Աստերոիդների դաս C
Աստերոիդների դաս C, մուգ ածխածնային մարմիններ։ Սա ամենատարածված աստերոիդների դասն է, այս դասի մեջ են մտնում բոլոր հայտնի աստերոիդների 75 %-ը, իսկ աստերոիդների գոտու արտաքին մասում (2,7 ա. մ. ուղեծրից այն կողմ) այս դասի աստերոիդների տոկոսային պարունակությունը ավելի մեծ է, այս աստերոիդների դասը հանդիսանում է հիմնականը։ Այս դասի աստերոիդների քանակը իրականում կարող է լինել շատ ավելի շատ, քանի որ նրանք ունեն ավելի ցածր արտացոլման հատկություն համեմատած մյուս սպեկտրալ դասերի հետ, և հետևաբար նրանց ավելի դժվար է հայտնաբերել։
Հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս աստերոիդների դասը ունի քարե խոնդրիտային երկնաքարերի սպեկտրին շատ նման սպեկտր, որոնց քիմիական կազմվածքը մոտ է այն միգամածության կազմվածքին, որից առաջացել է Արեգակը և որը ծառայել է պրոտոմոլորակային սկավառակի ստեղծման համար սկզբնանյութ, սակայն նրանց մեջ բացակայում են ջրածինը, հելիումը և այլ ցնդող նյութերը։ Այս աստերոիդների մեջ հավանական են օգտակար հանաձոների առկայությունը[1].
Ածխածնային աստերոիդները չափազանց մուգ են, նրանց ալբեդոն կազմում է ընդամենը 0,03 - 0,10 (օրինակ՝ (211) Իզոլդա աստերոիդի ալբեդոն կազմում է ընդամենը 0,06)։ Այդ պատճառով, եթե S դասի աստերոիդները կարելի է տեսնել հասարակ հեռադիտակով, ածխածնային C դասի աստերոիդների դիտարկման համար անհրաժեշտ է արդեն ոչ մեծ աստղադիտակ։ Այս դասի առավել վառ ներկայացուցիչն է (324) Բամբերգա աստերոիդը, սակայն քանի որ այս աստերոիդի ուղեծիրը բավականին ձգված է, իր առավելագույն պայծառության այն հասնում է համեմատաբար կարճ ժամկետով։
Նրանց սպեկտրները ունեն չափավոր ուժեղ ուլտրամանուշակագույն կլանում 0,4-0,5 մկմ ալիքի երկարության ժամանակ, իսկ ավելի մեծ ալիքի երկարության դեպքում կլանումը մոտավորապես համասեռ է մի փոքր մեծացմամբ սպեկտրի կարմիր մասում։ Ի հայտ են գալիս, այսպես կոչված «ջրային» կլանումներ մոտավորապես 0,3 մկմ ալիքի երկարության ժամանակ, որոնք կարող են վկայել ջրի առկայության մասին։
C դասի աստերոիդների ամենամեծ ներկայացուցիչն է (10) Հիգեան։
SMASS դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]SMASS դասակարգումով առանձնացնում են հետևյալ ենթախմբերը՝
- տիպային - սպեկտրը ցույց է տալիս թույլ կամ միջին կլանում կարճ մասում (< 0,55 մկմ) և դառնում է հարթ կամ կարմրավուն մնացածներում՝ (10) Հիգեա
- Cb - 0,44–0,92 մկմ միջակայքում սպեկտրը գծային է, առանց առանձնահատկությունների, հարթ կամ ունի թեթև հակում կարմիր մասին՝ (253) Մատիլդե, (515) Աթալիա
- Cg - սպեկտրը ունի վառ հատկանիշներ կարճ մասում (< 0,55 մկմ) և դառնում է հարթ կամ մի փոքր կարմրավուն մյուս մասերում՝ (175) Անդրոմաքե, (1300) Մարսել
- Ch - սպեկտրը նման է տիպային C դասին, բայց ցույց է տալիս մի փոքր ուժեղացված կլանում մոտավորապես 0,7 մկմ մասում՝ (13) Էգերիա, (19) Ֆորտունա
- Cgh - սպեկտրը նման է Cg դասին, բայց ցույց է տալիս մի փոքր ուժեղացված կլանում մոտավորապես 0,7 մկմ մասում՝ (106) Դիոնե, (706) Հիրունդո
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստերոիդների ընտանիքներ
- Աստերոիդների արդյունաբերական օգտագործում
- Աստերոիդների սպեկտրալ դասեր
- Աստերոիդների ցանկ
- Աստերոիդների գոտի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Norton, O. Richard. The Cambridge Encyclopedia of Meteorites. Cambridge University Press. էջեր 121–124. ISBN 0-521-62143-7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստերոիդների տեսակներ Արխիվացված 2012-06-23 Wayback Machine
- S. J. Bus and R. P. Binzel Phase II of the Small Main-belt Asteroid Spectroscopy Survey։ A feature-based taxonomy, Icarus, Vol. 158, pp. 146 (2002).
|