Jump to content

Գալիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալիտե
جالطة

Գալիտեն տիեզերքից
Կոորդինատներ 37°31′38″ հս․. լ. 8°55′40″ ավ. ե.HGЯO
Երկիր Թունիս Թունիս
Կղզիների քանակը 6
Ամենամեծ կղզին Լա Գալիտե
Ընդհանուր մակերեսը 8, 08 կմ2
Ամենաբարձր կետը 391 մ
Ջրատարածություն Միջերկրական ծով
Բնակչություն 75 մարդ մարդ
Բնակչության խտությունը 9, 282 մարդ/կմ2
Գալիտե (Թունիս)##
Գալիտե (Թունիս)
Վիքիպահեստում

Գալիտե (արաբ․՝ جالطة‎‎), հրաբխային ծագմամբ ժայռոտ կղզիների խումբ Միջերկրական ծովում։

Տեղակայված է թունիսյան ափից 38 կմ դեպի հյուսիս, պատկանում է Բիզերտա վիլայեթին։ Սարդինիայից բաժանվում է 150 կիլոմետրով։ Ընդհանուր մակերեսը 8, 08 կմ² է, տարեկան տեղումները կազմում են 525 մմ, ջերմաստիճանը 10, 3 °C֊ից մինչև 28, 6 °C է։

Գլխավոր կղզին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալիտեի ափերը, 1900 թ.
Գալիտեն Սերատ հրվանդանից

Տարածքի մեծ մասը (7, 52 կմ²) կազմում է Լա Գալիտե կղզին՝ 5, 4 կմ երկարությամբ 2, 9 կմ լայնությամբ։ Կղզին կազմված է 200 մ բարձրությամբ ժայռերից, որոնց վրա բարձրանում են Bout de Somme և Piton de l'Est գագաթները՝ 391 մ[1] և 360 մ բարձրությամբ համապատասխանաբար։

Bout de Somme֊ի գագաթին կանգնած է դիտարկման աշտարակ։ Կղզում հայտնվել հնարավոր է միայն Escueil de Pasque հարավայաին ծովածոցի միջոցով։

Կղզում ապրում են նավաստիների մի քանի ընտանիքներ (ընդամենը 10֊ից մինչև 35 մարդ) և այստեղ գտնվում է ռազմածովային բազա (40 մարդ)։ Նախկինում կղզում ապրում իտալական ծագմամբ թունիսցիներ, բայց Թունիսի անկախ հռչակվելուց հետո նրանք գնացին Ֆրանսիա։ Իսկ ընդհանրապես, մարդիկ այստեղ ապրել են Պունիկյան պատերազմներից սկսած։ Կղզին պատված է թփուտով և խոտով, չնայած որ հողերը աղքատ են։ Մի ժամանակ կղզում աճել են նաև ծառեր, բայց հիմա միայն ինժիր, կակտուս ձիթենիներ և խաղողի այգիներ։ Գալիտեն հանդիսանում է նաև թռչունների բների վայր։

Գլխավոր կղզուց բացի կան նաև ժայռերի և կղզյակների երկու այլ խումբ, որոնք նախատեսված չեն վայրէջքի համար։ Արևմտյան Գալիտոնները տեղակայված են 3 կմ դեպի հարավ֊արևմուտք։ Le Galiton (158 մ, 40 գա) և La Fauchelle (137 մ) երկրորդ և երրորդ ամենախոշոր կղզիներն են այս խմբում։

Լա Գալիտոնայի գագաթին կա փարոս։ 1980 թվականին Լե Գալիտոն հայտարարվել է պահպանվող բնական տարածք, կղզում բնակվող վանական փոկերի պահպանության համար։ Գլխավոր կղզուց 12 կմ դեպի հյուսիս֊արևելք Արևելյան Գալիտոններ ժայռերն են, դրանք Գալլոյի (119 մ), Պոլաստրոյի և Գալինայի վրա են։ 25 կմ դեպի հարավ֊արևմուտք Écueil des Sorelles ժայռերն են։ 13 կմ դեպի հյուսիս Banc des Mazzarilles բանկան է, 21 մինչև 49 մ խորությամբ։

Թունիսի անկախացման համար շարժումի առաջնորդ Հաբիբ Բուրգիբան Գալիտեում 2 տարով (1952-1954) արատքսված է եղել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Tahar Ayachi, « La Galite : Sur le balcon des rêves », Mille et une Tunisie, 10 mai 2010». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալիտե» հոդվածին։