Ալեքսանդր Կոտտ
Ալեքսանդր Կոտտ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (2000) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և մոնտաժող |
Ամուսին | Աննա Ցուկանովա-Կոտտ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0467811 |
Ալեքսանդր Կոնստանտինովիչ Կոտտ (ռուս.՝ Александр Константинович Котт, փետրվարի 22, 1973, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր, սցենարիստ։ Կինոռեժիոր Վլադիմիր Կոտտի երկվորյակ եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Կոտտը ծնվել է 1973 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում, Կոնստանտին Կոտտի (1937-2001) և Բելլա Ռախլինայի (1937-1987) ընտանիքում։ 1990 թվականին Կրասնայա Պրեսնայի թատրոնին առընթեր Գեղագիտական դաստիարակության դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես լուսանկարիչ։ Մասնակցել է լուսանկարչական մի քանի ցուցահանդեսների «Պիրոգովկայի պատկերասրահում», ԳԻՏԻՍ-ի թանգարանում, Մշակույթի ակադեմիայում։
1994 թվականին ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ՝ Վլադիմիր Խոտինենկոյի խաղարկային կինոյի արվեստանոց։ 1997 թվականի աշնանը հաջողությամբ մասնակցել է Անջեյ Վայդայի վարպետության դասին Կրակովում։
1997 թվականին Ալեքսանդր Կոտտը ֆրանսիական հեռուստատեսության («ARTE» ալիք) պատվերով նկարահանել է «Ճանապարհորդություն» միակադր ֆիլմը, «Պարան» (1998) կարճամետրաժ ֆիլմը։
«Լուսանկարիչ» ֆիլմով մասնակցել է ավելի քան 30 միջազգային կինոփառատոնների։
2000 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Նրա հաջորդ աշխատանքը եղել է «Խրտվիլակ» (ռուս.՝ «Пугало», 2000) կարճամետրաժ ֆիլմը, որ նկարահանվել է СТВ ալիքի մասնակցությամբ։
Ավարտելով Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը՝ նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Գնում էին երկու վարորդ» (ռուս.՝ «Ехали два шофёра», 2001)։ Անապայի «Киношок» փառատոնում (Կրասնոդարի երկրամաս) ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն ռեժիսուրայի համար»։ Այն վարձույթի է հանվել 2002 թվականի հունվարին։
Ալեքսանդր Կոտտի հաջորդ խոշոր աշխատանքը դարձել է 2004 թվականի «Ուղեկցորդ պահակախումբ PQ-17» (ռուս.՝ «Конвой PQ-17») բազմասերիանոց ֆիլմը։
2006 թվականին Ալեքսանդր Կոտտը նկարահանել է Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» ֆիլմի էկրանավորում։
2010 թվականին Կոտտը նկարահանել է «Բրեստի ամրոց» (ռուս.՝ «Брестская крепость») և «Խայծ» (ռուս.՝ «Подсадной») ֆիլմերը։ «Բրեստի ամրոց» կինոնկարը քննադատների և հանդիսատեսի կողմից ճանաչվել է պատերազմի մասին լավագույն ֆիլմը վերջին 25 տարվա ընթացքում[1]։
2011 թվականին թողարկվել է Ալեքսանդր Կոտտի «Ադամանդների որսորդները» (ռուս.՝ «Охотники за бриллиантами») ութ սերիանոց ֆիլմը, որ ցուցադրվել է Ռուսական հեռուստատեսության կենտրոնական ալիքներից մեկով[2][3]։
2012 թվականի նոյեմբերին թողարկվել է «Լուսնի հակառակ կողմը» (ռուս.՝ «Обратная сторона Луны») 16 սերիանոց ֆիլմը, որ BBC ընկերության «Կյանքը Մարսի վրա» ֆիլմի ադապտացիան է։
2014 թվականին Ալեքսանդր Կոտտի «Փորձություն» ֆիլմն արժանացել է «Կինոտավր» փառատոնի գլխավոր մրցանակի[4]։
