Ակարներ (կենդանիներ)
Ակարներ (կենդանիներ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Ենթաթագավորություն | Երկկողմանի համաչափ կենդանիներ (Bilateria) |
Ինֆրաթագավորություն | Նախաբերաններ (Protostomia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Chelicerata |
Դաս | Սարդակերպեր (Arachnida) |
Ենթադաս | Ակարներ (կենդանիներ) (Acari) Leach, 1817 |
Ակարներ (լատին․՝ Acari), սարդակերպերի դասին պատկանող հոդվածոտանիների ենթադաս[1]։ Դասի ամենաբազմադամ խումբն է. ներկայումս նկարագրված է 54 հազար տեսակ՝ ներառյալ 144 տեսակի բրածոներ[2]։ Ակարներն իրենց պատմական զարգացման ընթացքում ձեռք են բերել միկրոսկոպիկ փոքր չափեր, ինչը թույլ է տվել յուրացնել բուսական մնացորդներով հարուստ բնահողի վերին շերտերը։ Կենդանաբանության այն ոլորտը, որն ուսումնասիրում է ակարներին, կոչվում է ակարոլոգիա[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակարների մեծ մասն ունի մարմի փոքր և միկրսկոպիկ չափեր՝ 0,08-1 միլիմետր (օրինակ՝ բնահողային և Ֆիտոֆագ տեսակները, մեղուների շնչափողերի և մարդու մաշկի մակաբույծները)։ Որոշ մակաբույծների էգերի մարմնի չափերը կարող է հասնել 10-20 միլիմետրի՝ կաթնասունների արյունը ծծելու արդյունքում[4]։ Իրանն ամբողջական է կամ բաժանված է երկու մասի։ Սովորաբար ունեն 6 զույգ վերջույթ, որոնցից 4-ը մեծահասակների մեծ մասի մոտ ոտքերն են (թրթուրները, որպես կանոն, վեցոտանի են)։ Ոտքերի հոդերն են կոնքը, ազդրը, ծունկը, սրունքը և թաթը։ Ոտքը (ծայրային հոդը) սովորաբար զինված է ճանկերով և ցողունավոր ծծորդներով։ Առջևի վերջույթների զույգը հելիցերներներն են, նրանք չանչանման են (կրծող) կամ ձևավորում են ծակող-կտրող բերանային կազմություններ։ Երկրորդ զույգը պեդիպալպներն են, որոնք նույնպես մտնում են բերանի օրգանների կազմի մեջ։ Ամենապարզունակ ակարների մոտ նրանք ազատ են, բայց բնորոշ դեպքում աճում են հիմքերով, և հելիցերների ու որոշ այլ մարմնի մասերի հետ միասին ձևավորում են «գլուխը», որը շարժուն կերպով կապված է իրանին։ Ազատ պեդիպալպների ծայրերը ծառայում են որպես շոշափուկներ կամ բռնողական հարմարանքներ։ Սովորաբար ունենում են 4 պարզ աչք, բայց տարբեր տեսակների մոտ աչքերի թիվը կարող է տարբեր լինել և տատանվել զրոյից մինչև հինգի սահմաններում[5]։ Որոշ ընտանիքներին պատկանող ներկայացուցիչների մարմինը փափուկ է՝ մաշկային խիտինե ծածկույթով, մյուսներինը պաշտպանված է պինդ վահաններով կամ զրահներով։
Միայն համեմատաբար ոչ մեծ թվով տեսակներ են վերաբերում մակաբույծներին կամ մարդու հիվանդությունների տարածողներին, իսկ ոչ մակաբույծ ձևերը հաճախ առաջացնում են մաշկի գրգռում։ Տեսակների մեծամասնությունը դետրիտոֆագեր կամ գիշատիչներ են։ Սնվելով քայքայված օրգանիկայով՝ նրանք հողե որդերի նման, կարևոր դեր են խաղում հողի հումուսի ձևավորման գործում։ Որոշ ակարներ սնվում են մշակաբույսերի հյութով և պատկանում են գյուղատնտեսության վնասատուների շարքին։
Argasidae վերնաընտանիքի ներկայացուցիչների մոտ հանդիպում է հոմովամպիրիզմի երևույթը, երբ քաղցած առանձնյակը հարձակվում է կուշտ «եղբայրակցի» վրա և սնվում նրա խմած արյունով։ Ակարները կարող են բնակվել ինչպես խոտում, այնպես էլ ցածր բույսերի և տարբեր ցածր ծառերի վրա։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակարների ֆիլոգենեզը բանավեճերի առարկա է։ Դասակարգման համար առաջարվել են մի քանի սխեմաներ։ Օրինակ՝ A Manual of Acarology-ի (2009) երրորդ հրատարակությունն ակարներին բաժանում է 6 կարգի, որոնք խմբավորված են երկու վերնակարգերի մեջ հետևյալ կերպ[6].
