Ալեքսանդրուպոլիս
Քաղաք | ||
---|---|---|
Ալեքսանդրուպոլիս | ||
հուն․՝ Αλεξανδρούπολη | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Alexandroupolis Municipality? և Commune of Alexandroupoli? | |
Հիմնադրված է | 1875 թ. | |
Առաջին հիշատակում | մ. թ. ա. 340 | |
Մակերես | 1,219.9 կմ² | |
ԲԾՄ | 11 մետր | |
Բնակչություն | 72,959 մարդ (2011) | |
Խտություն | 60 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 25510 | |
Փոստային ինդեքս | 681 00 | |
Փոստային դասիչ | 681 00 | |
Պաշտոնական կայք | alexpolis.gr | |
| ||
Ալեքսանդրուպոլիս (հուն․՝ Αλεξανδρούπολη), Դեդեագաչ (թուրքերեն՝ Dedeağaç), քաղաք Հունաստանի հյուսիս-արևելքում, Ֆրակիայում, Մարիցա գետի գետաբերանից 15 կմ հեռավորության վրա։ Ալեքսանդրուպոլիսը Էվրոս նոմի մայրաքաղաքն է։ Գտնվում է Թուրքիայի եվրոպական մասի և Բուլղարիայի սահմանից ոչ հեռու։ Ալեքսանդրուպոլիսը Հունաստանի ամենաերիտասարդ քաղաքներից մեկն է, սակայն այն կառուցված է Սալե (Սալի) (հուն․՝ Σάλη) քաղաքի ավերակների վրա, որը հիմնադրվել է Սամոթրակիի բնակիչների կողմից (ինչի մասին իր աշխատություններում հիշատակում է Հերոդոտոսը)[1]։ Ալեքսանդրուպոլսից 7 կմ հեռավորության վրա գտնվում է Դիմոկրիտոս միջազգային օդանավակայանը (հուն․՝ Δημόκριτος):
20-րդ դարի սկզբին Դեդեագաչը հայտնվել է Բալկանյան պատերազմների կենտրոնում։ Սկզբում այն պատկանում էր Թուրքիային, այնուհետև անցել է Բուլղարիային, և, վերջապես, 1920 թվականից անցել է Հունաստանին։ Այդ ժամանակ քաղաքը վերանվանվել է Ալեքսանդրուպոլիս հունական արքա Ալեքսանդր I-ի պատվին։
Դեդեագաչի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1847 թվականին ժամանակակից քաղաքի տեղում գոյություն է ունեցել մաքսանենգության դեմ պահակակետ[2]։ Մոտ 1850 թվականին հարևան գյուղերից (Մարոնիա, Մակրի և այլն) ձկնորսներն այստեղ հիմնել են ոչ մեծ գյուղ, որն անվանեցին Դեդեագաչ (հուն․՝ Δεδεαγάτς): Այդ բառը թուրքական արմատներ ունի և թարգմանվում է որպես «ծերունու ծառը» կամ «պանդուխտի ծառը»։ Ըստ լեգենդի, անվանումը ծագել է կաղնու ծառի շնորհիվ, որի ստվերում ծեր և իմաստուն դերվիշը (հնարավոր է նրա անունը Դեդե էր) խրատում էր իր աշակերտներին։ Արդյունքում նա այստեղ էլ թաղվել է։
Ռուս-թուրքական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1870 թվականին այստեղ սկսվել է երկաթուղային գծի կառուցումը, որը միացնում էր Ստամբուլը Ադրիանապոլսի, Հարավային Մակեդոնիայի և Սալոնիկի հետ։ Այդ երկաթուղային ճյուղի կառույցը պետք է արդիականացներ Օսմանյան կայսրությունը, այդ պատճառով Ավստրո-Հունգարիայից վարձվել են շինարարության այդ ոլորտի առաջատար մասնագետներ։
