Անդրանիկ Զոհրաբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Զոհրաբյան | |
---|---|
1996-2016 | |
Ծննդավայր | Վեդի քաղաք |
Մահվան վայր | Արցախ Մարտակերտի շրջան |
Քաղաքացիություն | հայ |
Ծառայության տարիներ | 2014-2016 |
Կոչում | շարքային |
Զորամաս | N զ/մ-ի 4-րդ մարտկոց |
Հրամանատարն էր | Արմենակ Ուրֆանյան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ |
Պարգևներ | «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան, Արցախի «Մարտական ծառայության» մեդալ |
Անդրանիկ Ատոմի Զոհրաբյան (մայիսի 1, 1996, Վեդի, Արարատի մարզ, Հայաստան - ապրիլի 2, 2016, Մարտակերտի շրջան, Արցախ), Հայաստանի զինված ուժերի շարքային, գնդացրորդ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրանիկ Զոհրաբյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 1-ին Վեդի քաղաքում՝ Ատոմ և Ալլա Զոհրաբյանների ընտանիքում[2]։ Անդրանիկը սովորել է Եվրոպական քոլեջի Վեդու մասնաճյուղում` հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում։ Սիրում էր ֆուտբոլ ու շատ լավ էր խաղում։ Երևանում` «Խաղային մարզաձևերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցի» թիմում, պատրաստվել է ՖԿՀՊԻ-ի ընդունելության քննություններին ու երազում էր դառնալ ֆուտբոլի մարզիչ։ Մարզվում էր Երևանում։ Ուներ երկու քույր։ Ընտանիքի միակ որդին` Անդրանիկը, 2014 թվականի հուլիսին մեկնեց ծառայության։ Ծառայում էր Արցախի Մարտակերտի շրջանում։ Հուլիսի 16-ին զորացրվելու էր։ 2016 թվականի ապրիլի 2-ի հարձակումների ժամանակ գրոհի է ենթարկվել նաև Անդրանիկի դիրքը։ Անդրանիկը գործում է "ոչ-մի քայլ ետ" սկզբունքով, նա այն երեք զինվորներից մեկն էր, ով չլքեց կապիտան Ուրֆանյանին և պայքարեց մինչև վերջ։ Նրան էր պատկանում դիրքի ամենածանր զենքը՝ Կալաշնիկովի գնդացիրը։ Թշնամին այդ դիրքում կորցրեց 80-90 զինվոր, որոնց մեծ մասին ոչնչացրել է Անդրանիկը։ Կռվի վերջում նա դուրս է գալիս բաց մարտի և վտանգի տակ դնելով սեփական կյանքը ոչնչացնում է թշնամու բազմաթիվ գրոհայինների։ Որոշ ժամանակ անց Անդրանիկը ստանում է ծանր վիրավորումներ և զոհվում է հերոսի մահով։ Ապրիլի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացված որոնողական աշխատանքների շնորհիվ գտնվեց և ընտանիքին հանձնվեց կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտի գնդացրորդ, շարքային Անդրանիկ Զոհրաբյանի մարմինը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրանիկ Զոհրաբյանը Հայաստանի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝
- «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով
- Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով։
Հուղարկավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 9-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 10-ին ժամը 13:00-ին Վեդու մշակույթի տանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչում». CIVILNET. 2022 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ ««Համեստ էր, զուսպ, իր նկատմամբ եղած սերն էլ իր նման է». Մարտակերտում զոհված Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 20 տարեկան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.