Արփա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արփա (այլ կիրառումներ)
Արփա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 128 կմ |
Ավազանի մակերես | 5650 կմ² |
Ջրի ծախս | 21,2 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Թեքսարի լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ագարակաձոր, Ազատեկ, Աղավնաձոր, Արդեչ, Բերդաձոր, Գլաձոր, Գնիշիկ, Գրավ, Դարբ, Ելփին, Եղեգիս, Կապույտք, Կենգերի, Հերհեր, Շամամիձոր, Պուճուրգետ, Սրկղոնք, Տափառու, Փշոնք, Փոքրաքար, Անկանք, Բուլաղլար, Բուշաղ, Գինիշիկաձոր, Գյոմուր, Գուռուչայ, Բոլբուլաղ, Գոմուր, Ամաղու, Տերն, Մանիշկա, Շամիրամիձոր, Ախտա, Աղսու և Այրի |
Երկիր | Հայաստան և Ադրբեջան |
Երկրամաս | Վայոց Ձորի մարզ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Արփա, Արևելյան Արփաչայ, Արփանյալ, Արփաչայ, Ձորագետ, Ջերմ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում և Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության տարածքում, Արաքսի ձախ վտակը։
Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Ընդհանուր առմամբ հոսում է հյուսիս-արևելք–հարավ-արևմուտք ուղղությամբ։
Երկարություն 128 կմ է (Հայաստանում 90 կմ), ջըրհավաք մակերեսը՝ մոտ 2600 կմ²։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է (57%), հորդանում է ապրիլ–հունիսին, առավել չափով՝ մայիսին։ Տարեկան միջին ծախսը՝ 21,6 մ³/վ (Արենի), հասնում է 22 մ³/վ, առավելագույնը՝ 146 մ³/վ, նվազագույնը՝ 6,2 մ³/վ։ Տարեկան հոսքը՝ 682 մլն․ մ³։
Վերին հոսանքում գտնվում են Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։ Ջուրն օգտագործվում է ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Այստեզ կառուցված են Բարձրունոյւ, Ազատեկի և Արփի ջրհան կայանները։ 1981 թ շահագործման է հանձնվել Արփա—Սևան ջրատարը, որի գլխամասում սաեղծվել է Կեչուտի ջրամբար թունելը։ Արփայի վրա կառուցված են Ջերմուկի, Ազատեկի, Եղեգնաձորի և Արենիի ՀԷԿ-երը։ 1979-83 թթ. գետի վրա՝ Գյումուշլու բանավանի մոտ, կառուցվել է մոտ 180 միլիոն ջրատարողունակությամբ ջրամբար։
Հնում սովորաբար կոչվեչ է Արփանյալ, իսկ վերին հոսանքը՝ Ջերմ։
Ագարակաձորի մոտ Արփայի վրա կանգուն է և բանուկ XIII դ կառուցված միակամար կամուրջը։
Վտակներից են՝ ձախ կողմից Դարբ, Գնիշիկ, աջից՝ Հերհեր, Եզեգիս, Ելփին։ Նախիջևանի տարածքներում Արփան սնում էն նրա Ջաղազուր, Յայջի և Ակոռի ոչ մեծ գետակները[1][2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արփա գետը վերին հոսանքում
-
Արփայի հովիտը
-
Արփա գետը ստորին հոսանքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 22 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 510 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 153)։ |