2015 թվականին Ալեքսանդր Կոտտը դարձել է Մոսկվայի 1-ին հրեական կինոփառատոնի ժյուրիի անդամ[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Աննա Ցուկանովա-Կոտտ, դերասանուհի,
- Որդին՝ Միխայիլ (2008),
- Դուրտր՝ Լեա (2018)։
- Պապը՝ Սամուիլ Կասյանովիչ Կոտտ (1905-1973), ծնվել է Կորեցում, եղել է Մարկովի անվան ֆաբրիկայի կուսկոմի քարտուղար, ղեկավարել 2-րդ Մերձբալթյան ճակատի 1683-րդ հրետանա-զենիթային գնդի զենիթային-հրետանային դասակը և 51 բանակի սպայական կազմի պահեստայինների ուսումնամարտական մասը, Կարմիր աստղի շքանշանի ասպետ (1945)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական ֆիլմեր, հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 – Գնում էին երկու վարորդ (ռուս.՝ Ехали два шофёра)
- 2002 – Կրկես (ռուս.՝ Цирк)
- 2002 – Ха! (կինոալմանախ, նովել «Պետրովի չի սպասելու»)
- 2003 — ՌԴ սիրահարվածների ցանկը (ռուս.՝ Список влюблённых РФ, կինոալմանախ, նովել «Անձնական դժվարություններ»)
- 2004 – Ուղեկցորդ պահակախումբ PQ-17 (ռուս.՝ Конвой PQ-17)
- 2006 – Մեր ժամանակի հերոսը (ռուս.՝ Герой нашего времени)
- 2007 – Կողմնակի (ռուս.՝ Посторонний)
- 2009 – Ես քեզ ցույց կտամ Մոսկվան (ռուս.՝ Я покажу тебе Москву)
- 2009 – Մտերիմ գրկախառնություն (ռուս.՝ Близкое объятие)
- 2009 — 9 մայիսի։ Անձնական վերաբերմունք (ռուս.՝ 9 мая. Личное отношение, կինոալմանախ, նովել «Բոլորը գնացել են ռազմաճակատ»)
- 2010 – Խայծ (ռուս.՝ Подсадной)
- 2010 – Բրեստի ամրոց (ռուս.՝ Брестская крепость (фильм))
- 2011 – Իմ սիրելի պորտաբույծը (ռուս.՝ Мой любимый раздолбай)
- 2011 – Ադամանդների որսորդները (ռուս.՝ Охотники за бриллиантами)
- 2011 – Տոնածառեր 2 (ռուս.՝ Ёлки 2, նովելներ «Куранты и самолёт» (Լեո Գաբրիաձեի հետ համատեղ), «Ռոմեո», «Օդակայան»)
- 2012 – Клуши
- 2012 – Լուսնի հակառակ կողմը (ռուս.՝ Обратная сторона Луны)
- 2013 – Տոնածառեր 3 (ռուս.՝ Ёлки 3)
- 2013 – Երրորդ համաշխարհային (ռուս.՝ Третья мировая)
- 2014 – Փորձություն (ռուս.՝ Испытание)
- 2014 – Տոնածառեր 1914 (ռուս.՝ Ёлки 1914)
- 2014 – 1001
- 2015 – Լուսնի հակառակ կողմը 2 (ռուս.՝ Обратная сторона Луны 2)
- 2015 – Ինսայթ (ռուս.՝ Инсайт)
- 2016 – Տոնածառեր 5 (ռուս.՝ Ёлки 5)
- 2016 – Փրկության միություն (ռուս.՝ Союз спасения)
- 2017 – Տոնածառեր նոր (ռուս.՝ Ёлки новые)
- 2017 – Տապան (ռուս.՝ Ковчег)
- 2017 – Տրոցկի (ռուս.՝ Троцкий)
- 2018 – Պարտապանի հյուղը (ռուս.՝ Лачуга должника)
- 2018 – Սպիտակ (ռուս.՝ Спитак)
- 2018 – Վերջին տոնածառերը (ռուս.՝ Ёлки последние)
- 2018 – Մեկ օր առաջ (ռուս.՝ День до)
- 2019 – Ֆիլմի վերջը (ռուս.՝ Конец фильма)
- 2019 – Հետևանքներ (ռուս.՝ Последствия)
Կարճամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 – Ալյոնուշկա (ռուս.՝ Алёнушка)
- 1997 – Ճանապարհորդություն (ռուս.՝ Путешествие, Ֆրանսիա / Ռուսաստան)
- 1997 – Լուսանկարիչ (ռուս.՝ Фотограф)
- 1998 – Պարան (ռուս.՝ Верёвка)
- 2000 – Խրտվիլակ (ռուս.՝ Пугало, դիպլոմային)
- 2003 – Հսկա (ռուս.՝ Великан)
- 2008 – Ձուկ (ռուս.՝ Рыба)
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 – Ճանապարհորդություն (ռուս.՝ Путешествие, Ֆրանսիա / Ռուսաստան)
