Jump to content

Արինկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արինկա
ռուս.՝ Аринка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1939
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուրի Մուզիկանտ և Նադեժդա Կոշևարովա
Սցենարի հեղինակՍեմյոն Պոլոցկի և Մատվեյ Տևելև
ԴերակատարներՆիկոլայ Կոնովալով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն82 րոպե
 Arinka (film) Վիքիպահեստում

«Արինկա» (ռուս.՝ «Аринка»), խորհրդային քնարական կատակերգություն, որը նկարահանել են ռեժիսորներ Յուրի Մուզիկանտը և Նադեժդա Կոշևերովան «Լենֆիլմ» կինոստուդիայում 1939 թվականին։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1940 թվականի մարտի 7-ին։

Արինկան հոր հետ ապրում է երկաթուղու հեռավոր հատվածում։ Նրա հայրը շրջագայող ուղեպահ է, գնում է վարչություն՝ քննություն տալու ճանապարհային վարպետի համար, բայց հուզվում է ու շատ անհաջող պատասխանում հարցերին։ Իր անհաջողությունների մեղավորը նա համարում է քննողի կողքին նստած երիտասարդ մեքենավարին։ Վերադառնալով տուն՝ նա իր դստերը դառնությամբ ասել է, որ իրենց ուղարկել են թոշակի և պետք է տեղափոխվեն քաղաք։ Նրա բացակայության ժամանակ Արինկային ծաղիկներով այցելել է նրան սիրահարված մեքենավարը, որն ամեն օր անցնում է երկաթուղու այդ հատվածով։ Այդ երիտասարդ մարդու մեջ Ստեպան Ստեպանովիչը ճանաչում է իր երեկվա «վիրավորողին»։

Կադր «Արինկա» ֆիլմից
  • Լարիսա Եմելյանցևա – Արինկա (Արինա Ստեպանովնա Արխիպովա)
  • Նիկոլայ Կոնովալով (հանրապետության վաստակավոր արտիստ) – Ստեպան Ստեպանովիչ Արխիպով, Արինկայի հայրը
  • Ալեքսանդր Կուլակով – Վասիլի Իվանովիչ Սերգեև, մեքենավար
  • Պավել Սուխանով – Կոստյա, մեքենավարի օգնական
  • Վալենտին Կիսելյով (հանրապետության վաստակավոր արտիստ) – ճանապարհի պետի տեղակալ
  • Ալեքսեյ Բոնդի (հանրապետության վաստակավոր արտիստ) – Ալեքսեյ Միխայլովիչ, կայանի պետ
Լուսագրերում նշված չեն․
  • Մարիա Բարաբանովա – ճանապարհի պետի տեղակալ
  • Միխայիլ Մայորով – էպիզոդ
  • Ալեքսեյ Մատով – Ստեպան Ստեպանովիչի ընկերը
  • Գերման Օռլով – վարպետ
  • Սերգեյ Ֆիլիպով – ծեր երկաթուղագործ, Ստեպան Ստեպանովիչի ընկերը
  • Վլադիմիր Ֆոկին – Ստեպան Ստեպանովիչի ընկերը
  • Պ. Մոսկվին – Ստեպան Ստեպանովիչի ընկերը

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակներ՝ Սեմյոն Պոլոցկի, Մատվեյ Տևելև
  • Ռեժիսորներ՝ Յուրի Մուզիկանտ, Նադեժդա Կոշևերովա
  • Օպերատոր՝ Ապոլինարի Դուդկո
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Բլեք
  • Կոմպոզիտոր՝ Նիկիտա Բոգոսլովսկի
  • Ֆիլմի տնօրեն՝ Պյոտր Պոդվալնի
  • Ռեժիսորի օգնական՝ Ա. Գոլիշև
  • Մոնտաժման օգնական՝ Նինա Կերստենս
  • Հնչյունային օպերատոր՝ Աֆանասի Սիմանովսկի
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Վասիլի Լեբեդև-Կումաչ
  • Կիթառի նվագակցություն՝ Սերգեյ Սորոկին[1]

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Արինկայի երգը» («Не пойму, почему всё переменилось...», Ն. Բոգոսլովսկի, Վ. Լեբեդև-Կումաչ) կատարել է Զինաիդա Տարսկայան[2]։

Քնադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները դրական են գնահատել ֆիլմը։

Ս․ Գինզբուրգը «Кино» թերթում գրել է․ «Միայն ռեժիսորներ Յու. Մուզիկանտը և Ն. Կոշևերովան ավելի լավ ստեղծագործություն են տվել, քան դրա հիմքում դրված սցենարը»։ «Սա, թերևս, լավագույն ֆիլմն է դիտվող կատակերգությունների շարքում»,— նշել է նաև «Կինոյի արվեստը» ամսագիրը։ Ֆ․ Կարենը «Արինկայի» բեմադրողների մասին գրել է․ «Նրանք ցույց են տվել իրենց իսկական կատակերգական շնորհը՝ կյանքում զավեշտն զգալու, նկատելու և արվեստում զավեշտալի ստեղծագործություններ ստեղծելու ունակությունը։ Դրանում է նրա երաշխիքը, որ «Արինկայի» հեղինակները կարող են ստեղծել խորհրդային գերազանց կինոկատակերգություններ՝ խելացի և զվարճալի»[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Сергей Севостьянов. «Сорокин Сергей Александрович». Биографический очерк. Журнальный зал. Журнал «Нева», 2007 № 12. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. «Зинаида Тарская». Сайт «Красная книга российской эстрады». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. Боровков, 1978, էջ 69

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Боровков В. Надежда Кошеверова // 20 режиссёрских биографий / Сост. Р.Д. Черненко. — М.: Искусство, 1978. — С. 66—81. — 408 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արինկա» հոդվածին։