերություններում)։ Տեսության հիմնական հեռանկարներն է պարզել արտադրության և վերարտադրության սոցիալական կապը` ուսումնասիրելով այն հարցերի պատասխանները, թե ինչու և ինչպես են կանայք ու տղամարդիկ տարբեր դերեր ու պատասխանատվություններ ձեռք բերում հասարակությունում, ինչպես է դա արտացոլվում հասարակական, տնտեսական և քաղաքական ոլորտներում ու կառույցներում, և ինչպես են այս հարաբերություններն ազդում զարգացման քաղաքականության արդյունավետության վրա։ Ըստ <<Գենդեր և զարգացում>> տեսության կողմնակիցների, կանայք ոչ թե զարգացման օգնության պասիվ անդամներ են, այլ փոփոխության ակտիվ մասնակիցներ են, որոնց ուժը պետք է լինի զարգացման քաղաքականության գլխավոր նպատակակետը։ Մեր օրերում շատերը, որոնք անհանգստացած են զարգացման մեջ կանանց ունեցած դերով, ընդունում և հետևում են <<Գենդեր և զարգացում>> տեսությանը։
Սոցիալական մեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենդերային դերերն ու կարծրատիպերը նախորդ մի քանի դարերի ընթացքում, թեև դանդաղորեն, բայց արդեն սկսել են փոփոխությունների ենթարկվել։ Դա մեծապես արտահայտվում է հաղորդակցության մեջ, իսկ ավելի նեղ մասշտաբով այդ փոփոխությունները նկատելի են հասարակական փոխգործակցութան ընթացքում։ Փոխվել են մարդկանց հաղորդակցման եղանակները։ Պատճառներից մեկը սոցիալական մեդիան է։ Նախորդ տարիների ընթացքում սոցիալական մեդիայի համաշխարհային օգտագործումն աճել է։ Դա պատճառաբանվում է նրանով, որ երիտասարդների համար հասանելի են նորագույն տեխնոլոգիաները։ Վերջին փորձերը ցույց են տալիս, որ կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են օգտագործում տեխնոլոգիաները։ Ֆորբսը 2010թվ․ հրապարակել է մի հոդված, որում ներկայացված փաստերը ցույց են տալիս, որ ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատետերի 57%-ը կանայք են, ինչը նշանակում է, որ կանայք ավելի ակտիվ են սոցիալական ցանցերում, քան տղամարդիկ։ Միջինում կանայք ունեն 8%-ով ավելի շատ ընկերներ, և նրանք են ֆեյսբուքի գրառումների 62%-ի հեղինակը[70]։ Մեկ այլ ուսումնասիրություն 2010թվ․ պարզել է, որ եվրոպական շատ երկրներում կանայք սոցիալական կայքերում ընկերների ու ընտանիքի անդամների հետ շփվելիս ավելի շատ ժամանակ են ծախսում գրավոր նամակ ուղարկելու վրա, քան տղամարդիկ։ Սոցիալական մեդիան և ցանցերը ավելին են, քան բառային հաղորդակցումը։ Նրանց աճի հետ մեկտեղ լուսանկարներն սկսել են ավելի մեծ դեր ունենալ հաղորդակցման գործընթացում։ 2013 թվ․ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սոցիալական կայքերում հրապարակված նկարների ավելի քան 57%-ը սեքսուալ բնույթի են և նպատակ ունեն ուշադրություն գրավելու[71]։ Դեռ ավելին՝ կանանց 58%-ը և տղամարդկանց 45%-ը չեն նայում լուսանկարչական ապարատին, որը ստեղծում է հեռացված լինելու պատրանք[71]։ Այլ հանգամանք է լուսանկարների դիրքը․ կանայք կարող են պառկել այնպես, ասես ենթարկվում են մեկին կամ նույնիսկ դիպչել սեփական մարմնին երեխայական անմեղությամբ[71]։ Սոցիալական ցանցերում լուսանկարներ տեղադրելը օգնում է մարդուն ձևավորելու սեփական անձը, որով անհատը ցանկանում է կիսվել աշխարհի հետ։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն, գենդերը բավական մեծ դեր է խաղում հասարակական կյանքում, հատկապես այն ժամանակներից ի վեր, երբ հասարակությունը որդեգրեց <<արական>> և <<իգական>> կատեգորիաները[72]։ Այնուամենայնիվ դա հնարավորություն է տալիս մարդկանց խոսելու, անկախ իրենց գենդերից։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում երիտասարդներն օգտագործում են սոցիալական կայքերը միմյանց հետ կապվելու և հաղորդակցվելու համար, ինչպես նաև