Jump to content

Գագիկ Դավթյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Դավթյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Դավթյան
Ծնվել էապրիլի 4, 1947(1947-04-04) (77 տարեկան)
ԾննդավայրԴավիթ Բեկ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1970)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՍովետական Հայաստան և Հայաստանի Հանրապետություն
Պարգևներ
Գագիկ Դավթյան Վիքիքաղվածքում
Գագիկ Դավթյան Վիքիդարանում

Գագիկ Տիգրանի Դավթյան (ապրիլի 4, 1947(1947-04-04), Դավիթ Բեկ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1982)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Դավթյանը ծնվել է 1947 թվականին Կապանի Դավիթ Բեկ գյուղում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, այնուհետև ծննդավայրում զբաղվել մանկավարժական աշխատանքով։ 1972 թվականին ընտրվել է ՀԼԿԵՄ Ղափանի շրջկոմի երկրորդ քարտուղար[2]։ 1974-1976 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում որպես սպա։ 1976-1988 թվականներին ՀԿԿ շրջկոմում եղել է հրահանգիչ, բաժնի վարիչ, 1988 թվականից՝ «Սովետական Հայաստան» թերթի, 1989 թվականից` «Հայաստանի Հանրապետություն» թերթի Զանգեզուրի գոտու սեփական թղթակիցը։ 1996 թվականին հիմնադրել է Սյունիքի մարզպետարանի «Սյունիք» պաշտոնաթերթը և մինչև 2000 թվականին թերթի լուծարումը եղել գլխավոր խմբագիր։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1967 թվականին «Ավանգարդ» թերթում[2]։ Գագիկ Դավթյանի բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, սլովակերեն, սերբերեն, բուլղարերեն, ռումիներեն, լեհերեն, ուկրաիներեն, ղազախերեն, առանձին գրքերով հրատարակվել ռուսերեն, վրացերեն, լեհերեն, բուլղարերեն և ֆրանսերեն[3]։ 1982 թվականից ԽՍՀՄ (Հայաստանի) գրողների միության անդամ է։ Հեղինակել է սեփական և թարգմանական ավելի քան 40 գիրք։ Ստեղծագործությունները տպագրվել են հայ և օտարալեզու բազմաթիվ ժողովածուներում։ Մասնակցել է պոեզիայի միջազգային փառատոների` Քութայիսի, Վլադիվոստոկ, Թբիլիսի, Ստեփանակերտ, Բելգրադ և Ալեքսանդրովաց, Բիդգոշչ և Պոզնան, Հանչժոու, Սիչան, Չենդու և Սինին, Աստանա, Խալկիդա և Աթենք քաղաքներում։

