Ահմադ Յամանի
Ահմադ Յամանի արաբ․՝ أحمد بن زكي يماني | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1930[1] |
Ծննդավայր | Մեքքա, Նեջդ և Հիջազ |
Մահացել է | փետրվարի 23, 2021[2] (90 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Jannat al-Mu'alla |
Քաղաքացիություն | Սաուդյան Արաբիա |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Հարվարդի իրավունքի դպրոց, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց և Կահիրեի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Սաուդ արքայի համալսարան |
Ամուսին | Tamam Al Anber? |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Petroleum and Mineral Resources? |
Ahmad Zaki Yamani Վիքիպահեստում |
Ահմադ Զաքի Յամանի (արաբ․՝ أحمد زكي يماني, հունիսի 30, 1930[1], Մեքքա, Նեջդ և Հիջազ - փետրվարի 23, 2021[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), Սաուդյան Արաբիայի նավթի և հանքային ռեսուրսների նախկին նախարար (1962-1986), քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմադ Զաքի Յամանին 1951 թվականին ավարտել է Կահիրեի Ֆուադ համալսարանը, որից հետո Նյու Յորքի համալսարանը, Հարվարդի և Էքսեթերի համալսարանների իրավաբանական ֆակուլտետները[3]։ 1958 թվականից ծառայել է որպես Սաուդյան Արաբիայի կառավարության խորհրդական։ Նախարարի պաշտոնում Ահմադը փոխարինել է Աբդուլահ ալ-Թարիքին, որը վտարվել է արևմտյան կորպորացիաների ճնշման տակ՝ նավթի ազգայնացման արմատական պահանջների պատճառով, ինչը նրան վաստակեց «կարմիր շեյխի» համբավ։
1973 թվականին Նավթային ճգնաժամի կարգավորման գործընթացում ունեցել է կարևոր դեր։
1975 թվականին դեկտեմբերին Յամանիին և Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամներին Վիեննայում պատանդ է վերցրել ահաբեկիչ Կառլոսը։ Պատանդներին ազատ են արձակել Հյուսիսային Աֆրիկայի տարածքում, չնայած որ Կառլոսին իր վերադասները հրամայել էին մահապատժի ենթարկել Յամանիին և իր իրանցի գործընկերոջը։
1985 թվականի սեպտեմբերին նա հայտարարել է նավթի արդյունահանման սահմանափակումների դադարեցման մասին, որից հետո հաջորդ 6 ամիսների ընթացքում Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանումն աճել է 3,5 անգամ, իսկ նավթի գները նվազել են։
Պատմաբանների մեծամասնության կարծիքով դա հանգեցրել է Խորհրդային Միության բյուջեի սուր պակասուրդի, ինչը Միխայիլ Գորբաչովին ստիպեց իրականացնել Վերակառուցում քաղաքական շարժում[4].։
Յամանին հեռացել է նավթի նախարարի իր պաշտոնից, երբ 1986 թվականի հոկտեմբերին նրան հեռացրեց Ֆահդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը թագավորը։ 1990 թվականին Յամանին հիմնել է Համաշխարհային էներգետիկայի ուսումնասիրությունների կենտրոն՝ շուկայի վերլուծության խումբ։
Մահացել է 2021 թվականի փետրվարի 23-ին, Լոնդոն քաղաքում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 2,0 2,1 2,2 وفاة أحمد زكي يماني وزير البترول السعودي الذي دفع الغرب للركوع وأصبح رمزا يجسد بزوغ قوة النفط العربي — Al-Quds Al-Arabi, 2021.
- ↑ «His Excellency Sheikh Ahmed Zaki Yamani». CGES. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Гайдар Е. Т. Гибель империи: уроки для современной России.]— 2-е изд., испр. и доп. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2006. — 448 с. — ISBN 5-8243-0759-8.
- ↑ «Long-serving Saudi oil minister Ahmed Zaki Yamani dies at 90». Associated Press. 2021 թ․ փետրվարի 23.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Defining moments: Sheikh Yamani // BBC News(անգլ.)
- Aburish, Saïd K. 1994: The Rise, Corruption and Coming Fall of the House of Saud. London: Bloomsbury. 0-7475-2040-2
p. 7 "Oil Minister Yamani, whose moderate oil-pricing policies made him the most unpopular man in his country..." - Robinson, Jeffrey. 1989: Yamani The Inside Story. London: Fontana Press. 0-00-637408-5
- BBC News, Defining moments: Sheikh Yamani
- Country Studies. Oil Industry, Saudi Arabia
- Perez, Carlos. The Decay of the Angel (Vacheron & Constantin)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Յամանի» հոդվածին։ |
|