Jump to content

Անդեր Էրերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդեր Էրեյրա
իսպ.՝ Ander Herrera
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ander Herrera Agüer
Ազգությունը Իսպանիա իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1989 (35 տարեկան)
Ծննդավայր Բիլբաո, Իսպանիա
Հասակ 182
Քաշ 70
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 21
Պատանեկան կարիերա

2004-2008
Իսպանիա Ամիստադ
Իսպանիա Ռեալ Սարագոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011
2008-2009
2011-2014
Իսպանիա Ռեալ Սարագոնա
Իսպանիա Ռեալ Սարագոնա B
Իսպանիա Աթլետիկ Բիլբաո
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
82(6)
10(2)
94(7)
63(9)
Ազգային հավաքական
2009
2009-2011
2012
Իսպանիա Բրազիլիա Մ-20
Իսպանիա Բրազիլիա Մ-21
Իսպանիա Բրազիլիա Մ-23
10(3)
15(4)
5(10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 14 օգոստոսի 2015:

Անդեր Էրեյրա (իսպ.՝ Ander Herrera Agüera, օգոստոսի 14, 1989(1989-08-14)[1][2][3], Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի և բասկերյան ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռեալ Սարագոսա»-ում։ 2011 թվականին գնում է «Աթլետիկ Բիլբաո»։ 2014 թվականին գալիս է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», նրա համար վճարեցին 36 մլն եվրո։ Իսպանիայի երիտասարդական հավաքականը հաղթում է Միջերկրածովյան առաջնությունը և Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեալ Սարագոսա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիքում Էրեյրան խաղացել է «Ամիստադ» և «Սարագոսա» ակումբներում։ 2008 թվականին գալիս է «Սարագոսա»-ի պահեստային թիմ։ 2009 թվականին դառնում է հիմնական թիմի խաղացող։ Իսպանիայի առաջնությանը իր դեբյուտը եղավ 2009 թվականի օգոստոսի 29-ին՝ «Տեներիֆ»-ի դեմ խաղում, սկսում է խաղալ 71-րդ րոպեից, փոխարինելով Ջերմեյն Պենատային։ Գլխավոր թիմում իր առաջին գոլը Իսպանիայի առաջնության ժամանակ խփել է դեկտեմբերի 6-ին «Մալյորկա»-ի դարպասին։ 2009/10 սեզոնում Էրեյրան խաղացել է 30 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։ Հաջորդ սեզոնի ընթացքում խաղացել է 33 խաղ և խփել 2 գոլ։ 2014 թվականի վերջում Անդերը «Ռեալ Սարագոսա»-ի և «Լևանտե»-ի կազմում անցկացրել է 40 խաղ։

«Աթլետիկ Բիլբաո»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ամռանը «Աթլետիկ»-ը գնեց Էրեյրային 7 500 000 եվրոյով, առաջին 4 000 000 -ը վճարվել էր հունվարին։ Էրեյրի դեբյուտը «Աթլետիկ»-ում տեղի է ունեցել 2011 թվականի օգոստոսի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի խաղում։ «Աթլետիկ»-ում խաղացել է 3 սեզոն, կատարել է 128 փոխանցում և խփել 11 գոլ։ 2013 թվականի օգոստոսի վերջում «Աթլետիկ»-ը Էրեյրային վաճառեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, նրա տրանսֆերը կազմում էր 25 մլն ֆունտ։

Էրեյրան 2011 թվականին

«Մանչեսթեր Յունայթեդ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 26-ին նոր պայմանագիր է կնքվում երկու ֆուտբոլային ակումբների միջև, այս անգամ տրանսֆերը կազմեց 29 մլն ֆունտ։ 2015 թվականի հունվարի 4-ին խփում է գոլ «Յովիլ Թաուն»-ի դարպասին իր դեբյուտային խաղում Անգլիայի մրցաշրջանի ժամանակ։ 2015 թվականի ապրիլի 4-ին խփում է 2 գոլ «Աստոն Վիլլա»-ի դարպասին։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի Իսպանիայի Մ-20 հավաքականի կազմում հաղթել է 2009 թվականի Միջերկրածովային խաղերը։ Իսկ ավելի ուշ մասնակցել է Եգիպտոսում կայացող աշխարհի երիտասարդական մրցաշարին։ Մրցաշարում խաղացել է չորս խաղ և խփել երկու գոլ։ Իսպանիայի հավաքականը լքեց մրցաշարը, 1/8 եզրափակչում պարտվելով Իտալիային՝ 1։3 հաշվով[4]։

2011 թվականին Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ Անդերը մասնակցեց բոլոր հանդիպումներին։ Առաջին խաղում նա խփեց իր առաջին գնդակը Անգլիայի դարպասին[5], երկրորդ անգամ էլ եզրափակչում գրավեց Շվեյցարիայի հավաքականի դարպասը[6], իսպանացիները դարձան առաջնության չեմպիոն։

Իսպանիա Աթլետիկ Բիլբաո

  • Եվրոպայի Լիգայի ֆինալիստ- 2011/2012
  • Իսպանիայի առաջնության ֆինալիստ-2011/2012

Իսպանիա (Մ-20)

  • Միջերկրածովյան խաղերի հաղթող -2009

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա
Ակումբ Սեզոն Լիգա Գավաթ
Անգլիայի առաջնություն
Լիգայի գավաթ Եվրոգավաթ[7] Այլ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռեալ Սարագոսա 2008/09[8] 19 2 0 0 19 2
2009/10[9] 30 2 2 0 32 2
2010/11[10] 33 2 2 0 35 2
Այլ[11] 82 6 4 0 0 0 0 0 0 0 86 6
Աթլետիկ Բիլբաո 2011/12[12] 32 1 9 2 13 1 54 4
2012/13[13] 29 1 2 0 4 1 35 2
2013/14[14] 33 5 6 0 39 5
Ընդհանուր[15] 94 7 17 2 0 0 17 2 0 0 128 11
Մանչեսթեր Յունայթեդ 2014/15[16] 26 6 5 2 0 0 31 8
2015/16[17] 2 0 0 0 0 0 1 1 3 1
Ընդհանուր 28 6 5 2 0 0 1 1 0 0 34 9
Всего за карьеру 204 19 26 4 0 0 18 3 0 0 248 26

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Spain 1:3 Italy» (անգլերեն). FIFA.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. «Испания U21 1:1 Англия U21» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. «Швейцария U21 0:2 Испания U21» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. Лига Европы УЕФА, Лига чемпионов УЕФА.
  8. «Matches Ander Herrera, 2008/09» (անգլերեն). BDFutbol.com.
  9. «Matches Ander Herrera, 2009/10» (անգլերեն). BDFutbol.com.
  10. «Matches Ander Herrera, 2010/11» (անգլերեն). BDFutbol.com.
  11. «Ander Herrera, Real Zaragoza matches» (անգլերեն). BDFutbol.com.
  12. «Matches Ander Herrera, 2011/12» (անգլերեն). BDFutbol.com.
  13. «Matches Ander Herrera, 2012/13» (անգլերեն). BDFutbol.com.
  14. «Matches Ander Herrera, 2013/14» (անգլերեն). BDFutbol.com.
  15. «Ander Herrera, Athletic Club matches» (անգլերեն). BDFutbol.com.
  16. «2014/15 match results» (անգլերեն). MUFCInfo.com.
  17. «2015/16 match results» (անգլերեն). MUFCInfo.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդեր Էրերա» հոդվածին։