  • «Մենախոսություն»։ Բանաստեղծություններ․- Երևան։ Սովետական գրող, 1980.- 72 էջ։
  • «Երազների երկինք».- Երևան։ Սովետական գրող, 1983.- 80 էջ։
  • «Վերադարձ»։ Բանաստեղծություններ և պոեմներ.- Երևան։ Սովետական գրող, 1987.- 142 էջ։
  • «Արևն ու մենք»։ Բանաստեղծություններ (վրացերեն)․- Թբիլիսի, 1988։
  • «Ժամանակների ժամադրություն» (բանաստեղծություններ, (ռուսերեն)․- Մոսկվա, 1989։
  • «Անվերջ սկիզբ»։ Բանաստեղծություններ և պոեմներ.- Երևան։ ՀԳՄ, 2007.- 413 էջ։
  • «Բաց նամակ» (բանաստեղծություններ, (վրացերեն)․- Թբիլիսի, 2013։
  • «Աստանդական սիրտը» (բանաստեղծություններ, (լեհերեն)․- Վարշավա, 2015։
  • «Վարք Բաբիկի՝ որդվո Սյունյաց իշխան Անդովկի»։ Պոեմ․- Երևան։ Արմավ, 2015․- 110 էջ։
  • «Անհնարին զրույց» (բանաստեղծություններ, երկլեզու՝ հայերեն, ֆրանսերեն)․- Փարիզ, 2015։
  • «Հոգու շավիղներով» (բանաստեղծություններ, (բուլղարերեն)․- Պլեվեն, 2017։
  • «Որպես լույս ու խիղճ» (բանաստեղծություններ և պոեմներ)․- Երևան։ Արմավ, 2017․- 496 էջ։
  • «Վեճ Հոբի հետ» (բանաստեղծություններ, (սերբերեն․- Բելգրադ, 2020։
  • «Բազմաձայնություն» (75 բանաստեղծություն 17 լեզուներով․- Երևան, 2022։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Տասոս Լիվադիտիս։ Կանտատ երեք միլիարդ ձայնի համար․- Երևան։ Հայաստան, 1971․- 100 էջ։
  • Ռաբինդրանաթ Թագոր։ Հավերժական ճամփորդը (բանաստեղծություններ)․- Երևան։ Սովետական գրող, 1982․- 116 էջ։
  • էլմեր Դիկտոնիուս։ Երկրային քնքշություն (բանաստեղծություններ)․- Երևան։ Սովետական գրող, 1984․- 80 էջ։ (Տե՛ս նաև՝ 2007)։
  • Սիրո ժառանգորդներ։ (Վրացական երիտասարդական պոեզիա)․- Երևան։ Սովետական գրող, 1988․- 359 էջ։
  • Ռոբերտ Բյոռնս։ Ոտաբոբիկ աղջիկը։ (բանաստեղծություններ, էպիգրամներ) /Կազմել և «Էպիգրամներ» բաժինը թարգմանել է Գագիկ Դավթյանը.- Երևան, 2007.- («Համաշխարհային պոեզիա» մատենաշար, հատորյակ 6)։
  • Ռաբինդրանաթ Թագոր։ «Փշրանքներ», «Գրեր», «Կայծեր»։ (Բանաստեղծություններ).- Երևան, 2007.- («Համաշխարհային պոեզիա» մատենաշար, հատորյակ 8)։
  • Ալեքսանդր Պուշկին։ Անձեռակերտ հուշակոթող։ (Բանաստեղծություններ) /Կազմել, խմբագրել և գրքի մի մասը թարգմանել է Գագիկ Դավթյանը.- Երևան, 2007.- («Համաշխարհային պոեզիա» մատենաշար, հատորյակ 12)։
  • Վրաստան, 21-րդ դար։ Վրացական ժամանակակից պոեզիայի անթոլոգիա /Կազմեցին՝ Մաղվալա Գոնաշվիլին, Գագիկ Դավթյանը; Գրքի մեծ մասը թարգմանել է Գագիկ Դավթյանը․- Երևան, 2007․- («Համաշխարհային պոեզիայի մատենաշար»)։
  • Մաղվալա Գոնաշվիլի։ Արևի արցունքը (բանաստեղծություններ, պոեմներ).- Երևան։ ՀԳՄ, 2009․- 160 էջ։
  • Անդրեյ Բիտով։ Ծառը (բանաստեղծություններ երկլեզու՝ ռուսերեն, հայերեն) /Գրքի մի մասը թարգմանել է Գագիկ Դավթյանը․- Երևան, 2010։
  • Ռաբինդրանաթ Թագոր։ Սահմանների սահմանից անդին.- Երևան։ Ոսկան Երևանցի, 2011․- 207 էջ։
  • Գագիկ Դավթյան։ Ուղեկիցներս Քարթլոսի տնից։ (Էջեր վրացական պոեզիայից)․- Երևան, 2012.- («Համաշխարհային պոեզիա» մատենաշար, հատորյակ 41)։
  • Լյուբիցա Միլետիչ։ Ներիր, հրեշտակ (բանաստեղծություններ).- Ստեփանակերտ։ Վաչագան Բարեպաշտ, 2013․- 80 էջ։
  • Լյուբիցա Միլետիչ։ Արարատի հողմերը (բանաստեղծություններ երկլեզու՝ սերբերեն, հայերեն)․- Երևան։ Ապոլոն, 2013․- 115 էջ։
  • Ռոման Կիսյով։ Համբարձում (բանաստեղծություններ)․- Ստեփանակերտ։ Վաչագան Բարեպաշտ, 2014․- 146 էջ։
  • Միխայիլ Լերմոնտով։ Անլվա Ռուսիա, մնաս բարով (բանաստեղծություններ)․- Երևան, 2014։
  • Դարիուշ Տոմաշ Լեբյոդա։ Հավատով նայիր Արարատին։ «Արդի լեհական պոեզիա»․- Երևան։ Ծիծեռնակ, 2015․- 69 էջ։
  • Կալինա Իզաբելա Զիոլա։ Սառույցի պես փխրուն։ «Արդի լեհական պոեզիա»․- Երևան։ Ծիծիեռնակ, 2015․- 68 էջ։
  • Աթանաս Վանչեվ Դը Թրասի։ Արևային երգեր (բանաստեղծություններ)․- Փարիզ, 2015։
  • Որպես ձեռքսեղմում։ Լեհական պոեզիայի անթոլոգիա, հատոր IX երկլեզու․- Երևան։ Արմավ, 2016․- 155 էջ։
  • Գուրամ Օդիշարիա։ Չուղարկված նամակներից։ Արդի վրացական պոեզիա․- Երևան։ ՀԳՄ, 2016․- 159 էջ։
  • Վրացական պոեզիա Գագիկ Դավթյանի թարգմանությամբ․- Երևան, 2017 (Գիրքը ընդգրկում է նմուշներ ժամանակակից 34 վրացի բանաստեղծների ստեղծագործություններից)։
  • Համաշխարհային պոեզիա Գագիկ Դավթյանի թարգմանությամբ․- Երևան, 2017 (Գիրքը ընդգրկում է նմուշներ 19 երկրների ժամանակակից և դասական 58 բանաստեղծների ստեղծագործություններից)։
  • Ջիդի Մաջիա։ Իմ ձայնը (բանաստեղծություններ)․- Երևան։ Արմավ, 2017․- 202 էջ։
  • Բախիտժան Կանապյանով։ Թուխ լուսնի լացը (բանաստեղծություններ)․- Երևան։ Արմավ, 2018․- 47, 47 էջ։
  • Երկխոսություն. Հայաստան-Լեհաստան (բանաստեղծություններ, հոդվածներ)․- Երևան, 2018։
  • Բաղաթեր Արաբուլի։ Ուրիշ երկինք (բանաստեղծություններ) /Գրքի մեծ մասը թարգմանել է Գագիկ Դավթյանը․- Երևան։ Վան Արյան, 2019․- 42 էջ։
  • Ցիպրիան Կամիլ Նորվիդ։ Եղիցի կամքը քո (բանաստեղծություններ)․- Երևան։ Արմավ, 2021․- 88 էջ։
  • Ալեքսանդր Բլոկ։ Բալագանչիկ Արքան հրապարակում (Քնարական դրամաներ)․- Երևան։ Արմավ, 2022․- 80 էջ։
  • «101 բանաստեղծ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ»․- Երևան։ Արմավ, 2022․- 375 էջ։

