Անդրեյ Գուլյաև
Արտաքին տեսք
Անդրեյ Գուլյաև | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | նոյեմբերի 16, 1952 |
Վախճանի օր | դեկտեմբերի 4, 1999 (47 տարեկան) |
Վախճանի վայր | Իսլամաբադ, Պակիստան |
Անդրեյ Գուլյաև (ռուս.՝ Андре́й Миха́йлович Гуля́ев, նոյեմբերի 16, 1952 - դեկտեմբերի 4, 1999, Իսլամաբադ, Պակիստան), ռուս դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և 1985 թվականին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության հասարակական գիտությունների ակադեմիան։ 1990 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետել է գերմաներեն և անգլերեն լեզուներին։
- 1978 թվականից մինչև 1990 թվականը եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության միջազգային բաժանմունքի ռեֆերենտ, ավագ ռեֆերենտ։
- 1990-ից մինչև 1994 թվականը Հնդկաստանում եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
- 1994 թվականից մինչև 1998 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի ավագ խորհրդական, բաժանմունքի վարիչ, տնօրենի տեղակալ։
- 1998 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 1999 թվականի դեպտեմբերի 4-ը Պակիստանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1997 թվականի հուլիսի 25)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 18.09.1998 № 1118 «О назначении Гуляева А. М. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Исламской Республике Пакистан»
- ↑ «Памяти Андея Михайловича Гуляева». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 25.07.1997 № 790 «О присвоении дипломатических рангов»