Աննա Բոլեյն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Բոլեյն (այլ կիրառումներ)
Աննա Բոլեյն Anne Boleyn | |
Անհայտ հեղինակի կտավ, մոտավորապես 1533-36 թթ. | |
հունվարի 25 1533 - մայիսի 17 1536 | |
---|---|
Նախորդող | Եկատերինա Արագոնացի |
Հաջորդող | Ջեյն Սեյմուր |
Մասնագիտություն՝ | ազնվական, ֆրեյլինա և միապետ |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Ծննդյան օր | մոտ. 1507 թ |
Ծննդավայր | Բլիքլինգ Հոլ, Blickling, Broadland, Նորֆոլկ, Անգլիա |
Վախճանի օր | մայիսի 19, 1536 |
Վախճանի վայր | Թաուեր, Լոնդոն |
Թաղված | Church of St Peter ad Vincula, Tower Hamlets |
Դինաստիա | Թյուդորներ |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Ի ծնե անուն | անգլ.՝ Anne Boleyn |
Հայր | Թոմաս Բոլեյն |
Մայր | Էլիզաբեթ Հովարդ |
Ամուսին | Հենրի VIII |
Զավակներ | Եղիսաբեթ I |
Ինքնագիր | |
Աննա Բոլեյն (անգլ.՝ Anne Boleyn, օգտագործվում է նաև Bullen, 1507[1][2][3][…], Բլիքլինգ Հոլ, Blickling, Broadland, Նորֆոլկ, Անգլիա - մայիսի 19, 1536, Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), Անգլիայի արքա Հենրի VIII-ի երկրորդ կինը և Եղիսաբեթ I-ի մայրն է։ Հենրի VIII հետ ամուսնությունն ու գլխատումը նրան դարձրեցին գլխավոր հերոսուհի քաղաքական և կրոնական աշխարհում տեղի ունեցած հեղաշրջման մեջ, ինչն էլ և դարձավ «Անգլիական ռեֆորմների» սկիզբը։
Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծննդյան օրվա մասին վեճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ժամանակահատվածի ծխական մատյանի բացակայության պատճառով Աննա Բոլեյնի ծննդյան ճշգրիտ ամսաթիվը որոշել հնարավոր չէ։ Ժամանակակիցների վկայությունները տարբեր են, պատմաբանները ևս այս հարցի վերաբերյալ միակարծիք չեն։ 1600-ական թվականների իտալացի գիտնականներից մեկը ենթադրում է, որ նա ծնվել է 1499 թվականին, իսկ սրը Թոմաս Մորի փեսա Ուիլյամ Ռոուպերը նշում է ավելի ուշ՝ 1512 թվականը։ Ինչ վերաբերվում է Բոլեյն ընտանիքի մյուս երեխաներին, ապա նրանց ծննդյան տարեթվերը ևս հայտնի չեն, սակայն ակնհայտ է, որ Մարիա Բոլեյնը տարիքով մեծ է եղել Աննայից։ Նրա երեխաները կարծում էին, որ իրենց մայրը քույրերի ավագն էր։ Պատմաբանների մեծ մասը ենթադրում էր, որ Մարիան ծնվել է 1499 թվականին, որն անուղղակի կերպով հաստատվել է նրա թոռնուհու՝ 1596 թվականին Օրմոնդի կոմսի տիտղոսը շնորհելու Էլիզաբեթ I-ին ուղղված խնդրանքով, քանի որ նրա տատը Բոլեյնի երեխաներից ամենամեծն էր։ Ջորջ Բոլեյնը՝ Մարիայի և Աննայի եղբայրը, ծնվել է մոտ 1504 թվականին։