սեփական հետաքրքրությունը բավարարելու։ Սակայն եթե դեռահաս աղջիկների հիմնական նպատակը հասակակիցների հետ շփվելն ու հարաբերություններ ստեղծելն է, ապա տղաների համար կարևոր է նոր ծանոթություններ հաստատելն ու ընկերներ ձեռք բերելը[73]։ Ավելին, սոցիալական կայքերը հնավորություն են տալիս ստեղծելու <<դիմանկար>>, ստեղծելու մի տարածք, որտեղ մարդիկ իրենց և իրենց սեռականության առումով ավելի հարմարավետ կզգան։ Վերջին ժամանակաշրջանում երիտասարդները սոցիալական կայքերում կատարում են նաև ինտիմ բնույթի գրառումներ և դրանցում ազատորեն ընդգրկում են գենդերի, սեռի, սեռականության և հարաբերությունների մասին թեմաներ։
Երիտասարդ աղջիկները և տղաները տարբերվում են սոցիալական ցանցերում իրենց ստեղծած հաշիվներով ևս։ Ուսումնասիրությունները պարզել են, որ իգական սեռի օգտատերերը ավելի գրավիչ նկարներ են հրապարակում, մինչդեռ տղամարդիկ հրապարակում են այնպիսի լուսանկարներ, որոնցում որևէ գործողություն են կատարում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կանայք հակված են ընկերների լուսանկարները հրապարակելուն, իսկ տղամարդիկ՝ սպորտի մասին ու տարբեր հումորային լուսանկարներ։ Արական սեռի ներկայացուցիչները գրեթե միշտ լրացնում են անձնական ինֆորմացիայի դաշտը, իսկ իգական սեռի ներկայացուցիչները այս առումով շատ ավելի փակ են և հանրությանը չեն տրամադրում իրենց տվյալները։Այլ[74]
Իրավական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու սեռը` իգական կամ արական, ունի իրավական նշանակություն․ այն ներառված է կառավարական փաստաթղթերում, և օրենքները գործում են տարբեր կերպ կանանց ու տղամարդկանց դեպքում։ Տարբեր երկրներում կանայք ու տղամարդիկ տարբեր տարիքներում են թոշակի անցնում, շատ երկրներում ամուսնությունները միայն հակառակ սեռերի միջև են թույլատրված, և նույնասեռ ամուսնություններին վերաբերող օրենքներ կան։
Այսպիսով հարց է առաջանում, թե ինչպես է օրենքով սահմանվում կին և տղամարդ լինելը։ Մեծամասամբ դա ակնհայտ է, սակայն լինում են բացառություններ ու երբեմն նաև բարդություններ։
Մարդու ծնվելու պահին նրա սեռը որոշելը կախված է շատ պայմաններից՝ ներառյալ քրոմոսոմները, գոնադներն ու սեռական օրգանները։ Այսպիսով, օրինակ՝ բոլորին հայտնի է, որ XY քրոմոսոմները հատուկ են արական սեռին, իսկ XX քրոմոսոմները հանդիպում են իգական սեռի մոտ։ Սակայն մի շարք օրենսդրությունների համաձայն, XY քրոմոսոներ ունեցող անձը, որն ունի նաև ձվաբջիջներ, ծննդյան պահին համարվում է իգական։
Սակայն խնդիրը բարդանում է ինտերսեքս և տրանսգենդեր անձանց դեպքում։ Այս առումով կան տարբեր մոտեցումներ օրենսդրական տարբեր համակարգերում։ Գրեթե բոլոր երկրները թույլատրում են գենդերային կարգավիճակի փոփոխություն ինտերսեքսուալության դեպքում, երբ ծննդյան պահին դժվար է որևէ հստակ գենդերային պատկանելիություն տալ անձին կենսաբանական տեսանկյունից։ Սակայն այս փոփոխությունը չի համարվում կարգավիճակի փոփոխություն։
Տրանսգենդեր անձանց դեպքում գենդերի իրավական կարգավիճակի փոփոխությունը հնարավոր չէ մի շարք երկրներում։ Այսպես, օրենքով սեռը փոխելու հնարավորությունը ստեղծել է մի այսպիսի երևույթ, որի արդյունքում միևնույն անձը որոշ իրավասություններում հանդես է գալիս տարբեր գենդերային դերերով՝ ունենալով տարբեր նպատակներ։ Օրինակ՝ Ավստրալիայում նախքան Ռե Կևինի որոշումները տրանսսեքսուալ մարդիկ կարող էին ընդունել տարբեր գենդերային դերեր օրինական տարբեր դաշտերում, ներառյալ սոցիալական ապահովության օրենքը, բայց ոչ ամուսնության մասին օրենքը։ Այսպիսով, որոշ ժամանակ հնարավոր երևույթ էր Ավստրալիայում այն, որ նույն անձը կարող էր օրինականորեն ունենալ երկու տարբեր սեռ։
