Jump to content

Բոինգ 777

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոինգ 777
Տեսակթռչող ապարատների ընտանիք
Ենթատեսակwide-body airliner with 2 jet engines?, ցամաքային բազավորման թռչող ապարատ և ուղևորատար ինքնաթիռ
Օգտագործվում է ինչպեսառևտրային ավիացիա
ԱրտադրողBoeing Commercial Airplanes և Բոինգ
Առաջին թռիչք1994 թ. հունիսի 12
Շահագործման սկիզբհունիսի 7, 1995
Կարգավիճակշահագործվող, արտադրվող
ՇահագործողներEmirates Airline United Airlines
Air France
American Airlines
Արտադրման թվականներ1993–ից մինչև հիմա
Միավոր արտադրված1 254
Միավորի արժեք777-200ER: US$261.5 մլն[1]
777-200LR: US$296.0 մլն[1]
777-300ER: US$320.2 մլն[1]
777F: US$300.5 մլն[1]
 Boeing 777 Վիքիպահեստում

Boeing 777` լայն իրանով երկշարժիչանի օդանավերի ընտանիք է, ստեղծել է ամերիկյան Boeing ընկերությունը։

Հատկանիշները

[խմբագրել | խմբագրել կոդը]
777-200ER-ի վայրէջքի հարմարանքը վեց անիվներով է։
777-300ER-ի նստատեղերը 3-3-3 սխեմայով է։

777-ը ("Triple Seven"[2][3]` Երեք յոթ) աշխարհի ամենամեծ երկշարժիչն է, նստատեղերի քանակը 314-ից հասնում է 451-ի, թռիչքային հեռավորությունը` 5235-ից 9380 կմ։ Տարբերիչ առանձնահատկություններից են բոլոր օդանավերի շարժիչներից ամենամեծ տրամագծովը, վայրէջքի յուրաքանչյուր սարքի վեցական անիվները և ածելու սրության պոչի սայրը։

Զարգացրած լինելով ութ կարևոր օդուղիների հետ խորհրդակցելով, 777-ը մշակվել է հին լայնամարմին օդանավին փոխարինելու և 767-ի ու 747-ի տարողությունների միջև կամուրջ դառնալու համար։ Նաև համակարգչային մշակումով ստեղծված առաջին օդանավն է։

Առաջինն ավիաուղիներում սկսել է աշխատեցնել United Airlines ընկերությունը 1995 թ. հունիսի 7-ին։ 777-ի ամենատարածված տարբերակն է 777-300ER-ն է, 527 առաքումով և 758 պատվերով, իսկ 2014 թ. հուլիսի դրությամբ Էմիրաթների ավիաընկերությունն ամենամեծաքանակ սեփականատերն է և ունի 138 օդանավ[4]։

Ստեղծման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականների սկզբին Boeing 747-ը, Մաքդոնել Դուգլաս DC-10-ը և Լոքհիդ L-1011 Թրայսթարը դարձան լայնիրան ուղևորատար օդանավերի առաջին սերունդը[5]։ 1978-ին Boeing-ը 1978ի-ն, Boeing ներկայացրեց երեք նոր մոդել՝ երկու շարժիչանի Բոինգ 757-ը, որը փոխարինեց պատկառելի 727-ին, նույնպես երկշարժիչանի 767-ը, որով մարտահրավեր էր նետում Airbus A300-ին, և եռաշարժիչ 777 կոնցեպտը՝ մրցակցելու համար DC-10-ի և L-1011-ի հետ[6][7][8]։ Միջին չափսերի 757-ը և 767-ն ունեցան շուկայական հաջողություն։ Այս կանոնակարգերը թույլ տվեցին երկշարժիչանիներին օվկիանոսը երեք ժամից պակաս ժամանակում հատելու։ ETOPS-ի կանոններին հետևելով, ավիաընկերւթյուններն սկսեցին 767-ն օգտագործել անդրծովյան երկար չվերթներում։

1980-ականների վերջերին DC-10 և L-1011 մոդելները մոտեցել էին պատկառելի տարիքի, դրդելով արտադրողներին զարգացնել փոխարինող նմուշներ McDonnell Douglas-ն սկսեց աշխատել MD-11-ի վրա, այն դեպքում, երբ Airbus-ը զարգացնում էր իր A330-ը և A340-ը։ 1986-ին Boeing-ն առաջարկներ ներկայացրեց 767-ի մեծացման համար, որին տրվեց փորձնական 767-X անունը։ Առաջին առաջարկն էր 767-ի համեմատ ավելի երկար ֆուզելյաժի և ավելի մեծ թևերի կիրառումը։

Վթարներ և պատահարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահագործման տարիներին եղել է Boeing 777 տեսակի օդանավերի կորստի հինգ դեպք, զոհերի ընդհանուր քանակը կազմել է 540 մարդ[9]

  • 2014 թ. գրանցվել է Malaysi Airlines ընկերության Boeing 777-ի կորստյան երկու դեպք՝
    • Մարտի 8-ին ռադարներից անհետ կորել է 9M-MRO օդանավը, ենթադրվում է, որ ներսի 239 մարդկանցով այն ընկել է Հնդկական օվկիանոսը[10], սակայն, մինչև հիմա որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։
    • Հուլիսի 7-ին 9M-MRD օդանավն ընկել է Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի մարզի Գրաբովո քաղաքի մոտ, որտեղ ընթանում էին զինված գործողություններ։ Ենթադրվում է, որ օդանավը խփվել է պատերազմող կողմերից մեկի կողմից[11].

Շահագործումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Boeing 777 շահագործող ավիաընկերություներն են՝ Emirates Airline, Singapore Airlines, United Airlines, American Airlines, British Airways, All Nippon Airways, Japan Airlines, Air China, Thai Airways International, Air France, Etihad Airways, Cathay Pacific, Air Canada, Air India, Turkish Airlines և Korean Air.

Տարեթիվ Ընդամենը 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013
Պահանջարկը 1807 28 24 30 30 0 101 68 54 68 35 116 30 32 13 42 153 76 110 39 30 75 194 75 121
Արտադրված քանակը 1254 0 0 0 0 0 13 32 59 74 83 55 61 47 39 36 40 65 83 61 88 74 73 83 98

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Commercial Airplanes Jet Prices». Boeing. The Boeing Company. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. Robertson, David (2009 թ․ մարտի 13). «Workhorse Jet Has Been Huge Success with Airlines that Want to Cut Costs». The Times. London, England, United Kingdom: Times Newspapers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին. {{cite news}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  3. Grantham, Russell (2008 թ․ փետրվարի 29). «Delta's new Boeing 777 Can Fly Farther, Carry More». The Atlanta Journal-Constitution. «Delta will put the new "triple seven" — as airline folks call the jet — into service March 8.»
  4. «Emirates Fleet». Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  5. Wells & Rodrigues 2004, էջ. 146
  6. «The 1980s Generation». Time. 1978 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 19-ին.
  7. Weiner, Eric (1990 թ․ դեկտեմբերի 19). «New Boeing Airliner Shaped by the Airlines». The New York Times. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  8. Eden 2008, էջեր. 98, 102–103
  9. «ASN Aviation Safety Database» (անգլերեն). Aviation Safety Network. 2013 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  10. Մալայզիայի վարչապետ. կորած Boeing-ը խորտակվել է Հնդկական օվկիանոսում:
  11. Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին խփվել է Boeing 777
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոինգ 777» հոդվածին։