Հետազոտողների շրջանում Աննա Բոլեյնի ծննդյան ամսաթվի վերաբերյալ չկա միասնական կարծիք։ Այնուամենայնիվ, պատմաբանների ուշադրությունը կենտրոնացած էր երկու ամենահավանական տարեթվերի վրա՝ 1501 և 1507։ Բրիտանացի պատմաբան և Աննայի կենսագիր Էրիկ Այվզը մտածում էր, որ նա ծնվել է մոտ 1501 թվականին և դրան հակադիր ամերիկուհի Ռետա Ուորնիկ, որը նույնպես հրատարակել է աշխատանք Աննա Բոլեյնի մասին, մտածում էր, որ նա ծնվել է 1507 թվականին, ինչպես նրա գործընկեր Գարետ Ռասելը[4]։ Փորձաքար է հանդիսացել Աննայի պահպանված նամակը, որը գրել է մոտ 1514 թվականին[5]։ Այն ֆրանսերեն էր և ուղղված էր հորը՝ Թոմաս Բոլեյնին, որն այդ ժամանակ ապրում էր Անգլիայում, իսկ Աննան գտնվում էր Մեխելենում՝ Մարգարիտա Ավստրիացու արքունիքում։ Այվզը պնդում էր, որ նամակի ոճը Աննայի լեզվին հատուկ չէ, իսկ կազմավորված ձեռագիրը համոզիչ ապացույց է, որ նա այդ ժամանակ եղել է մոտ տասներեք տարեկան։ Բացի դրանից, դա աղջիկների ամենափոքր տարիքն էր, որ կարող էին ընդունվել Մարգարիտայի շքախումբ որպես պալատական ազնվական օրիորդ։ Սա հաստատվում է 16-րդ դարի վերջին ժամանակագիրներից մեկի հիշատակությամբ, այն, որ Աննան եղել է 20 տարեկան, երբ վերադարձել էր Ֆրանսիայից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմաբանները մինչև հիմա ճշգրիտ չգիտեն Աննա Բոլեյնի ծննդյան թվականը։ Տարբեր աղբյուրներ վկայում են 1501-ից 1507 թվականները։ Նրա հայրը՝ Թոմաս Բոլեյնը, հարուստ, բայց ոչ հայտնի իշխան Ուիլյամ Բոլեյնի և նրա իռլանդացի կնոջ Մարգարետ Բաթլերի որդին էր։ Նրա մայրը՝ Էլիզաբեթ Հովարդը, Նորֆոլկի դուքս Թոմաս Հովարդի դուստրն էր։ Կրթվել է Նիդերլանդներում և Ֆրանսիայում՝ հիմնականում որպես թագուհու սպասուհի (maid of honor)՝ հետագայում թագուհի Կլոդ Ֆրանսիացուն ծառայելու համար։ Աննան վերադարձավ Անգլիա 1552 թվականի սկզբին, որպեսզի ամուսնանար իռլանդացի զարմիկ Ջեյմս Բաթլերի հետ, սակայն ամուսնական պլանները ձախողվեցին։ Փոխարենը նա արքունիքում ստանձնեց Հենրի VIII-ի առաջին կնոջ՝ Եկատերինա Արագոնացու սպասուհու պաշտոնը։
1523 թվականի սկզբին Աննան գաղտնի նշանվում է Նորթամբեռլենդի 6-րդ կոմսի՝ Հենրի Պերսիի հետ, բայց նշանադրությունը չեղարկվում է, երբ Հենրի Պերսիի հայրը հրաժարվում է հովանավորել նրանց միությունը։ Աննային հետ են ուղարկում տուն՝ Հիվեր ամրոց (Hever Castle[6])։ 1526 թվականի փետրվարին (կամ մարտին) Հենրի VIII սկսում է հետապնդել Աննային։ Վերջինս դիմադրում էր արքայի՝ իրեն գայթակղելու փորձերին՝ հրաժարվելով դառնալ նրա սիրուհին, ով եղել էր իր քույրը՝ Մարիա Բոլեյնը։ Դա շուտով դարձավ Հենրիի ցանկությունները միավորող, կլանող օբյեկտը․ չեղյալ համարել իր ամուսնությունը Եկատերինա Արագոնացու հետ, որպեսզի ազատ լիներ՝ Աննայի հետ ամուսնանալու համար։ Երբ պարզ դարձավ, որ Հռոմի Պապ Կլիմենտ VII-ը չեղյալ չի համարի ամուսնությունը, Անգլիայում սկսվեց Կաթոլիկ եկեղեցու իշխանության կործանումը։ 1532 թվականին Հենրին տրամադրեց Աննային Պեմբրոքի մարգինալը։ Հենրին և Աննան պաշտոնապես ամուսնացան 1533 թվականի հունվարի 25-ին, 1532 թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցած գաղտնի ամուսնությունից հետո։ 1533 թվականի մայիսի 25-ին նոր նշանակված Քենթերբերի արքեպիսկոպոս Թոմաս Քրանմերը հայտարարեց Հենրիի և Եկատերինայի ամուսնությունը անվավեր և ոչ պաշտոնական․ հինգ օր հետո նա