Դաշնային համակարգերում հնարավոր երևույթ է նաև այն, որ միևնույն անձը պետական օրենսդրությամբ ունի մի գենդեր, իսկ դաշնային օրենսդրությամբ մեկ այլ։
Ինտերսեքս մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտերսեքս մարդիկ, ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, չունեն արական կամ իգական սեռին բնորոշ բոլոր հատկանիշները։ Ընդ որում, մարդու ինտերսեքս լինելը կարող է երևալ ծնվելու պահին կամ նա կարող է իմանալ այդ մասին գենետիկական հետազոտության արդյունքում, քանի որ ինտերսեքս լինելը պայմանավորող հատկանիշները չեն արտահայտվում նրա ֆենոտիպում։ Ինտերսեքս մարդկանց որևէ գենդերի հետ նույնականացնելը կարող է լուրջ հարց լինել[75]։ Նրանք կարող են լինել ինչպես հետերոսեքսուալ, այնպես էլ հոմոսեքսուալ կամ քուիր/քվիր։ Սակայն անկախ դրանից, ինտերսեքս մարդկանց համար երբեմն խնդիր է հավասար իրավունքների հարցը[76]։ Նրանք կարող են ավելի շատ դժվարությունների հանդիպել իրենց իրավունքները պաշտպանելիս՝ համեմատած այն մարդկանց, որոնք ի ծնե կին կամ տղամարդ են։ Իսկ որոշ ինտերսեքս մարդիկ ձգտում են ոչ բինար ճանաչվելուն[77]։
Ոչ բինար և երրորդ գենդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ երկրներ այժմ պաշտոնապես ճանաչել են ոչ բինար և երրորդ գենդերները, ինչպես օրինակ՝ Գերմանիան, Կանադան, Ավստրալիան, Հնդկաստանն ու Պակիստանը։ Իսկ ԱՄՆ-ում Օրեգոնը առաջին նահանգն էր, որ 2017 թվականին պաշտոնապես ճանաչեց գենդերի ոչ բինարությունը[78]։ Շուտով նրան միացան Կալիֆորնիան ու Վաշինգտոնը (Կոլումբիայի շրջան)։
Կենսաբանական գործոններ ու տեսակետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ դեպքերում իգական ու արական սեռի ներկայացուցիչներն իրենց վարքագծով նման են միմյանց, սակայն, անշուշտ, կան նաև որոշ տարբերություններ[79]։ Շատ արական կաթնասունների, այդ թվում մարդկանց մոտ նկատվում է ավելի կոպիտ վարքագիծ, որը պայմանավորված է մայրական տեստոստերոնի մակարդակով։ Դա կարող է ազդել նաև սեռականության վրա, իսկ ոչ հետերոսեքսուալ մարդկանց շրջանում ուղեկցվել ոչ տիպիկ սեռական վարքագծով մանկության տարիներին[80]։
Սեռի կենսաբանությունը բազմաթիվ ուսումնասիրությունների առարկա է դարձել 20-րդ դարի վերջին։ Վաղ շրջանում ձևավորվել էր մի ոլորտ, որը հայտնի էր <<գենդերային ինքնության խանգարում>> անվամբ և որը նկարագրվում էր իբրև գենդերային դիսֆորիա։ Ոլորտի ուսումնասիրող Ջոն Մոնին փաստում է․ <<գենդերային դեր>> տերմինը գրավոր խոսքում առաջին անգամ ի հայտ է եկել 1955 թվականին, իսկ <<գենդերային ինքնություն>> տերմինը ԶԼՄ-ներում առաջին անգամ օգտագործվել է 1966 թվականի նոյեմբերի 21-ին, երբ բացվում էր Ջոնս Հոփքինսի անվան հիվանդանոցը տրանսսեքսուալ անձանց համար։ Այն տարածվեց համաշխարհային մեդիայում և շուտով մտավ խոսակցական բառապաշարի մեջ։ Սեռի ու գենդերի, գենդերային ինքնության ու գենդերային դերի սահմանումներն ունեն տարբերություններ, թեև երբեմն նույնացվում են։ Անհրաժեշտ է հստակ իմանալ ու տարանջատել դրանք։ Սեռը վերաբերում է մարդու կենսաբանական ու ֆիզիլոգիական հատկանիշներին, մինչդեռ գենդերը ցույց է տալիս մարդու սոցիալական դերը։ Այստեղ պետք է տարբերել երկու տերմին․ գենդերային ինքնություն, որը մարդու ներքին զգացումն ու համոզմունքն է իր արականության կամ իգականության վերաբերյալ, և գենդերային դեր, որը մշակութային կարծրատիպ է այն մասին, թե ինչն է արական ու ինչը իգական։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Анисимов Е. В. Женщины у власти в XVIII веке как проблема // Вестник истории, литературы, искусства. Отд-ние ист.-филол. наук РАН. — М.: Собрание; Наука, 2005. — С. 328—335.
