Jump to content

Աննե Լինբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննե Լինբու
 
Կուսակցություն՝ Պահպանողական կուսակցություն[1]
Կրթություն՝ Օսլոյի համալսարանի բժշկության ֆակուլտետ (2000), Նորվեգիայի տնտեսագիտական դպրոց (2009) և FHS/Sjefskurs?[2]
Գիտական աստիճան՝ բժշկության թեկնածու (2000) և Master of Business Administration?[2] (2009)
Մասնագիտություն՝ մանկաբույժ, local politician և mayor of a place in Norway
Ծննդյան օր օգոստոսի 1, 1971(1971-08-01)[3] (53 տարեկան)
Ծննդավայր Սարպսբորգ, Էստֆոլդ
Քաղաքացիություն  Նորվեգիա

Աննե Լինբու (օգոստոսի 1, 1971) նորվեգացի մանկաբույժ, ներկայումս Նորվեգիայի երեխաների իրավունքների պաշտպան։ Պաշտոնում նշանակվել է Նորվեգիայի կառավարության կողմից 2012 թվականին վեց տարի ժամկետով[4]։

Վաղ կյանք, կրթություն և բժշկական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննե Լինբուն մեծացել է Ռեվետալում (Վեսթֆոլդ) ուսուցիչների ընտանիքում։ Փոքր հասակում երգել է Սանդեֆյորդի աղջիկների երգչախմբում[5]։

2000 թվականին Օսլոյի համալսարանում ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան, և ձեռք բերել բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Նորվեգիայի տնտեսագիտության դպրոցում։ Որպես մանկաբույժ հաստատվել է 2011 թվականին։

2008-2011 թվականներին որպես խորհրդատու աշխատել է Statens Barnehus-ում (Օսլո), իսկ 2010 թվականից հետազոտող է Հանրային առողջության նորվեգական ինստիտուտում։ 2001-2002 թվականներին որպես պրակտիկանտ աշխատել է Bærum հիվանդանոցում, 2002-2003 թվականներին՝ որպես օգնական բժիշկ Drammen հիվանդանոցում, և 2004-2007 թվականներին՝ Ullevål համալսարանական հիվանդանոցում։ 2010 թվականին դիմել է Օսլոյի համալսարան փիլիսոփայության դոկտորի ծրագրի համար, սակայն չի ավարտել այն[6]։

Երեխաների իրավունքների պաշտպան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինբուն երկար ժամանակ ուսումնասիրել է երեխաների խնամակալության խնդիրներն ու անտեսումը և առաջարկել, որ ծնողների հետ աշխատանքը պետք է պարտադիր լինի, նախքան այսպիսի դեպքերը կհասնեն դատարան[5]։

2012 թվականի ամռանը նա հարցազրույց տվեց նորվեգական «Vårt Land» ամսագրի համար, որտեղ պահանջում էր, որ տղամարդկանց կրոնական թլպատումը պետք է փոխվի խորհրդանշական ընկալմամբ[7]։ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին Աննեն հրավիրված էր Հելսինկի՝ «NOCIRC» և «Sexpo» կազմակերպությունների գիտաժողովին։ Այստեղ նա հաստատեց, որ Սիմոն Վիզենտալի կենտրոնը դիմել է իրեն, և ինքն այն կարծիքին է, որ տղամարդկանց ավանդական թլպատումը պետք է արգելվի[8] :

2013 թվականին Աննե Լինբուն Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի և Իսլանդիայի երեխաների իրավունքների պաշտպանների, ինչպես նաև Դանիայի Երեխաների խորհրդի ներկայացուցչի և Գրենլանդիայի երեխաների ներկայացուցչի հետ համատեղ բանաձև ընդունեցին այն մասին, որ «Տղաներին պետք է թույլ տալ ինքնուրույն որոշել ցանկանում են թլպատվել, թե ոչ»[9]։

Ավելի ուշ նրանք հայտարարեցին, որ «Թլպատումն առանց բժշկական ցուցման, որը չի կարող ուղեկցվել անձի համաձայնությամբ, հակասում է բժշկական էթիկայի կանոններին»[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննե Լինբուն ամուսնացած է, ունի երեք երեխա։ Ընտանիքն ապրում է Օսլոյի Յուլեվալ Հագբի հատվածում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.nrk.no/osloogviken/eirik-lae-solberg-og-anne-lindboe-er-oslo-hoyres-toppkandidater-1.16117294
  2. 2,0 2,1 2,2 2,3 Hoffman R. LinkedIn — 2003.
  3. Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. regjeringen.no (27. april 2012): Anne Lindboe blir nytt barneombud Արխիվացված Օգոստոս 7, 2012 Wayback Machine, retrieved 27. april 2012
  5. 5,0 5,1 5,2 Hugo Lauritz Jenssen et al: Alt for barna Dagens Næringsliv, 3 March 2012
  6. regjeringen.no (27. april 2012): Anne Lindboe utnevnt som nytt barneombud, retrieved 27. april 2012
  7. Vart Land (21. july 2012) Արխիվացված Օգոստոս 6, 2012 Wayback Machine
  8. https://twitter.com/genitalautonomy
  9. Nordic Association of Ombudsmen. Let the boys decide on circumcision Adopted at Oslo, 30 September 2013.
  10. Nordic children’s ombudsmen take historic step to protect children’s rights Tuesday, 1 October 2013

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննե Լինբու» հոդվածին։