Դեդեագաչը գրավվել է ռուսական բանակի կողմից 1877 թվականին, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Ռուսական զորքերը մնացել են քաղաքում ընդհուպ մինչև Բեռլինյան կոնգրեսը։ Ռուս ինժեներ-քաղաքաշենների կողմից մշակվել է քաղաքի բարեկարգման ծրագիր։ Մեծ ուշադրություն է դարձվել լայն փողոցների նախագծման վրա, որը զորքերին ազատ տեղաշարժվելու հնարավորություն էր տալիս։ Փողոցները գնում են իրար զուգահեռ, ինչը նման չէ նեղ խճուղիների, սալարկված փողոցների և փակուղիների, որոնք բնորոշ էին այդ ժամանակների օսմանյան քաղաքներին։ Ռուսազգի ինժեներների մասնակցությամբ կառուցվել է Դեդեագաչի փարոսը[3]։
Բալկանյան պատերազմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1912 թվականի նոյեմբերի 8-ին Դեդեագաչը և նրա երկաթուղային կայարանը հունական նավատորմի աջակցությամբ ազատագրվել են բուլղարական զորքերի կողմից։ Բուլղարիան և Հունաստանը Առաջին բալկանյան պատերազմի ժամանակ դաշնակիցներ էին, սակայն հակառակորդ էին Երկրորդ բալկանյան պատերազմի ժամանակ։ Դեդեագաչը գրավվել է հունական բանակի կողմից 1913 թվականի հուլիսի 11-ին։ 1913 թվականի օգոստոսի 10-ի Բուխարեստի պայմանագրի համաձայն, Դեդեագաչը միացել է Բուլղարիային Արևմտյան Ֆրակիայի մնացյալ հատվածի հետ միասին։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայի պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ դարձել է տարածքային զգալի փոփոխությունների պատճառ։ Բուլղարիան համաձայն խաղաղության պայմանագրի Հունաստանին զիջում էր Արևմտյան Ֆրակիայի մի մասը, սակայն, պահպանել է բեռնափոխադրումների տրանզիտի իրավունքը Դեդեագաչի միջով, որպեսզի տեղափոխի իր ապրանքները Եգեյան ծովով։ Հետագայում քաղաքն այցելել է Հունաստանի թագավոր Ալեքսանդր I-ը։ Հետագայում քաղաքը վերանվանվել է նրա պատվին՝ Ալեքսանդրուպոլիս։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիան իր դաշնակից Բուլղարիային հնարավորություն է ընձեռնել անեքսիայի ենթարկել քաղաքը։ Բուլղարիայի պետական հեղաշրջումից հետո Ալեքսանդրուպոլիսը 1944 թվականի հոկտեմբերին գրավվել է Հունաստանի ազգային ազատագրական բանակի կողմից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրուպոլիսը գտնվում է Մարիցա գետի գետաբերանից 15 կմ դեպի արևմուտք, Թուրքիայի հետ սահմանից 40 կմ, Սալոնիկից 346 կմ, Աթենքից 750 կմ հեռավորության վրա։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրուպոլիսի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 17.8 (64) |
21.4 (70.5) |
23.4 (74.1) |
27.0 (80.6) |
32.0 (89.6) |
36.8 (98.2) |
39.0 (102.2) |
37.4 (99.3) |
36.8 (98.2) |
32.6 (90.7) |
23.8 (74.8) |
23.2 (73.8) |
39.0 (102.2) |
Միջին բարձր °C (°F) | 8.4 (47.1) |
9.6 (49.3) |
12.3 (54.1) |
17.3 (63.1) |
22.4 (72.3) |
27.1 (80.8) |
30.1 (86.2) |
30.2 (86.4) |
26.4 (79.5) |
20.2 (68.4) |
15.1 (59.2) |
10.7 (51.3) |
19.1 (66.4) |
Միջին օրական °C (°F) | 4.8 (40.6) |
5.8 (42.4) |
8.5 (47.3) |
13.2 (55.8) |
18.3 (64.9) |
23.0 (73.4) |
25.6 (78.1) |
25.2 (77.4) |
21.0 (69.8) |
15.5 (59.9) |
11.0 (51.8) |
7.0 (44.6) |
14.9 (58.8) |
Միջին ցածր °C (°F) | 1.1 (34) |
1.9 (35.4) |
3.7 (38.7) |
7.1 (44.8) |
11.1 (52) |