- Վերնակարգ Parasitiformes
- Opilioacarida
- Holothyrida
- Ixodida
- Mesostigmata
- Sejoidea
- Trigynaspida
- Monogynaspida
- Վերնակարգ Acariformes
- Trombidiformes
- Sphaerolichida
- Prostigmata
- Sarcoptiformes
- Endeostigmata
- Oribatida
- Astigmata
- Trombidiformes
2004 թվականին անցկացված գենետիկական հետազոտության արդյունքում փոփոխություններ են կատարվել ակարների դասակարգման ներկայիս կառուցվածքում, և Parasitiformes վերնակարգն իջեցվել է աստիճանում մինչև կարգ[7]։
Այլ դասակարգման համակարգը պնդում է, որ Acari ենթադասը ներառում է երեք վերնակարգ (Opilioacariformes, Parasitiformes, Acariformes), ավելի քան 350 ընտանիք, մոտ 4,000 ցեղ և ավելի քան 48,000 տեսակ (Harvey M. S., 2002):
2011 թվականին ակարների նկարագրված տեսակների ընդհանուր թվաքանակը կազմել է 54617՝ ներառյալ 144 տեսակի բրածո (Zhang et al., 2011)[2]:
- Opilioacarida Zakhvatkin, 1952 (37 տեսակ՝ ներառյալ 2 բրածո)
- Holothyrida Thon, 1905 (27 տեսակ)
- Ixodida Leach, 1815 (896 տեսակ՝ ներառյալ 5 բրածո)
- Mesostigmata G. Canestrini, 1891 (11424 տեսակ)
- Trombidiformes Reuter, 1909 (25821 տեսակ՝ ներառյալ 24 բրածո)
- Sarcoptiformes Reuter, 1909 (16412 տեսակ՝ ներառյալ 113 բրածո)
Որոշ ժամանակակից հետազոտողներ կարծում են, որ Acari-ն պոլիֆիլետիկ խումբ է, և որոշ ակարներ (իքսոդային) ավելի մոտ են պսևդոկարիճներին, քան այլ ակարներին։ Dabert et al. 2010-ի մոլեկուլային տվյալների օգտագործմամբ աշխատանքը, ցույց է տալիս, որ Acariformes քույրական խումբը կապված է Solifugae, իսկ Parasitiformes filogenetically-ն՝ Pseudoscorpionida խմբի հետ[8]։
|
Վնաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակարներն առաջացնում են մարդու և ընտանի կենդանիների հիվանդություններ՝ ակարիազներ, ինչպես նաև խայթոցների միջոցով փոխանցում են տրանսմիսիոն հիվանդություններ, վնաս են հասցնում մշակաբույսերին։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Tick-hero»՝ անիմացիոն շարք սուպերհերոս Տիկի մասին։
- «Hyper Police» անիմեի երկրորդ սերիայի հանցագործը հսկայական ակար է։
- Futurama Holiday Spectacular (S6E13) շարքի Ֆուտուրամա մուլտսերիալում տիեզերական մեղուների վրա հարձակվում են ակարներ, և վարակված մեղուները սկսում են կռվել միմյանց հետ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Acari // EOL.
- ↑ 2,0 2,1 «mapress.com» (PDF). mapress.com. Magnolia Press. 2011.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Walter, D. E.; Proctor, H. C. (1999). Mites: Ecology, Evolution and Behaviour. University of NSW Press, Sydney and CABI, Wallingford. ISBN 978-0-86840-529-2.
- ↑ Walter D. E., H. C. Proctor. (1999). Mites: Ecology, Evolution and Behaviour. University of NSW Press, Sydney and CABI, Wallingford. ISBN 978-0-86840-529-2.
