Ամիրաս Երզնկացի (ծննդյան և մահվան թվականները անհայտ), XVII դարի հայ գրիչ և տաղասաց։ Ապրել է Տրապիզոնում։ 1638-1657 թվականներին արտագրել է զանազան գրվածքների մի ժողովածու (Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռ. No 88, հինը՝ 68) և մի ոսկեփորիկ (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. No 278)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 320)։