14.8 (58.6) |
17.4 (63.3) |
17.2 (63) |
14.0 (57.2) |
10.1 (50.2) |
6.7 (44.1) |
3.3 (37.9) |
9.0 (48.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −13.2 (8.2) |
−14 (7) |
−13.6 (7.5) |
−2.4 (27.7) |
1.0 (33.8) |
7.0 (44.6) |
9.0 (48.2) |
8.4 (47.1) |
0.0 (32) |
−2 (28) |
−6.2 (20.8) |
−8.8 (16.2) |
−14 (7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 60.4 (2.378) |
61.2 (2.409) |
52.3 (2.059) |
39.6 (1.559) |
36.3 (1.429) |
27.3 (1.075) |
17.6 (0.693) |
10.6 (0.417) |
31.0 (1.22) |
50.5 (1.988) |
75.7 (2.98) |
86.8 (3.417) |
549.3 (21.624) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 6.8 | 6.1 | 5.8 | 5.5 | 5.1 | 3.4 | 2.5 | 1.5 | 2.7 | 4.6 | 6.6 | 8.2 | 53.8 |
% խոնավություն | 74.9 | 73.6 | 73.0 | 71.3 | 68.6 | 60.6 | 54.4 | 53.3 | 59.7 | 67.6 | 75.2 | 76.7 | 67.4 |
աղբյուր: NOAA[4] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գտնվում է Հունաստանի խոշորագույն նավահանգիստներից մեկը[5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Քաղաք | Քաղաքային միավոր | Մունիցիպալիտետ |
---|---|---|---|
1981 | 34,535 | 35,799 | – |
1991 | 36,994 | 38,220 | – |
2001 | 48,885 | 52,720 | – |
2011 | 57,812 | 58,125 | 72,959 |
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնական պատմության թանգարան
- Եկեղեցական թանգարան
- Ազգաբանական թանգարան
Ալեքսանդրուպոլսում ծնված անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իշխան Ալեքսանդր Տեր-Խաչատրյան (1870-1917),
- Յանիս Կսանտուլիս (ծնվ. 1947 թվականին) - ժամանակակից հունական արձակագիր, լրագրող և դրամատուրգ։
- Խրիսոպիա Դևետցի (ծնվ. 1975 թվականին), հունական մարմնամարզուհի, եռակի ցատկերում Օլիմպիական խաղերի կրկնակի դափնեկիր (2004, 2008):
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցական թանգարան
-
Սուրբ Իոսիֆի եկեղեցի
-
3-րդ հասարակական տարրական դպրոց
-
Մաքսատան շենք
-
Քաղաքային առափնյան
-
Սամոթրակիի տեսարանը քաղաքից
-
Առափնյան՝ Ալեքսանդրուպոլսի առափնյան
-
Լողափ առափնյայի մոտ
-
Լողափը Սամոթրակիից հեռավորության վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.xanthi.ilsp.gr/thraki/history/his.asp?perioxhid=R0001
- ↑ http://www.visitgreece.gr/en/mainland/alexandroupolis
- ↑ В греческом городе Александруполис проходит фотовыставка РИА Новости
- ↑ «ALEXANDROUPOLIS Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Эксперт: Предложение Греции пускать российские корабли в обход Турции не понравится НАТО
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի կայքը
- Ալեքսանդրուպոլիս Արխիվացված 2016-09-21 Wayback Machine
- http://www.meteo.gr/stations/alexandroupolis/
- http://www.emthrace.org/
- Քաղաքային թանգարան Արխիվացված 2009-04-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրուպոլիս» հոդվածին։ |
|