- ↑ Günther Schmidt Giftige und gefährliche Spinnentiere. — Westarp Wissenschaften, 1993. — С. 58ff. — ISBN 3-89432-405-8
- ↑ A Manual of Acarology / Gerald W. Krantz & D. E. Walter. — 3rd. — Texas Tech University Press, 2009. — ISBN 978-0-89672-620-8
- ↑ S. C. BARKER and A. MURRELL (2004). Systematics and evolution of ticks with a list of valid genus and species names. Parasitology, 129, pp. S15-S36. .
- ↑ Dabert, Miroslawa; Witalinski, Wojciech; Kazmierski, Andrzej; Olszanowski, Ziemowit; Dabert, Jacek (2010). «Molecular phylogeny of acariform mites (Acari, Arachnida): Strong conflict between phylogenetic signal and long-branch attraction artifacts». Molecular Phylogenetics and Evolution. 56 (1): 222–241. doi:10.1016/j.ympev.2009.12.020. ISSN 1055-7903. PMID 20060051.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Клещи, отряд паукообразных». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Жизнь животных: Энциклопедия в шести томах. Том 3 / Общ. ред. чл.-кор. АН СССР проф. Зенкевич, Лев Александрович. — М.: Просвещение, 1969. — 576 с.
- Wojciech Niedbala Phthiracaroidea (Acari, Oribatida): Systematic Studies. — Warsaw: PWN, Amsterdam: Elsevier, 1992. — ISBN 978-8-301-09740-0
- Experimental and Applied Acarology, ISSN: 1572-9702 (electronic) 0168-8162 (paper), Springer
- Edward Baker, G. W. Wharton. An Introduction to Acarology. — New York: The MacMillan Company, 1952. — С. 465 pp.
- T. Woolley Acarology: Mites and Human Welfare. — New York: John Wiley & Sons, 1988. — ISBN 0-471-04168-8
- R. B. Halliday, D. E. Walter, H. C. Proctor, R. A. Norton & M. J. Colloff Acarology, Proceedings of the 10th International Congress [5–10 July 1998]. — Collingwood, Vic.: CSIRO Publishing, Melbourne, 2001. — С. 960 pp. — ISBN 0-643-06658-6
- D. E. Walter & H. C. Proctor Mites in soil, an interactive key to mites and other soil microarthropods. — ABRS Identification Series. CSIRO Publishing, Collingwood, Victoria, 2001.
- A Manual of Acarology / Gerald W. Krantz & D. E. Walter. — 3rd. — Texas Tech University Press, 2009. — ISBN 978-0-89672-620-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակարների մասին krugosvet.ru էլեկտրոնային հանրագիտարանում
- Ակարների մասին encephalitis.ru կայքում
- Ակարներ Արխիվացված 2013-09-30 Wayback Machine
- Արդյունավետ պաշտպանություն ակարների դեմ։ Վիդեոուղեցույց
- Acari (Synopsis of the described Arachnida of the World). insects.tamu.edu
- David Evans Walter, Gerald Krantz & Evert Lindquist (1996 թ․ դեկտեմբերի 13). «Acari. The Mites». Tree of Life Web Project. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- Heather Proctor (1998 թ․ օգոստոսի 9). «Acariformes. The "mite-like" mites». Tree of Life Web Project. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- David Evans Walter (1996 թ․ դեկտեմբերի 13). «Parasitiformes. Holothyrans, ticks and mesostigmatic mites». Tree of Life Web Project. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- Mark Harvey & Heather Proctor. «Key to Families and Subfamilies of Water Mites (Hydracarina) in Australia». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- David Evans Walter (2006 թ․ սեպտեմբերի 15). «Invasive Mite Identification». Colorado State University, Ft. Collins, CO & USDA/APHIS/PPQ Center for Plant Health Science and Technology, Raleigh, NC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- Non-invasive 3D-visualization with sub-micron resolution using synchrotron-X-ray-tomography Արխիվացված 2010-12-03 Wayback Machine
- A nice website (www.Acari.be) introduces the Acari world in all its amazing variety
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակարներ (կենդանիներ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակարներ (կենդանիներ)» հոդվածին։ |
|
|