- ↑ СИМОНА ДЕ БОВУАР: ЭТИКА ПОДЛИННОГО СУЩЕСТВОВАНИЯ. Издательская группа «Прогресс» МОСКВА — САНКТ–ПЕТЕРБУРГ 1997.
- ↑ Айвазова С., Симона де Бовуар: этика подлинного существования – предисловие к книге: Симона де Бовуар, Второй пол, Том 1 и 2, М., «Прогресс»; СПб «Алетейя», 1997 г., с. 6-7.
- ↑ 4,0 4,1 Гриценко Е. С., Язик как средство конструирования гендера, Диссертация на соискание ученой степенидоктора филологических наук, Нижний Новгород, 2005.
- ↑ Костикова И. В., Постструктуралистская феминистская критика культуры.
- ↑ Critical Concepts of Gender and Feminism. էջեր 18–19.
- ↑ Соссюр Ф. де. Труды по языкознанию / Пер. с франц. яз. под ред. А. А. Холодовича; Ред. М. А. Оборина; Предисл. проф. Н. С. Чемоданова. — М.: Прогресс, 1977. — 696, [2] с. — (Языковеды мира). — 15 000 экз. (в пер.)
- ↑ Соссюр Фердинанд де. Курс общей лингвистики / Пер. с французского А. М. Сухотина, под редакцией и с примечаниями Р. И. Шор. — М.: Едиториал УРСС, 2004. — 256 с. — (Лингвистическое наследие XX века)
- ↑ Лакан Ж. Функция и поле речи и языка в психоанализе. — М: Гнозис, 1995.
- ↑ Ференци, “Confusion of tongues between the adult and the child”, — International Jour. of Psycho., 1949, XXX, IV, P.225— 230.
- ↑ Кирилина А. В. Освещение связи языка и пола в истории лингвистики // Теория и методология гендерных исследований. М.: МЦГИ, Наука, 2001. С. 366-382
- ↑ Лакан Ж. Инстанция буквы в бессознательном или судьба разума после Фрейда. — М: Русское феноменологическое общество/Логос, 1997.
- ↑ Лакан Ж. Имена — Отца. — М: Гнозис/Логос, 2005.
- ↑ Сазонова Л. А., Коваленко С.В. ОНТОЛОГИЧЕСКИЕ ОСОБЕННОСТИ ГЕНДЕРНЫХ СТЕРЕОТИПОВ В РУССКОЙ МЕНТАЛЬНОСТИ (НА ОСНОВЕ ИСТОРИКО-КУЛЬТУРНОГО АНАЛИЗА) Грамота, 2014. № 7 (45): в 2-х ч. Ч. I. C. 153-158
- ↑ 15,0 15,1 Мишель Фуко. История сексуальности-III: Забота о себе/Пер, с фр. Т. Н. Титовой и О. И. Хомы под общ. ред. А. Б. Мокроусова.- Киев: Дух и литера; Грунт; М.: Рефл-бук, 1998.- 288 с. (Astrum Sapientiale)
- ↑ Фуко М. Слова и вещи. Археология гуманитарных наук. СПб., 1994.
- ↑ Порядок дискурса/Пер. С. Табачниковой.-- Фуко М. Воля к истине: По ту сторону власти и сексуальности.-- М.: Магисте.риум; Касталь, 1996.
- ↑ Изречения спартанских женщин/Пер. М. H. Ботвинника.-- Застольныебеседы-С. 194.
- ↑ Нравственные письма к Луцилию/Пер. и подг. текста С, Ошерова.-- М., 1977 (Литературные памятники)
- ↑ Фуко М. Интеллектуалы и власть: статьи и интервью, 1970—1984: В 3 ч.: Ч. 1. / Пер. с фр. С. Ч. Офертаса под общ. ред. В. П. Визгина, Б. М. Скуратова. — М.: Праксис, 2002. — (Новая наука политики.) — 381 с.
- ↑ Фуко М. Использование удовольствий. История сексуальности. Т. 2 / Пер. с фр. В. Каплуна. — [СПб.]: Академический проект, 2004. — 432 с.
- ↑ Фуко М. Герменевтика субъекта. Курс лекций, прочитанных в Колледже де Франс в 1981—1982 уч. году / Пер. с фр. А. Г. Погоняйло.- СПб.: Наука, 2007. — 677 с.
- ↑ Фуко М. Рождение биополитики. Курс лекций, прочитанных в Колледже де Франс в 1978—1979 уч. году / Пер. с фр. А. В. Дьяков.- СПб.: Наука, 2010. — 448 с.
