Jump to content

Աշոտ Ալեքսանյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Ալեքսանյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1961(1961-12-24) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, բանաստեղծ, ակնարկագիր և թարգմանիչ
Լեզուհայերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ և Գրականության ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտ. թեկնածու 1988թ.
Ստեղծագործությունների ցանկՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 1. Հայ միջնադարյան նամակը՝ (4-14-րդ դդ.), Եր., 1997: 2. Ռ. Մուզիլի գրական-փիլիսոփայական հայեցակարգը, Եր., 2009: 3. Ե. Չարենցը և եվրոպական գրական ավանդույթը, Եր., 2021:
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԳրականության ինստիտուտ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և ՀՀ ԱԳՆ
ԱմուսինՆոեմ Մովսեսյան
Կայքarmpataphysics.ucoz.com
Աշոտ Ալեքսանյան Վիքիդարանում

Աշոտ Վլադիմիրի Ալեքսանյան (դեկտեմբերի 24, 1961(1961-12-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ (1996)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Հայ միջնադարյան նամակը թեմայով։ 1988-1991 թվականներին աշխատել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, Նաիրի հրատարակչությունում որպես թարգմանական գրականության բաժնի վարիչ, 1992 թվականից՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանի տնօրեն։

1993 թվականից անցել է դիվանագիտական գործունեության, աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում[2]։ Հեղինակ է հայ միջնադարյան, նոր և նորագույն շրջանին, արտասահմանյան գրականությանը նվիրված ուսումնասիրությունների։ Հանրապետական մամուլում հանդես է եկել հոդվածներով, էսսեներով, արձակ և չափածո ստեղծագործություններով։ Թարգմանել և հրապարակել է եվրոպական մի շարք հեղինակների ստեղծագործությունները։ Բազմաթիվ գրքերի հեղինակ է։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականագիտություն

  • 1. Հայ միջնադարյան նամակը (4-14-րդ դդ), մենագրություն, Եր., Նաիրի, 1997։  Վերահրատարակություն, Եր., Նաիրի, 2012։
  • 2. Ռոբերտ Մուզիլի գրական-փիլիսոփայական հայեցակարգը, ի խույզ նորագույն գեղագիտության, մենագրություն, Եր., Վան Արյան հրատարակչություն, 2009։
  • 3. Գեղամ Գրիգոր Գավաֆեան, Կորսուած վայրկեաններ, ընտրանի, առաջաբանը, բնագրերի կազմումը, ծանոթագրությունները Ա.Ալեքսանյանի, Եր., Հայաստան/Գրական հայրենիք հրատ., 2018:
  • 4. Եղիշե Չարենցը և եվրոպական գրական ավանդույթը, մենագրություն, Եր., Անտարես, 2021։

Գրական ստեղծագործություններ

  • 5. Պատաֆիզիկա, էսսեներ, քերթվածներ, թարգմանություններ, Եր., Նաիրի, 2009։
  • 6. Երգերի գիրքը, բանաստեղծությունների և էսսեների ժողովածու, Եր., Հայաստան/Գրական հայրենիք հրատ., 2013:
  • 7. Երգեր և վերքեր, բանաստեղծությունների ժողովածու, Եր., Հայաստան/Գրական հայրենիք հրատ., 2014:
  • 8. Փորձեր և փորձություններ, էսսեների ժողովածու, Եր., Հայաստան/Գրական հայրենիք հրատ., 2014:
  • 9. Հայկական արդի պոեզիայի անթոլոգիա, Ավստրիա, Վիեննա 2018։ (Armenische Lyrik der Gegenwart, Verlag Edition Art Science, Österreich, Wien 2018)

Թարգմանություններ (եվրոպական լեզուներից)

