Jump to content

Ալխաֆերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալխաֆերիա
իսպ.՝ Palacio de la Aljafería
արաբ․՝ قصر الجعفرية‎‎
Նկարագրություն
Տեսակպալատ, դղյակ, խորհրդարանի շենք, հուշարձան և fortified palace?
ՏեղագրությունParque de la Aljafería?, Սարագոսա
Վարչական միավորՍարագոսա[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Համալիրի մասԱրագոնի մուդեխանյան ճարտարապետություն
Կազմված է մասերիցPatio de Santa Isabel?, Torre del Trovador?, St Martin's Church?, Aljaferia Mosque?, Patio of Saint Martin?, Q118315839? և Q118315855?
Ճարտարապետական ոճԱրագոնի մուդեխանյան ճարտարապետություն, Իսպանական գոթիկա, վերածննդի ճարտարապետություն, Պլատերեսկո և Taifa art?
Ընթացիկ
սեփականատեր
Banu Hud?
Քարտեզ
Քարտեզ
 Palacio de la Aljafería (Zaragoza) Վիքիպահեստում

Ալխաֆերիա (իսպ.՝ Palacio de la Aljafería, արաբ․՝ قصر الجعفرية‎‎, Qasr al-Jaʿfariya), մավրիտանական միջնադարյան դղյակ Իսպանիայի Սարագոսա քաղաքում։ Կառուցվել է 11-րդ դարի երկրորդ կեսին։

Կորդովայի խալիֆայության անկումից հետո նրա տարածքում ձևավորվել են մի շարք փոքր պետություններ, որոնց 11-րդ դարում ստեղծված թվում էր Սարագոսայի տայֆան։ Պետության ղեկավարները, ներքաշվելով ռազմական բախումների մեջ, ստիպված է լինում համագործակցել Իսպանիայի կաթոլիկական իշխանության հետ։ Մավրիտանական Սարագոսայի վերջին կառավարիչը՝ Աբդ-ալ-Մալիք Իմադ-ադ-Դաուլան հրաժարվել է գահից և ճանաչել Ալֆոնսո І Արագոնցու գերիշխանությունը։ Նա դարձել է Ալֆոնսո I-ի վարած քաղաքականության կողմնակիցն, իսկ նրա զորքը պատերազմական գործողություններին մասնակցել է Արագոնի կողմից։

Տրուբադուրի աշտարակը

Ամրոցն ու դղյակը կառուցվել են Սարագոսայի տայֆայի անկախության ու ծաղկման կարճատև ժամանակաշրջանում՝ 11-րդ դարի երկրորդ կեսին[3]։ Այն եղել է Բանու Հուդի (Banu Hud) նստավայրը։ Չնայած իր պետության անկախությանը՝ Բանու Հուդն ընդունել է հարևան քրիստոնեական պետության քաղաքական գերիշխանությունն ու վճարել հարկ։ 1118 թվականին Սարագոսա քաղաքը գրավվել է քրիստոնյա զորքերի կողմից և դարձել Արագոնի թագավորության մայրաքաղաք։

Ամրոցի ամենահին կառույցը Տրուբադուրի աշտարակն է, որի ներքին երկու հարկերը կառուցվել են 9-րդ դարում։ Աշտարակի շինարարությունն ավարտվել է 10-րդ դարում։

Իր անվանումն աշտարակն ստացել է 19-րդ դարում, երբ իսպանացի գրող Անտոնիո Գարսիա Գուտերեսն ստեղծել է «Տրուբադուր» դրաման, որի գործողությունները կատարվում են Ալխաֆերայում[3][4]։ Դրաման վերածվել է օպերայի լիբրետոյի, որի երաժշտությունը գրել է իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդի 1853 թվականին։

Ամրոցի կառույցները, որ զարդարված են մավրիտանական ոճով, 1492 թվականին հարմարեցվել են դղյակի համար, որ պիտի ծառայեր կաթոլիկ թագավորներին։ Շինության մի մասը վերակառուցվել է 1593 թվականին՝ նպատակ ունենալով ուժեղացնել նրա պաշտպանությունը։ Անկախության համար պատերազմի տարիներին (1808-1814) ամրոցը վնասվել է նապոլեոնյան զորքերի հարձակումներից։

20-րդ դարի երկրորդ կեսին ամրոցը վերակառուցվել է։ Այն հարմարեցվել է Իսպանիայի Կորտեսի (կառավարություն) և Արագոնի օրենսդիր պալատի նիստերի անցկացման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 «Альхаферия» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
  4. «Альхаферия» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • BORRÁS GUALIS, Gonzalo La ciudad islámica // Guía histórico-artística de Zaragoza. — 3. — Zaragoza City Council, 1991. — С. 71-100. — ISBN 978-84-86807-76-4
  • BIEL IBÁÑEZ, María Pilar Nuevas noticias sobre el palacio de la Aljafería // Guía histórico-artística de Zaragoza. — Zaragoza City Council, 2008. — P. 711-727. — ISBN 978-84-7820-948-4
  • CABAÑERO SUBIZA, Bernabé La Aljafería. — Zaragoza: Cortes de Aragón, 1998. — ISBN 978-84-86794-97-2
  • EXPÓSITO SEBASTIÁN La Aljafería de Zaragoza. — 6. — Zaragoza: Cortes de Aragón, 2006. — ISBN 978-84-86794-13-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալխաֆերիա» հոդվածին։