Jump to content

Բելինդա Բրասա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելինդա Բրասա
Ծնվել էնոյեմբերի 30, 1981(1981-11-30) (42 տարեկան)
Բերգեն, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի, պարուսույց, պարուհի և երգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԲերգենի տաճարային դպրոց
Կայքbelindabraza.com
 Belinda Braza Վիքիպահեստում

Բելինդա Բրասա (նորվ.՝ Belinda Braza, նոյեմբերի 30, 1981(1981-11-30), Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի, պարուհի, դերասան։

Միրնա Բրասայի ավագ քույրն է[1]։

Երաժշտության գրան պրի 2010

Դեռևս 1999 թվականին՝ Բերգենի եկեղեցական դպրոցում սովորելու ժամանակ, Բելինդան Եվրատեսիլ երգի մրցույթի նորվեգացի մասնակից Սթիգ վան Էյկի հետ Երուսաղեմում երգեց «Living My Life Without You» երգը[2]։ Նա պրոֆեսիոնալ պարուհի է, դասավանդում է հիփ-հոփ և ջազ պարեր Օսլոյի մի քանի դպրոցում՝ Նորվեգիայի բալետի պետական քոլեջ, Սփինոֆ պարի ստուդիա, Քրիստին Գլեննեսի բալետի դպրոց, Նորվեգիայի բալետի ինստիտուտ և Թորիլդ Ֆրոսթադի պարի ստուդիա։ Ջենս Ջեֆրի Տրինիդադի հետ միասին Բելինդան այժմ հիփ-հոփ պարերի վորքշոփեր է անցկացնում ամբողջ Նորվեգիայում։ Յուրաքանչյուր շաբաթ նրանք աշխատում են շուրջ հինգ հարյուր աշակերտի հետ և դասավանդում բոլոր տարիքային խմբերի ու մակարդակի մասնակիցների։ Նրանք դա անվանում են «թիմային ուսուցում» (անգլ.՝ Teamteach):

Բրասան «Bårdar Akademiet»-ի շրջանավարտ է (2001-2003)։ Նա նաև խոստումնալից խորեոգրաֆ է, աշխատել է նորվեգական «TV Norge» հեռուստաընկերության «Dansefeber» շոուում և շրջագայություններ է կատարել «Riksteateret»-ի հետ[3]։

Որպես երգչուհի և դերասանուհի Բելինդան հանդես է եկել մյուզիքլներում և շոուներում, ինչպես՝ «Fame – The Musical» (Chat Noir 2003), «Det folk vil ha» (Det Norske Teateret 2005), «Fruen fra det indiske hav» (Օսլոյի նոր թատրոն 2006)։ Որպես խորեոգրաֆ՝ աշխատել է տարբեր երգիչների հետ, այդ թվում՝ Սամսայա, Միրնա Բրասա, Վիշնու, Սիշել և Մարիա Հաուկաս Սթորենգ։ Նա նաև ունի նավի վրա անցկացրած շոուների խորեոգրաֆիայի փորձ՝ «MS Color Fantasy», «Melodi Grand Prix», «KGB-kompaniet» և «Hundre år med egen stemme»: Որպես պարուհի և երգչուհի՝ Բրասան հանդես է եկել տարբեր հեռուստաշոուներում, ինչպես՝ «Gullfisken», «Gullruten», «Երաժշտության գրան պրի» և «Եվրատեսիլ»։ Նա նաև «TV Hordaland»-ի «Ung» ծրագրի ծրագրային հյուր է։

2010 թվականին նա երգեց «"Million Dollar Baby"» երգը, որը նորվեգական գրան պրիի ամենավիճահարույց երգերից է։ Բելինդայի կյանքի սկբունքն է. «Եղիր քո երազանքը, իրացրու քեզ» (անգլ.՝ "Be your dreams, fulfill yourself!")[2]:

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1999: Where I Belong (Mercury Records), Սթիգ վան Էյկի հետ
  • 2010: Melodi Grand Prix 2010 (Universal Music Group), տարբեր երգիչների հետ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Snekvik, Line (2009 թ․ դեկտեմբերի 17). «Melodi Grand Prix: Belinda Braza» (Norwegian). NRK. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Snekvik, Line (17 December 2009). "Melodi Grand Prix: Belinda Braza" (in Norwegian). NRK. Retrieved 2014-12-25
  3. Rambøl, Ingvill Bryn (2012 թ․ հոկտեմբերի 12). «Jungelmamma med suksess» (Norwegian). NRK. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելինդա Բրասա» հոդվածին։