Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Մեսրոպյան և Պեզճյան վարժարաններում, ապա ուսումը շարունակել Կեդրոնական վարժարանում, որն ավարտելուց հետո վարել է զանազան պաշտոններ։ Աշխատակցել է մի շարք պարբերականների։ 1912 թվականի Բալկանյան պատերազմի օրերին մեկնել է արտասահման, շրջել մի քանի երկրներում։ Փարիզում կարճ ժամանակ հետևել է համալսարանի դասընթացներին, ապա վերադառնալով Կ. Պոլիս` շարունակել գրական-հրապարակախոսական գործունեությունը։ 1909-1915 թվականներին եղել է «Սուրհանդակ» և «Ազատամարտ» թերթերի գլխավոր խմբագիրը։ 1914 թվականին Հակոբ Օշականի հետ միասին խմբագրել է «Մեհյան» գրական հանդեսը։
1915 թվականին ձերբակալվել է Կ. Պոլսի մտավորականների հետ և նահատակվել։ Նրա լավագույն գործերը լույս են տեսել Փարիզում 1931 թվականին՝ «Նահատակ գրագետների բարեկամներ» մատենաշարով[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 337)։