- ↑ Фуко М. Мужество истины. Управление собой и другими 2 / М. Фуко ; Пер. с фр. А. В. - СПб.: Наука, 2014. - 358 с
- ↑ Фуко М. История безумия в классическую эпоху. СПб., 1997.
- ↑ Деррида Ж. О грамматологии. М., 2000.
- ↑ Деррида, Ж. О почтовой открытке от Сократа до Фрейда и не только. — Минск: Современный литератор, 1999. — 832 с.
- ↑ Деррида Ж. Позиции. Киев, 1996.
- ↑ Делез Ж. Логика смысла. М.; Екатеринбург, 1998
- ↑ Деррида, Ж. Глобализация. Мир. Космополитизм. Пер. с фр. Д. Ольшанского // «Космополис». — 2004. — № 2 (8). — С. 125—140.
- ↑ Деррида Ж. Колодец и пирамида: введение в семиологию Гегеля // Вісник Харківського національного університету ім. В. Н. Каразіна. — Серія. Теорія культури і філософія науки. — 2004. — № 615. — С. 173—199. / Пер. Ю. О. Азаровой (на рус. яз.).
- ↑ Мушинский Н. И., Гендерная проблематика в контексте постмодерна: история и современность, Мн: БГУ, 2004.
- ↑ Violence and body: race, gender, and the state / edited by Arturo J. Aldama; foreword by Alfred Arteaga. Bloomington: Indiana University Press, 2003.
- ↑ Введение в гендерные исследования: Учеб. Пособие для студентов вузов / Костикова И. В. и др.: Под общ. Ред. И. В. Костиковой
- ↑ Гидденс Э. Ускользающий мир. Как глобализация меняет нашу жизнь /пер. с англ./ М., 2004, с.21-27.
- ↑ Тартаковская И.Н. Гендер как инструмент познания и преобразования общества
- ↑ Малышева М.М. Современный патриархат. Социально-экономическое эссе. М., 2001 с. 18.
- ↑ Население и глобализация http://ecsocman.hse.ru/data/252/682/1219/4.5.pdf 14.04.2013
- ↑ Баллаева Е.А. Гендер и глобализация: теория и практика международного женского движения/ Под общей редакцией Е.Баллаевой.- М., 2003, с.6.
- ↑ Тюрюканова Е. В. Гендерные аспекты реализации права на свободное передвижение М., 1998.
- ↑ 41,0 41,1 Садовникова О. А.Женское движение в борьбе за гражданские и политические свободыв США (начало XX в.) 2007.
- ↑ Успенская В. И. Суфражизм в истории феминизма / Женщины в социальной истории России/. Тверь, 1997.
- ↑ Брайсон В. Политическая теория феминизма. М., 2001. С. 9
- ↑ Синельников А. Мужское тело: взгляд и желание. Заметки к истории политических психологий тела в России. Гендерные исследования. 1999. № 2. С. 209-219
- ↑ Кон И. С. «Равенство? Одинаковость?» Разрешите познакомиться. М.: Известия, 1978. С. 51-59.
- ↑ Мельникова Т.А. Женское движение в России: традиции и инновации. М., 2000. С. 87; Словарь гендерных терминов. Под ред. А.А.Денисовой. М., 2002. C.107;
- ↑ 47,0 47,1 Ерофеев В. Мужчины. Изд. 3. М. С. 82
- ↑ Бердяев Н. А. Философия неравенства (1918) Собрание сочинений. Т. 4. Paris, YMCA-press, 1990. С. 269-270.
- ↑ Айвазова С. Г. К истории феминизма // Общественные науки и современность. 1992. № 6. С. 153-168
- ↑ Лиотар Ж.-Ф. Состояние постмодерна. М.; СПб., 1998.
- ↑ Хасбулатова О.А., Гафизова Н.Б. Женское движение в России (вторая половина XIX - начало XX века). Иваново, 2003. С.10-11.
- ↑ Боренстейн Э. Маскулинность и национализм в современных русских «мужских журналах». Эрос и порнография в русской культуре. Под ред. М. Левитта и А. Топоркова. М.: ЛАДОМИР, 1999. С.621
- ↑ Попкова Л. Н. Теория и практика современного феминизма: женское движение в США
- ↑ Гапова Е. Гендерные исследования как зеркало постсоветской академии, 2010.
- ↑ Iskandaryan N. Changes in the social status of women in societies in transition: Russia and Armenia comparative aspect, 2000.
- ↑ Клецина И.С. Психология половых различий в контексте гендерных исследований.
- ↑ Yren van Stavaren. Robinson Crusol and Silas Marner, or Two Stories on the Gendered Monetary Economy. Brussels. WIDE, 1997.
