Jump to content

Անապուրնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անապուրնա
Տեսակլեռ
Երկիր Նեպալ
Վարչատարածքային միավորGandaki Province?
ԼեռնաշղթաAnnapurna?
Բարձրությունը ծովի մակարդակից8091 մետր
Հարաբերական
բարձրություն
2984 մետր

Անապուրնա (/ˌænəˈpʊərnəˌ -ˈpɜːr-/;[1] նեպալ.՝ अन्नपूर्ण), լեռ Նեպալի հյուսիսային մասի կենտրոնական հատվածում՝ Գանդակի մարզում: Ծովի մակարդակից բարձրությունը 8091 մետր է. այդ ցուցանիշով 10-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի առավել բարձր լեռների ցանկում: Անապուրնան հռչակվել է վերելքի դժվարության ու վտանգավորության գերբարձր աստիճանով:

1950 թվականին Մորիս Հերցոգը լեռան հյուսիսային լանջով առաջնորդել է ֆրանսիական արշավախումբը դեպի գագաթ[2]. այդպիսով՝ Անապուրնան դարձել է ութ հազար մետրից ավելի բարձրություն ունեցող առաջին լեռը, որի գագաթը հաջողությամբ նվաճվել է լեռնագնացների կողմից[3]:

Տասնամյակներ շարունակ Անապուրնան պահպանել է լեռնագնացության տեսակետից ամենավտանգալի լեռան համբավը. 2022 թվականի դրությամբ նրա բարձունքը կարողացել է հաջողությամբ հաղթահարել 365 լեռնագնաց, իսկ 72 ալպինիստ զոհվել է ձնահյուսի,եղանակի անկանխատեսելի վատթարացման, զանազան խոչընդոտներով լի, չափազանց զառիթափ լանջերի պատճառով: Առավել վտանգալից է լեռան հարավային լանջը, որը համարվում է ամենադժվար մագլցվողներից մեկը աշխարհում[4]:

2014 թվականի ձնաբուքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերին առնվազն 43 մարդ է զոհվել, 175-ը՝ վիրավորվել, 10-ից 50-ը՝ անհետ կորել Անապուրնայի վրա և շուրջը տեղի ունեցած ձնաբքի ու ձնահյուսքերի հետևանքով[5]: Նրանց մեծ մասը Նեպալից, Իսրայելից, Կանադայից, Հնդկաստանից, Սլովակիայից, Լեհաստանից զբոսաշրջիկներ էին, ովքեր դուրս էին եկել 4800 մետր բարձրության վրա գտնվող հյուրատնից՝ զբոսաշրջային երթուղու ամենաբարձր կետը համարվող Թորոնգ Լա գագաթը բարձրանալու, այնուհետև իջնելու համար: Պատահարը դարձել է զբոսաշրջային ամենաահավոր աղետը Նեպալի պատմության մեջ:

Կինոնկարներ Անապուրնայի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Hard Way — Annapurna South Face (1970)[6].
  • «Չնվաճված բարձունք», վավերագրական, 40 րոպե
  • «Իսկական կյանք» («Pura vida — The Ridge»), վավերագրական, հեղինակներ Pablo Iraburu, Migueltxo Molina, 2012 թ., 85 րոպե
  • «Բարձունք» («La cima») — իսպանացի ռեժիսոր Իբոն Կարմենսանի ֆիլմը, 2022 թ., 95 րոպե

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Annapurna». Lexico UK English Dictionary. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2021-04-15-ին.
  2. Hawley, Elizabeth (1987). «Asia, Nepal, Annapurna Winter Ascent: Kukuczka's 13th 8000er, 1987». American Alpine Journal. #29 (61): 251. ISBN 978-0930410292. ISSN 0065-6925. Վերցված է 25 May 2024-ին.
  3. «The Eight-Thousanders». 17 December 2013.
  4. «Complete ascent — fatalities statistics of all 14 main 8000ers». 8000ers.com. 19 June 2008. Վերցված է 30 May 2013-ին.
  5. «Непал: лавина унесла жизни 39 человек». Արխիվացված է օրիգինալից 2022-09-26-ին. Վերցված է 2022-09-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «The Hard Way — Annapurna South Face (1970)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-06-16-ին. Վերցված է 2017-09-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 13 (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապուրնա» հոդվածին։