Անժելա Շահնաբաթյան
Անժելա Շահնաբաթյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1925 |
Ծննդավայր | Օշական, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 15, 2008 (83 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մասնագիտություն | պարուհի |
Պարգևներ և մրցանակներ |
Անժելա Թադևոսի Շահնաբաթյան (դեկտեմբերի 5, 1925, Օշական, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2008, Երևան, Հայաստան[1]), հայ պարուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1959)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անժելա Շահնաբաթյանը ծնվել է Օշական գյուղում։ Նրա կատարողական վարպետությունը ձևավորվել է Թաթուլ Ալթունյանի, Իլյա Արբատովի և Էդվարդ Մանուկյանի ղեկավարությամբ։ 1941-1970 թվականներին եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1970-1978 թվականներին` Հայֆիլհարմոնիայի առաջատար մենապարուհի։ Շահնաբաթյանի պարարվեստն առանձնացել է հայկական ժողովրդական պարի պլաստիկ, յուրօրինակ մարմնավորմամբ, ազգային վառ շեշտվածությամբ։ Կատարել է «Ուզունդարա», «Նազելի», «Նազպար», «Նաիրի» և այլ պարեր։ Ելույթ է ունեցել աշխարհի ավելի քան 30 երկրներում։
1980-1985 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1959,
- Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնի դափնեկիր, Մոսկվա, 1957։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անժելա Շահնաբաթյանի անունով է կոչվում Օշականի Մշակույթի պալատի ժողովրդական պարերի համույթը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Անժելա Շահնաբաթյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.