Jump to content

Արծաթե մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիմպիական արծաթե մեդալ

Արծաթե մեդալ, օգտագործվում է որպես պարգև։ Սպորտում արծաթե մեդալը սովորաբար տրվում է է այն մասնակցին, ով գրավել է երկրորդ տեղը մրցույթներում։ Առաջին և երրորդ տեղերը գրաված հաղթողները սովորաբար պարգևատրվում են ոսկե և բրոնզե համապատասխան մեդալներով։

Օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին հաղթողների մեդալը եղել է արծաթից՝ անկախ զբաղեցրած տեղից։ Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների հանձման սովորույթն առաջին երեք տեղերի համար կազմակերպիչները սահմանեցին սկսած 1904 թվականի Օլիմպիական խաղերից, այնուհետև լայն տարածում գտավ շատ ուրիշ մարզական միջոցառումներում։ Մեդալների դրվագրման իրավասությունն տրվում էր կազմակերպիչ երկրին։ Առաջին ութ ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում մարզիկներին տրվող մեդալի դիզայնը տարբեր է եղել և մշակվել է յուրաքանչյուր կազմկոմիտեի կողմից ինքնուրույն։ 1928-ից մինչև 2000 թվականը դիզայնը եղել է միատեսակ։ Նկարի առաջին երեսին եղել է ֆլորենցիայի նկարիչ Ջուզեպե Կասիոլիի աշխատանքը՝ հյուրընկալող երկրի տեքստով։ Դա Նիկա Ատվածուհին է, աջ ձեռքին արմավենու ճյուղ, ամֆինաթատրոնի ֆոնի վրա՝ ի պատիվ հաղթողի։ Մեդալի հակառակ երեսը փոխվել է՝ կախված այն երկրի ցանկությունից, որտեղ անցկացվել են Խաղերը։ Հատկանշական է, որ Կասիոլին իր աշխատանքում ցույց է տվել հռոմեականամֆիթատրոնը, չնայած այն հանգամանքին, որ այդ խաղերը ի սկզբանե եղել է հունական։ 2004 թվականից սկսած Աթենքի Օլիմպիական խաղերի ավանդույթները փոխվել են, և մեդալի երկու երեսները պատրաստվում է ըստ խաղերի կազմակերպիչների յուրօրինական դիզայնի։ Ձմեռային Օլիմպիական տարբեր տարիների Խաղերի մեդալի դիզայնը փոխվում է։

Դպրոցական մեդալ ՌՍՖՍՀ

Դպրոցական արծաթե մեդալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծաթե մեդալը երկրորդն է ոսկե մեդալից հետո։ «Կրթության ոլորտում առանձնահատուկ հաջողությունների» համար արծաթե մեդալով պարգևատրվել են պետական (ավարտական) ատեստավորում ստացած այն շրջանավարտները, ովքեր ավարտական դասարաններում բոլոր ուսումնական առարկաներից ունեցել են կիսամյակային, տարեկան և ավարտական «գերազանց» գնահատականեր և ոչ պակաս երկու «լավ» գնահատական՝ ուսումնական առարկաներից։ Իսկ արծաթե մեդալ ունեցողի ատեստատը ձևավորվում է արծաթե տառով։

Սկսած 2014 թվականից դաշնային մակարդակով այն չի շնորհվել, ընդ որում Ռուսաստանի շրջաններին իրավունք է տրվում ինքնուրույն սահմանել պարգևատրումը սովորողներին, այդ թվում նաև արծաթե մեդալով պարգևատրումը շրջանավարտններին[1].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]