- 1997 – Լուսանկարիչ (ռուս.՝ Фотограф)
- 2000 – Խրտվիլակ (ռուս.՝ Пугало, դիպլոմային)
- 2001 – Գնում էին երկու վարորդ (ռուս.՝ Ехали два шофёра, Ֆ. Լետունովսկու, Յու. Կորոտկովի, Մ. Դրոզդովայի, Ա. Կիսելյովայի հետ համատեղ)
- 2003 – Հսկա (ռուս.՝ Великан)
- 2008 – Ձուկ (ռուս.՝ Рыба)
- 2009 – Մտերիմ գրկախառնություն (ռուս.՝ Близкое объятие)
- 2014 – Փորձություն (ռուս.՝ Испытание)
- 2015 – Ֆարցա (ռուս.՝ Фарца)
- 2016 – Ինսայթ (ռուս.՝ Инсайт)
Ճանաչում և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 – ՍԻԼԵԿՏ կինոդպրոցների միջազգային կոնգրես (մրցանակ լավագույն ֆիլմի համար, ֆիլմ «Լուսանկարիչ»)
- 1998 – Ուսանողական աշխատանքների մրցույթ «Սուրբ Աննա» մրցանակի համար (երրորդ մրցանակ խաղարկային կինոյի բաժնում, ֆիլմ «Լուսանկարիչ»)
- 1998 – Արևելաեվրոպական կինոյի միջազգային փառատոն Կոտտբուսում (առաջին մրցանակ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում, ֆիլմ «Լուսանկարիչ»)
- 1998 – Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն Բիլբաոյում (հատուկ հիշատակում և ժյուրիի մրցանակ, ֆիլմ «Լուսանկարիչ»)
- 1998 – Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն Կրակովում (ժյուրիի հատուկ մրցանակ, ֆիլմ «Լուսանկարիչ»)
- 1998 – Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների ֆիլմերի «Золотой Витязь» միջազգային կինոփառատոն (մրցանակ ուսանողական լավագույն ֆիլմի համար, ֆիլմ «Լուսանկարիչ»)
- 1999 – Միջազգային փառատոն Բեռլինում (Եվրոպայի մրցանակ «Երիտասարդ Եվրոպա» մրցույթում, ֆիլմ «Լուսանկարիչ»)
- 2000 – Ուսանողական աշխատանքների մրցույթ «Սուրբ Աննա» մրցանակի համար (Ռուսաստանի ՔԿ հատուկ մրցանակ, ֆիլմ «Խրտվիլակ»)
- 2000 – «Երիտասարդություն» միջազգային կինոփառատոն Կիևում (գրան-պրի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում, ֆիլմ «Խրտվիլակ»)
- 2000 – Բեռլինի միջազգային կինոփառատոն (գրան-պրի կարճամետրաժ ֆիլմերի «Kinderfest» մրցույթում, ֆիլմ «Խրտվիլակ»)
- 2000 – Մոնտեկատինի Տերմեի միջազգային կինոփառատոն (գրան-պրի, ֆիլմ «Խրտվիլակ»)
- 2000 – Պրովանսի միջազգային կինոփառատոն (գրան-պրի, ֆիլմ «Խրտվիլակ»)
- 2000 – Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն Համբուրգում (գրան-պրի, ֆիլմ «Խրտվիլակ»)
- 2000 – Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների ֆիլմերի «Золотой Витязь» միջազգային կինոփառատոն («Золотой Витязь» մրցանակ ուսանողական լավագույն ֆիլմի համար, ֆիլմ «Խրտվիլակ»)
- 2001 – Ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոն Թայվանում («Ոսկե առյուծ» մրցանակ, ֆիլմ «Լուսանկարիչ»)
- 2001 – «Киношок» կինոփառատոն Անապայում (մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար, ֆիլմ «Գնում էին երկու վարորդ»)
- 2007 – «Киношок»
- 2008 – «Խաղաղի միջօրեականները» – մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար («Ձուկ»)
- 2010 – Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության մրցանակ «Կինո- և հեռուստաֆիլմեր» անվանակարգում «Բրեստի ամրոց» գեղարվեստական ֆիլմի համար