- ↑ Радина Н.К. К вопросу о «многослойности» культурного содержания социума: роль гендерной культуры в развитии личности // Материалы 2-ой Всерос. научно-практ. конференции «Психология индивидуальности». М.: Издательство ГУ ВШЭ, 2008. С. 82 – 83.
- ↑ Кон И.С. Меняющиеся мужчины в изменяющемся мире // Гендерный калейдоскоп / Под ред. М.М. Малышевой. М., 2002. С. 189-209.
- ↑ Горошко Е.И. Особенности мужских и женских вербальных ассоциаций (Опыт качественной интерпретации) // Гендер: язык, культура, коммуникация / Доклады Второй международнойконференции. М., 2002. С. 77 – 86.
- ↑ Берн Ш. Гендерная психология – спб. прайм-еврознак 2001 с. 185.
- ↑ Радина Н.К. Гендерная психология: учебное пособие. Н.Новгород, 2010. 86
- ↑ Фридан Б. Загадка женственности. М.: «Прогресс», 1994.
- ↑ Kroulek, A. (2016, January 18). Why do languages have gender? Retrieved March 12, 2018, from http://www.k-international.com/blog/why-do-languages-have-gender/ Արխիվացված 2021-05-11 Wayback Machine
- ↑ Schiebinger, Londa (2001). Has Feminism Changed Science?. Cambridge, Mass.: Harvard University Press. ISBN 978-0-674-00544-0.
- ↑ Sheffield, Suzanne Le-May (2006). Women and Science: Social Impact and Interaction. New Brunswick, NJ: Rutgers University Press. էջեր 129-134. ISBN 978-0-8135-3737-5.
- ↑ Eisenhart, Margaret A. (1998). Women's Science: Learning and Succeeding from the Margins. Vol. 84. Chicago: University of Chicago Press. ISBN 978-0-226-19544-5.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն); Unknown parameter|համար=
ignored (օգնություն) - ↑ Women More Religious than Men. yle.fi (29 August 2010)
- ↑ Gender and Poverty Reduction Արխիվացված 29 Հոկտեմբեր 2014 Wayback Machine. UNPD.org. 29 October 2014
- ↑ Gourdreau, Jenna (2010 թ․ ապրիլի 26). «What men and women are doing on Facebook». Forbes. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 71,0 71,1 71,2 Tortajada-Giménez, Iolanda (2013 թ․ հունիսի 1). «Advertising Stereotypes and Gender Representation in Social Networking Sites». Comunicar. 21 (41): 177–186. doi:10.3916/C41-2013-17.
- ↑ Hodkinson, P. (2015 թ․ սեպտեմբերի 22). «Bedrooms and beyond: Youth, identity and privacy on social network sites» (PDF). New Media & Society. 19 (2): 272–288. doi:10.1177/1461444815605454.
- ↑ Barker, V. Older adolescents' motivations for social network site use: The influence of gender, group identity, and collective self-esteem (2 ed.). CyberPsychology & Behavior. էջեր 209–213.
- ↑ Malin, Sveningsson Elm (2007 թ․ հունվարի 1). «Doing and undoing gender in a Swedish Internet community». Cambridge. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ "Free & Equal Campaign Fact Sheet: Intersex" (PDF). United Nations Office of the High Commissioner for Human Rights. 2015. Retrieved 28 March 2016.
- ↑ Asia Pacific Forum of National Human Rights Institutions (June 2016). Promoting and Protecting Human Rights in relation to Sexual Orientation, Gender Identity and Sex Characteristics. Asia Pacific Forum of National Human Rights Institutions. ISBN 978-0-9942513-7-4
- ↑ Asia Pacific Forum of National Human Rights Institutions (June 2016). Promoting and Protecting Human Rights in relation to Sexual Orientation, Gender Identity and Sex Characteristics. Asia Pacific Forum of National Human Rights Institutions. ISBN 978-0-9942513-7-4.
- ↑ Levin, Sam (15 June 2017). "'Huge validation': Oregon becomes first state to allow official third gender option". The Guardian. Retrieved 17 September 2019.)
- ↑ Hines, Melissa; Constantinescu, Mihaela; Spencer, Debra (26 February 2015). "Early androgen exposure and human gender development". Biology of Sex Differences. 6: 3. doi:10.1186/s13293-015-0022-1. ISSN 2042-6410. PMC 4350266. PMID 25745554
- ↑ Hines, Melissa; Constantinescu, Mihaela; Spencer, Debra (26 February 2015). "Early androgen exposure and human gender development". Biology of Sex Differences. 6: 3. doi:10.1186/s13293-015-0022-1. ISSN 2042-6410. PMC 4350266. PMID 25745554.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энгельс Ф. Происхождение семьи, частной собственности и государства. -М., 1987.