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • 10. Հերման Հեսսե, Ներսը և դուրսը, պատմվածքներ, Եր., Ապոլոն, 1991։
  • 11. Միշել դը Նոստրադամուս, Երրորդ աշխարհամարտը և Հայաստանը, Եր., Տապան հրատարակչություն, 1992։
  • 12. Բորիս Վիան, Օրերի փրփուրը, վեպ, Եր., Նաիրի,1992։
  • 13. Ռոբերտ Մուզիլ, Երեք կին, նովելներ և էսսեներ, Եր.,Նաիրի,1994։
  • 14. Շտեֆան Գեորգե, Նոր Արքայություն, ընտրանի, Եր., ԳԱԹ հրատ., 1997։
  • 15. Ռայներ Մարիա Ռիլկե, Վարդի հոգին, ընտրանի, Եր., Նոր-դար հրատ.,1998։
  • 16. Միխաելա Ռոնցոնի, Bedford Drive 610 - I am an American, դրամա, Եր.,  Արտասահմանյան գրականություն հրատ., 2003:
  • 17. Ռոբերտ Մուզիլ, Մարդն առանց հատկությունների (հատվածներ վեպից), Եր. Արտասահմանյան գրականություն հրատ., 2003:
  • 18. Ռոբերտ Մուզիլ, Ճշգրտություն և հոգի, երկերի ժողովածու, Եր., Նաիրի, 2004։
  • 19. Հերման Հեսսե, Մանրավեպեր, Եր., 2004։
  • 20. Ռոբերտ Մուզիլ, Դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը, վեպ, Եր., Հայաստան/Գրական հայրենիք հրատ., 2009:
  • 21. Հռենոսյան քնար, էջեր գերմանական, ավստրիական և ֆրանսիական պոեզիայից, Եր., Հայաստան/Գրական հայրենիք հրատ., 2010:
  • 22. Ավստրիական արձակ, ժողովածու, Եր., Անտարես, 2014։
  • 23. Գոթֆրիդ Բեն, Նա, ով մենակ է, Քերթվածք, Եր., Անտարես, 2017։
  • 24. Հերման Հեսսե, Դեմիան, վեպ, Եր., Քյուրքչյան, 2018։
  • 25. Հերման Հեսսե, Սիդհարթա, վեպ, Եր., Քյուրքչյան, 2018։
  • 26. Ռոբերտ Մուզիլ, Մարդն առանց հատկությունների, վեպ չորս հատորով, հ. I, Եր., Անտարես, 2017։
  • 27. Ռոբերտ Մուզիլ, Մարդն առանց հատկությունների, վեպ չորս հատորով, հ. II, Եր., Անտարես, 2017։
  • 28. Հերման Հեսսե, Ուխտագնացություն Արևելք, վիպակ, Եր., Անտարես, 2018։
  • 29. Ռոբերտ Վալզեր, Զբոսանք, վիպակ, Եր., Անտարես, 2018։
  • 30. Բորիս Վիան, Օրերի փրփուրը (վերահրատարակություն), վեպ, Եր., Անտարես, 2018։
  • 31. Պատմվածքներ նկարիչների մասին (Մուզիլ, Հեսսե, Քամյու), Եր., Մատեան հրատ., 2018
  • 32. Միլան Կունդերա, Վեպի արվեստը, էսսե, Եր., Անտարես, 2019։
  • 33. Ռոբերտ Մուզիլ, «Երազողները», դրամա, 2018, Tatron-drama.am կայք, http://tatron-drama.am/archives/1822
  • 34. Վիլհելմ Բուշ, Մաքս և Մորից, մանկական պատմություններ, Եր., Քյուրքչյան, 2019
  • 35. Քրիստոֆ Ռանսմայր, Վերջին աշխարհը, վեպ, Եր., Անտարես, 2019։
  • 36. Գյուստավ Լը Բոն, Ամբոխների հոգեբանություն, աշխատություն, Եր., Անտարես, 2019։
  • 37. Հերման Հեսսե, Նարցիսը և Ոսկեբերանը, վեպ, Անտարես, 2019։
  • 38. Հերման Հեսսե, երկեր 2 հատորով, հատոր առաջին, Եր., Անտարես, 2020։
  • 39. Հերման Հեսսե, երկեր 2 հատորով, հատոր երկրորդ, Եր., Անտարես, 2020։
  • 40. Ռոբերտ Մուզիլ, Հինգ կին, պատմվածքներ, Եր., Անտարես, 2020։
  • 41. Ռոբերտ Մուզիլ, Ժառանգություն կենդանության օրոք, էսսեներ, Եր., Քյուրքչյան, 2020։
  • 42. Ֆիլիպ Ժակոտե, Ընտրանի, չափածո, Եր., Քյուրքչյան, 2020։
  • 43. «Հոգեգրություն» - XX դարի արևմտաեվրոպական պոեզիայի ընտրանի՝ 40 հեղինակ՝ 17 երկրից, Եր., Անտարես, 2021։
  • 44. Ալֆրեդ Ժարրի, Ուբյու արքա, դրամա, Եր., Անտարես, 2022։
  • 45. Ալբեր Կամյու, Ընդվզող մարդը, էսսե, Եր., Անտարես, 2022։
  • 46. Ռոբերտ Մուզիլ, Մարդն առանց հատկությունների, վեպ չորս հատորով, հ. III, Եր., Անտարես, 2023։
  • 47. Ռոբերտ Մուզիլ, Մարդն առանց հատկությունների, վեպ չորս հատորով, հ. IV, Եր., Անտարես, 2023։
  • Ավստրիայի Հանրապետության Վաստակի Ոսկե մեդալ, 1999
  • Ավստրիայի Հանրապետության վարչապետարանի ամենամյա թարգմանական մրցանակ, 2005
  • Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակ, 2016
  • ՀԳՄ Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակ, 2021

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Ալեքսանյան (գրականագետ)» հոդվածին։