Մրցանակներ, պարգևներ, կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վրաստանի կառավարության Վ.Մայակովսկու անվան միջազգային մրցանակ, 1985
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2007
  • Վրաստանի ԳՄ Իվանե Մաչաբելու անվան մրցանակ, 2007
  • Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» մրցանակ, 2012
  • Համավրացական «Ռուսթավելի» ընկերության Դավիթ Գուրամիշվիլու անվան մրցանակ, 2013
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2014
  • Ռուսաստանի գրողների միության Միխայիլ Լերմոնտովի անվան մեդալ, 2014
  • Պոեզիայի Արցախյան միջազգային 2-րդ փառատոնի մրցանակ, 2014
  • Լեհ ԳՄ Կլեմենս Յանիցկու անվան «Յանիցիուս» մրցանակ, 2015
  • ԱՄՆ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակ, 2015
  • Պոեզիայի և արվեստի Եվրոպական «Հոմեր» մեդալ, 2016
  • ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական Եղիշե Չարենցի անվան մրցանակ, 2016
  • Բուլղարիայի Անկախ գրողների միության Պատվո մեդալ, 2017
  • Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» Ոսկյա հուշամեդալ, 2017
  • ՀԳՄ հատուկ մրցանակ, 2017
  • Վրաստանի ԳՄ Գալակտիոն Տաբիձեի անվան մրցանակ, 2017
  • Վրաստանի ԳՄ վրացական մշակույթի դեսպանորդի կոչում, 2017
  • Ղազախստանի Եվրասիական հիմնադրամի «Պոեզիայի խնձոր» մրցանակ, 2018
  • Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության «Բանաստեղծական թարգմանության հեծյալ» մրցանակ, 2018
  • Լեհ ԳՄ Տադեուշ Միչինսկու անվան ՖԵՆԻՔՍ էքսպրեսիոնիստական մրցանակ, 2018
  • Լեհ ԳՄ Ալֆրեդ Կովալկովսկու անվան մեդալ, 2020
  • Լեհաստանի հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարության Պատվո շքանշան, 2022
  • Վրաստանի ԳՄ Սայաթ-Նովայի անվան թարգմանական մրցանակ, 2022
  • ՀԳՄ Հովհաննես Մասեհյանի անվան ամենամյա թարգմանական մրցանակ, 2022
  • Կապան քաղաքի Պատվավոր քաղաքացի

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի գրողների միության անդամ, 1982[1]
  • Աշխարհի բանաստեղծների շարժման (Movimiento poetas del mundo) անդամ, 2012
  • Պոեզիայի և արվեստի եվրոպական «Հոմեր» մեդալի շնորհման միջազգային կազմկոմիտեի անդամ, 2016
  • Բուլղարիայի Անկախ գրողների միության անդամ, 2016
  • Վրաստանի գրողների ստեղծագործական միության պատվավոր անդամ, 2017

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Գագիկ Դավթյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  2. 2,0 2,1 «Գագիկ Դավթյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. «Գագիկ Դավթյան | Գրական Թերթ». www.grakantert.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Դավթյան (գրող)» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Դավթյան (գրող)» հոդվածին։