- Эндерлайн Э. Эрос в русской утопии //Адам и Ева. Под ред. Л. Репниной. СПб.: Алетейя, 2003.
- Волков В. В. Ценности и нормы нелегальных силовых структур. - Журнал социологии и социальной антропологии. 1999. Том II. № 3. С. 78 - 86.
- Doroty Stetson, Women's Rights in the USA Policy Debates and Gender Rotes (Belmont, California: Brooks/ Cole Publishing Company, 1991), pp. 14–18.
- Mary Norton, ed., Major Problems in American Women's History. Documents and Essays (Lexington: D.C, Health and Company, 1989), p. 20.
- Nancy McGleon, Karen O'Connor, Women, Politics and American Society (Prentice Hall, New York: Simon and Schuster, 1998), pp. 120–124.
- Women's Realities, Women's Choices. An Introduction to Women's Studies (Oxford: Oxford University Press, 1983), p. 521.
- Langley Winston and Vivian Fox, eds.. Women's Rights in the United States. A Documentary History (Westport, Conn: Greenwood Press, 1994), p. 291.
- Эванс С. Рожденная для свободы. История американских женщин-«Прогресс», 1993. С.288.
- Mary Norton, ed., Major Problems in American Women's History. Documents and Essays (Lexington: D.C. Heath and Company, 1989), p. 400.
- Jo Freeman, The Politics of Women's Liberation. A Case Study of an Emerging Social Movement and its Relation to the Policy Process (New York: Daving Me Kay Company, Inc., 1975).
- Kate Millett, Sexual Politics (New York: Avon Books, 1970).
- Миллет К. Теория сексуальной политики // Феминизм и гендерные исследования. Тверь, 1999. С. 126.
- John D'Emilio and Emil Freedman, Intimate Matters. A History of Sexuality in America (New York: Harper and Row, 1989), p. 25.
- Shulamith Firestone, The Dialectic of Sex: The Case for Feminist Revolution (New York: William Morrow, 1970).
- Gloria Steinem, Moving Beyond Worlds (New York: Simon and Schuster, 1994), p. 35.
- Susan Brownmiller, Against our Will: Men, Women and Rape (New York: Simon and Schuster, 1975).
- Catherine MacKinnon, Л Sexual Harassment of Working Women (New Haven: Yale University Press, 1979).
- Susan Brownmiller, Against our Will: Men, Women and Rape (New York: Simon and Schuster, 1975), p. 394.
- Andrea Dworkin, Pornography: Men Possessing Women (New York: Perigee Books, 1981).
- Nancy Myron and Charlotte Bunch, eds., Lesbianism and the Women's Movement (Baltimore: University Press, 1975), p. 29.
- Joe Gelb, Mary Palley, Women and Public Policies. Reassessing Gender Politics (Charlottesville: University Press of Virginia, 1996), p. 215.
- Betty Friedan, The Second Stage (New York: Summit Books, 1981).
- Carol Pateman, The Disorder of Women (Oxford: Polity Press, 1989), p. 223.
- Carol Lee Bacchi, The Politics of Affirmative Action. «Women», Equality and Category Politics (London: Sage Publication, 1996), pp. 16–17.
- Юкина И.И. Русский феминизм как вызов современности. — СПб., 2007.
- Якимович А.К. Тоталитаризм и независимая культура // Вопросы философии, 1991. № 11. С. 16-25.
- Дугин А. Г. «Социология пола (Структурная социология)» // «Структурная социология». — М., 2010.
- Жеребкина И. А. Введение в гендерные исследования Жеребкина И. А. (ред.) Введение в гендерные исследования. В двух частях
- Ильин Е. П. Дифференциальная психология мужчины и женщины. Глава 2. Гендерные стереотипы, или Мужчины и женщины в глазах общества — СПб.: Питер, 2007.
- Балашова В. Н. Активизм женщин-крестьянок Верхневолжья в 1926-1932 годах // Женщины. История. Общество: сб. научных трудов. Тверь: ТГУ, 1999. Вып. 1. С. 79-82.
- Брандт Г. «Почему вы не пишите? Пишите себя!» (Феминизм и постструктурализм о женском теле и женском письме) // Женщина. Гендер. Культура. М.: МЦГИ, 1999. С. 83-97.
- Воронина О. А. Феминизм и гендерное равенство. М.: Едиториал УРУСС, 2004. 320 с.
- Кирилина А. В. Освещение связи языка и пола в истории лингвистики // Теория и методология гендерных исследо-ваний. М.: МЦГИ, Наука, 2001. С. 366-382.
- Клецина И. С. Гендерная социализация. СПб.: Изд-во РГПУ им. А. И. Герцена, 1998. 92 с.
