Արավա (անգլ.՝ Arawa), քաղաք Պապուա Նոր Գվինեայում, Հյուսիսային Սողոմոնյան Կղզիների Հանրապետության նախկին մայրաքաղաքը և, հնարավոր է, Բուգենվիլ ինքնավար շրջանի և Հյուսիսային Բուգենվիլ շրջանի ապագա մայրաքաղաքը (ներկայումս նրանց մայրաքաղաքը Բուկան է)։
Քաղաքը գտնվում է Բուգենվիլ կղզու արևելյան ափի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 5 մ բարձրության վրա[1]։ Այն կղզու ամենամեծ բնակավայրն է և բնակչության թվով երրորդը երկրում։ 1998 թվականից հետո, երբ ավարտվել է կղզու անկախության համար մղվող քաղաքացիական պատերազմը, որի ընթացքում ավերվել է Հյուսիսային Սողոմոնյան կղզիների մայրաքաղաք Արավան, մայրաքաղաքը տեղափոխվել է Բուկա քաղաք։ Ապագայում նախատեսվում է մայրաքաղաքը վերադարձնել Արավա։
Արավայից առաջ շրջանի մայրաքաղաքը գտնվում էր Սոհանո կղզում՝ Բուկիի մոտ[2][3]։