հայտարարեց Հենրիի և Աննայի ամուսնությունը վավերական։ Կարճ ժամանակ անց Հռոմի Պապը հեռացման հրամանագրեր ուղարկեց Հենրիի և Քրանմերի դեմ։ Այդ ամուսնության ու հեռացումների արդյունքն էլ եղավ Անգլիայի և Հռոմի եկեղեցիների միջև առաջին անջատումը։ Այդուհետ Անգլիական եկեղեցին գտնվում էր թագավորի վերահսկողության տակ։ Աննան թագադրվեց որպես Անգլիայի թագուհի 1533 թվականի հունիսի 1-ին։ 1533 թվականկի սեպտեմբերի 7-ին ծնվեց Հենրիի և Աննայի դուստրը՝ Անգլիայի ապագա թագուհի Եղիսաբեթ I-ը։ Հենրին հիասթափվել էր, որ ունեցել էր աղջիկ, սակայն հույս ուներ, որ նրան կհաջորդի տղան և հայտարարեց, որ սիրում է Եղիսաբեթին։ Աննան հետագայում ունեցավ 3 վիժում։ 1536 թվականի մարտին Հենրին արդեն համակրում էր Ջեյն Սեյմուրին։ Ջեյն Սեյմուրի հետ ամուսնանալու նպատակով նա պատճառ էր փնտրում, որպեսզի ամուսնալուծվեր Աննայից։ 1536 թվականի ապրիլին Հենրի VIII մեղադրում էր Աննային պետական դավաճանության մեջ և հետապնդում էր վերջինիս։ Մայիսի 2-ին նա ձերբակալվեց և ուղղարկվեց Թաուեր, որտեղ նա քննվեց երդվյալ ատենակալների կողմից, որի կազմի մեջ էին նաև Հենրի Պերսին՝ իր նախկին նշանածը, և իր քեռին՝ Թոմաս Հովարդը։ Նա մեղավոր ճանաչվեց մայիսի 15-ին և գլխատվեց 4 օր անց։ Ժամանակակից պատմաբանները ուսումնասիրել են նրա դեմ եղած մեղադրանքները, որոնցից էին շնությունը (դավաճանությունը, ամուսնական պարտականությունների խախտումը), արյունապղծությունը (ազգակցական կապ ունեցող մարդկանց միջև սեռական հարաբերությունները․ Աննան կասկածվում էր եղբոր հետ սեռական կապ ունենալու մեջ) և արքային սպանելու դավադրությունը, և համարել են դրանք անհիմն։ Ոմանք ասում են, որ նա մեղադրվել է կախարդության մեջ, բայց դատական եզրակացության մեջ այս մասին չի հիշատակվում։ Դստեր՝ Եղիսաբեթի թագադրությունից հետո, Աննային մեծարում են որպես մարտիրոս (նահատակ) և «Անգլիական ռեֆորմների» հերոսուհի, հատկապես Ջոն Ֆոքսն իր աշխատություններում։ Դարեր շարունակ նա ոգեշնչել կամ հիշատակվել է բազմաթիվ գեղարվեստական և մշակութային աշխատություններում՝ դրանով իսկ պահպանելով իր ուրույն տեղը ԱՆգլիայի պատմության մեջ։ Նա անվանվել է «ամենաազդեցիկ և կարևորագույն թագուհի, ում երբևիցե ունեցել է Անգլիան», քանզի նա դարձավ Հենրի VIII և Եկատերինա Արագոնացու բաժանության և Անգլիայի եկեղեցու անկախացման պատճառը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Biografisch Portaal — 2009.
- ↑ Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Gareth Russell The age of Anne Boleyn (eng) // Confessions of a Ci-Devant : сайт. — 2010.
- ↑ «Anne Boleyn's Handwriting in 1514». NellGavin.net (անգլերեն). 2011 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Hever Castle» (անգլերեն). 2019 թ․ հունիսի 29.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Հենրի VIII-ի կանայք |
---|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բոլեյն» հոդվածին։ |
|