- 2011 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի տարվա լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսորական աշխատանքի համար («Բրեստի ամրոց»)
- 2013 – Ռուսաստանի կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի հատուկ մրցանակ հեռուստատեսային կինոյի բնագավառում «Լավագույն ռեժիսորական աշխատանք» և «Լավագույն հեռուստատեսային մինի սերիալ» (5-16 սերիաներ) անվանակարգերում (հեռուստասերիալ «Լուսնի հակառակ կողմը»)
- 2014 – «Կինոտավր» կինոփառատոն[4] (ֆիլմ «Փորձություն».
- Փառատոնի գլխավոր մրցանակ («Երազանքի մարմնավորման համար» ձևակերպմամբ)
- Կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի «Փիղ» մրցանակ
- 2014 – Abu Dhabi Film Festival միջազգային կինոփառատոնի հատու մրցանակ (ֆիլմ «Փորձություն»)[6]
- 2014 – «Արբանյակ Լեհաստանի վրա» ռուսական կինոյի 8-րդ փառատոնի (Վարշավա) ժյուրիի հատուկ հիշատակում «Փորձություն» ֆիլմի համար[7]
- 2014 – Տոկիոյի 27-րդ միջազգային կինոփառատոն («Փորձություն»)[8].
- հանդիսատեսի համակրանքի մրցանակ
- ժյուրիի մրցանակ գեղարվեստական ձեռքբերումների համար
- 2014 – «Ոսկե նարինջ» 51-րդ միջազգային կինոփառատոնի գրան-պրի (Անթալիա, Թուրքիա), ֆիլմ «Փորձություն»[9]
- 2015 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի լավագույն ֆիլմի համար (ֆիլմ «Փորձություն»)
- 2016 – «Виват кино России!» կինոփառատոնի (Սանկտ Պետերբուրգ) գրան-պրի և մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (ֆիլմ «Инсайт»)[10]
- 2018 – Մոսկվայի 40-րդ միջազգային կինոփառատոնի «Արծաթե Գեորգի» մրցանակ ռեժիսորական լավագույն աշխատանքի համար (ֆիլմ «Սպիտակ»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Игорь Угольников: В нашем фильме всё правильно».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ «Александр Котт: «Я представил себе такую дилемму: либо погибнет твой друг, либо ты спасёшь мир»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Пётр Фёдоров: «Я не болен деньгами»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 4,0 4,1 «Призёры 25 Открытого Российского кинофестиваля «Кинотавр»». Официальный сайт «Кинотавра». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «В Москве пройдёт еврейский кинофестиваль». The Village. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ ««Испытание» А.Котта и «Левиафан» А.Звягинцева, созданные при поддержке Фонда кино, были отмечены наградами на кинофестивале Abu Dhabi Film Festival». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Фестиваль «Спутник» в восьмой раз пролетел над Польшей». www.proficinema.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Фильм А.Котта «Испытание», созданный при поддержке Фонда кино, завоевал награды на Токийском кинофестивале». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Главный приз «Золотого апельсина» получил фильм «Испытание»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Фильм "Инсайт" Александра Котта удостоен Гран-при XXIV Фестиваля "Виват кино России!"». ТАСС. 19 мая 2016. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կոտտ» հոդվածին։ |
|