Ալտերնանթեր
Ալտերնանթեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Gomphrenoideae |
Ցեղ | Ալտերնանթեր (Alternanthera) Forssk., 1775 |
Ալտերնանթեր (լատին․՝ Alternanthera), պատկանում է հավակատարազգիների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիտ ճյուղավորվող, ծնկավոր, փխրուն ցողուններով, տարբեր նրբերանգներով, հակադիր տերևներով, 10-25 սմ բարձրություն ունեցող բույս է, որը գորգային բույսերի մեջ լավագույններից մեկն է համարվում։ Բարձրահասակ խոշորատերևավորներից՝
- Ալտերնանթեր ամաբիլիս (A.amabilis L.) տերևները կարմիր նարնջագույն են, մեջընդմեջ բրոնզականաչագույն։
- Ալտերնանթեր յուվել (A.Juvel) տերևները վառ կարմիր են։ Այդ խմբի մեջ ամենագեղեցիկ ալտերնանթերն է։
- Ալտերնանթեր մետալիկա (A.metallica grandis Hort.). ունի մուգ մանուշակագույն կամ մուգ դարչնագույն տերևներ։
Միջին մեծություն ունեցող տերևավորներից՝ Ալտերնանթեր վերզիկոլորը (A.versicolor Voss.), ունի օվալաձև, նրբերանգ, փայլուն բորդոբրոնզագույն տերևներ։ Կարճահասակ գանգուր տերևավորներից՝
- Ալտերնանթեր պարոնիխիոիդես (A.paronychioides St.Hil.). վերին մանր, գանգուր տերևները վարդագույն կարմիր են, իսկ ներքևիներն ունեն կանաչ, բաց կարմիր գույն։ Սրա այլ տեսակներից Ալտերնանթեր պարոնիխիոիդես աուրեան (A.aurea major) ունի կանաչ, ոսկեգույն դեղին Ալտերնանթեր պարոնիխիոիդես նանա կոմպակտան (A.p.nana compakta)` մուգ կանաչ, վարդագույն խալերով,
- Ալտերնանթեր պարոնիխիոիդես ամոենան (A.p.amoena)` մանր, փայլուն կարմինագույն և կարմիր տերևներ։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամփոխարինելի բույս է գորգային ձևավորումների համար, շնորհիվ իր գեղեցիկ տերևների, որոնք աչքի են ընկնում զարմանալի նուրբ երանգներով։ Ալտերնանթեր, որպես մերձարևադարձային բույս, բավական պահանջկոտ է ջերմության նկատմամբ։ Հողի նկատմամբ նույնպես պահանջկոտ է։ Ոռոգումը պետք է կատարել ոչ հաճախակի և չափավոր։
Երևանի պայմաններում բազմանում է բացառապես կտրոններով։ Որպեսզի բույսերը ջերմատներում նորմալ աճեն և ժամանակին հնարավոր լինի դաշտ տեղափոխել, կտրոները պետք է նախապատրաստել և տնկել օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակամիջոցում, երբ դրսում դեռևս ջերմաստիճանը բարձր է։ Կտրոնները պետք է տնկել ջերմոցներում, մաքուր լվացած ավազի մեջ և ծածկել ապակեպատ շրջանակներով և խսիրներով։ Երկուսից երեք օր հետո օդափոխության համար շրջանակներից մեկ-երկուսի տակ պետք է տեղադրել փայտյա հենակներ։ Այնուհետև, օրեցօր, աստիճանաբար բարձրացնել բոլոր շրջանակները, իսկ առավոտները և երեկոները հեռացնել խսիրները, դրանք փռել միայն օրվա շոգ ժամերին։
Բույսերի լրիվ արմատակալելուց հետո աստիճանաբար վերցնում են ինչպես ծղոտագորգերը, այնպես էլ շրջանակները։ Կտրոնները արմատակալում են 3-4 օրում։ Տնկումը կատարվում է նաև դարակների վրա պատրաստված հողախառնուրդում կամ ուղղակի ջերմատան գրունտում։ Ձմեռվա կամ վաղ գարնան ընթացքում ջերմատներում կտրոնները արմատակալեցվում են բազմացման արկղերում՝ 20-20 °C ջերմության տակ։ Տնկումը կատարվում է արևոտ, լուսավոր հողամասերում, ինչպես նաև կիսաստվերում։ Խմբերով տնկելու դեպքում միջբուսային տարածությունները թողնում են 6-8 սմ, իսկ եզրագիծ ստանալու նպատակով մի քիչ ավելի խիտ են տեղադրում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alternanthera albotomentosa Suess.
- Alternanthera angustifolia R.Br. – Ալտերնանթեր նեղ տերև
- Alternanthera bettzickiana – calico-plant
- Alternanthera brasiliana (L.) Kuntze –Ալտերնանթեր բրազիլական
- Alternanthera caracasana Kunth –Ալտերնանթեր անփայլ ծաղիկ
- Alternanthera crucis Bold. – Ալտերնանթեր Արևմտյան Հնդկաստան
- Alternanthera denticulata – lesser joyweed
- Alternanthera echinocephala (Hook.f.) Christoph. – Ալտերնանթեր ծովային
- Alternanthera ficoidea –
- Alternanthera flavescens – Ալտերնանթեր դեղին
- Alternanthera hassleriana Chodat –
- Alternanthera helleri (B.L.Rob.) J.T.Howell
- Alternanthera littoralis P.Beauv.
- Alternanthera maritima (Mart.) A.St.-Hil. – Ալտերնանթեր ծովեզրյա
- Alternanthera mexicana
- Alternanthera nana –Ալտերնանթեր փափկափետուր
- Alternanthera nodiflora – Ալտերնանթեր տարածված
- Alternanthera olivacea
- Alternanthera paronichyoides A.St.-Hil. – Ալտերնանթեր հարթ
- Alternanthera philoxeroides (Mart.) Griseb. –
- Alternanthera pubiflora
- Alternanthera reineckii Briq.
- Alternanthera sessilis (L.) DC. –
- Alternanthera tenella Colla
- Alternanthera versicolor R.Br.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալտերնանթեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալտերնանթեր» հոդվածին։ |
|