Անահիտ Ավանեսյանը 2000-2001 թվականներին աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում։ 2001-2002 թվականներին իրավախորհրդատվություն է մատուցել Պետական ռեզերվների գործակալությանը։ 2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն։ 2014-2015 թվականներին «Արֆարմացիա» ՓԲԸ-ում հանդիսացել է ադմինիստրատիվ գծով տնօրեն, և 2016 թվականից՝ գլխավոր տնօրեն։ 2017 թվականից Փաստաբանների պալատի անդամ է[5]։ 2017-2018 թվականներին եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, միաժամանակ՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ։
2018 թ. մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի և 2020 թվականի մայիսի 11-ից` առաջին տեղակալի պաշտոնը։ 2021 թ․ հունվարի 18-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ Ավանեսյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է առողջապահության նախարար[1][3]։
1 (1918 հուլիսի 24 – նոյեմբերի 4) • 2 (1918 նոյեմբերի – 1919 օգոստոսի 10) • 3 (1919 օգոստոսի 10 – 1920 մայիսի 5) • 4 (1920 մայիսի 5 – նոյեմբերի 23) • 5 (1920 նոյեմբերի – 24 դեկտեմբերի 2)