Բեք վոկալ
Բեք վոկալ (անգլ.՝ backing vocal, բառացի՝ հետևի պլանի վոկալ), կամ ձայնակցում, երգային կատարում, որը ուղեկցում է հիմնական վոկալային պարտիան։
Բեք վոկալիստ (անգլ.՝ backing vocalist, backup singer, background singer), մարդ, ով երգելով նվագակցում է սոլո վոկալիստին։ Ալբոմների ձայնագրման ժամանակ հաճախ բեք վոկալիստի դերը կատարում է նույն մարդը, ով երգել է վոկալային պարտիան։ Շատ գլխավոր վոկալիսնտեր նախընտրում են այս մոտեցումը, քանի որ նրանց սեփական հարմոնիան լավ է ներդաշնակվելու գլխավոր վոկալի հետ։ Դրա վառ օրինակներից մեկը Ֆրեդի Մերկուրին է Queen խմբից, ով երգում է «Bohemian Rhapsody»-ի բեք վոկալային պարտիան վրադրման մեթոդով[1]։
Դրա հետ մեկտեղ կենդանի ելույթների ժամանակ այդ դերը փոխանցվում է խմբի անդամներից ուրիշին կամ հատուկ հրավիրված երգիչներին, կամ էլ այն կատավում է ի շնորհիվ ֆոնոգրամային հնչունավորման ավելացման։ Որպես կանոն բեք վոկալը ներկա է լինում ստեղծագործության կարճ մասերում և երկրորդում է գլխավոր վոկալին։ Դրա վառ օրինակ են կայանում կրկներգերը։ Սակայն, բացի գլխավոր գծին աջակցելուց, բեք վոկալը նաև որպես կոնտրաստ է կարող ծառայել։ Հաճախ, ռոք երաժշտության մեջ, եթե բեք վոկալային գծի կատարողը չի կրկնորդում գլխավոր վոկալային պարտիան, նա կատարում է դրա տերցիան։
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեք վոկալիստների այլընտրական տերմիններ՝ բեք երգիչ, բեք վոկալ, լրացուցիչ վոկալ (Միացյալ Նահանգներում)։
Կարիերայի աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես բեք վոկալիստ աշխատելը կարող է վոկալիստին բեմի վրա աշխատանքի փորձ և վոկալային պատրաստություն տալ, ինչը անհրաժեշտ է գլխավոր վոկալիստ դառնալու համար։ Մի շարք գլխավոր վոկալիստներ, ինչպիսիք են Էյս Ֆրելին, Ռիչարդ Մարքսը, Մրայա Քերին, Շերը, Փինքը, Ուիթնի Հյուսթոնը, Դեյվ Գրոլը, Ջեյսոն Նյուսթեդը և Էլթոն Ջոնը, սկսել են կարիերան որպես բեք վոկալիստներ կամ երգել են երգչախմբերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ McAlpine, Fraser (2015 թ․ հոկտեմբերի 10). «10 Things You May Not Know About Queen's 'Bohemian Rhapsody'». BBC America. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.