- Козлова Н. Н. Женский вопрос в первые годы советской власти: На материалах Тверской губернии // Женщины. История. Общество: cборник научных трудов. Тверь: ТГУ, 1999. Вып. 1. С. 71-82.
- Костикова А. А. Гендерные стереотипы культуры и языка // Введение в гендерные исследования. М.: МГУ, 2000. С. 183-192.
- Костикова А. А. Постструктуралистская феминистская критика культуры // Введение в гендерные исследования. М.: МГУ, 2000. С. 185-190.
- Кулик В. Н. Опыт работы тверской партийной организации среди трудящихся женщин (1918-1921) // Местные организации КПСС в борьбе за победу социалистической революции и построение социализма (по материалам Нечернозѐмного центра РСФСР). Тверь: ТГУ, 1990. С. 25-32.
- Смидович С. Н. Работница и крестьянка в Октябрьской революции. М. – Л.: Гос. изд-во, 1927. 148 c.
- Титаренко Л. Г. Гендерные стереотипы // Социология: Энциклопедия / cост. А. А. Грицанов, В. Л. Абушенко, Г. М. Евелькин, Г. Н. Соколова, О. В. Терещенко. Мн.: Книжный Дом, 2003. 1312 c.
- Успенская В. И. Стереотипы на пути женщин к лидерству // Феминистская теория и практика: Восток-Запад: мат-лы международной науч.-практ. конф. СПб., 1996. C. 25-32.
- Хасбулатова О. А. Гендерные стереотипы в политической культуре: Специфика российского опыта // Женщина в Российском обществе. 2001. № 3-4. С. 17-24.
- Чекалин В. И. Любовь и семья. М.: Политиздат, 1966. 296 с.
- Шайхмайкин А. М. Проблема лингвистического статуса категории рода // Актуальные проблемы современной ру-систики. Диахрония и синхрония. М.: МГУ, 1996. С. 226-273.
- Кристева Ю. Силы ужаса: эссе об отвращении. СПб., 2003.
- Кон И. С. Междисциплинарные исследования. Социология. Психология. Сексология. Антропология. — Ростов н/Д: Феникс, 2006. — 608 с. — (Серия «Высшее образование»)
- Абубикирова Н. И. Что такое «гендер»? // Общественные науки и современность. 1996. №6.
- Беляева Г. Ф., Горшкова И. Д., Костикова И. В. Университетские женщины. Штрихи к портрету// Общественные науки и современность. 2000. № 2.
- Бовуар С. Второй пол. М., 1998.
- Брандт Г. Природа женщины. Екатеринбург, 1999.
- Воронина О. А. Гендерная экспертиза законодательства РФ о средствах массовой информации. М, 1998.
- Воронина О., Клименкова Т. Гендер и культура // Женщины и социальная политика (гендерный аспект). М., 1992.
- Воронина О. А. Философия пола // Философия: Учебник / Под ред. В. Д. Губи-на, Т. Ю. Сидориной, В. П. Филатова. М., 1998. С. 388-408.
- Гендерные исследования в России: проблемы взаимодействия и перспективы развития. М., 1996.
- Гурко Т. А. Гендерная социология // Социология в России. М., 1996.
- Кириллина А. В. Категория gender в языкознании // Женщина в российском обществе. 1997. № 2.
- Клецина И. С. Гендерная социализация: Уч. пособие. СПб., 1998.
- Клименкова Т. А. Женщина как феномен культуры. Взгляд из России. М., 1996.
- Клименкова Т. А. Секс и гендер // Материалы первой российской летней школы по женским и гендерным исследованиям «Валдай-96». М., 1996.
- Кон И. С. Сексуальная культура в России: клубничка на березке. М., 1997.
- Костикова А. А. Постмодернистский исход модернизма // Женщина, гендер, культура. М., 1999.
- Костикова И. В. Проблемы гендерной информации // Гендер: язык, культура, коммуникация. М., 1999.
- Offen К. The origins of the words «feminism» and «feminist» // Feminist Issues. 1988. 8(2).
- Кон И. С. Лунный свет на заре. Лики и маски однополой любви. — 2-е изд., перераб. и доп. — М.: Олимп, ACT, 2003. — 576 с.
- Кон И. С. Мальчик — отец мужчины. — М.: Время, 2009. — 704 с.
- Кон И. С. Междисциплинарные исследования. Социология. Психология. Сексология. Антропология. — Ростов н/Д: Феникс, 2006. — 608 с. — (Серия «Высшее образование»)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Հանրապետության օրենքը կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին
- Словарь гендерных терминов
- Половая роль Արխիվացված 2015-09-16 Wayback Machine
- Половая роль (схема) Արխիվացված 2015-09-16 Wayback Machine
- Gender Museum
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենդեր» հոդվածին։ |
|