Jump to content

Ագնես Բեռնել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես Բեռնել
գերմ.՝ Agnes Bernelle
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1923(1923-03-07)[1][2]
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի ազատ պետություն[3]
Մահացել էփետրվարի 15, 1999(1999-02-15)[1][2] (75 տարեկան)
Մահվան վայրԴուբլին, Իռլանդիա[3]
Քաղաքացիություն Գերմանիա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Ռուդոլֆ Բեռնաուեր
Կայքagnesbernelle.net

Ագնես Բեռնել (անգլ.՝ Agnes Bernelle, ծնյալ՝ Ագնես Էլիզաբեթ Բեռնաուեր, մարտի 7, 1923(1923-03-07)[1][2], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[3] - փետրվարի 15, 1999(1999-02-15)[1][2], Դուբլին, Իռլանդիա[3]), Բեռլինում ծնված ու արտագաղթած դերասանուհի և երգչուհի, որը երկար տարիներ Անգլիայում բնակվելուց հետո տեղափոխվել է Իռլանդիա։ Նկարահանվել է ավելի քան 20 կինոնկարներում, ինչպես նաև հանդես եկել բեմական և հեռուստատեսային ելույթներով։

Նրա ընտանիքը Բեռլինից փախել է 1936 թվականին։ Ստրատեգիական ծառայությունների գործակալության (OSS) պատերազմի ժամանակաշրջանի «Սև քարոզչություն» ռադիոհաղորդավարն էր՝ «Վիքի» ծածկանունով[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ներգրավվել է բրիտանական հատուկ գործողությունների խիստ գաղտնի ռադիոհեռարձակումների մեջ։ Վոբերն Աբեյ մենաստանից գաղտնի Էնիգմա ծածկագրման մեքենայով հաղորդումներ թողարկելիս ընդգրկվել է սև քարոզչության մեջ։ Նրան անդամագրել են իր մայրենի գերմաներեն լեզվի իմացության համար և հատկացրել «Վիքի» ծածկանունը։

Կալեի զինվորական ռադիոյով տրված նրա թողարկումները հեռարձակվում էին Գերմանիայում և գերմանական ուժերի շրջանում շփոթություն տարածելու և բարոյական ոգին իջեցնելու նախնական նպատակ էին հետապնդում՝ միաժամանակ լի լինելով մայրցամաքում դիմադրության մարտիկների համար ծածկագրված կոդային հաղորդագրություններով[փա՞ստ]։

Հաճախակի կրկնվող պատմություն կա այն մասին, որ Բեռնելի թողարկումներից մեկը ստիպել է նավի կապիտանին անձնատուր լինել այն բանից հետո, երբ նա տեղեկացել է, որ իր կինը, որին երկու տարի չէր տեսել, երկվորյակների է ծնունդ տվել[5][6]։

Ընտանեկան կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1945-1969 թվականներին ամուսնացած է եղել Դեզմոնդ Լեսլիի հետ (1921–2001), որը կարճաժամկետ հայտնիություն էր ձեռք բերել 1962 թվականին Բեռնարդ Լևինի վրա հարձակում գործելով, քանի որ վերջինս նրա կնոջ ներկայացումներից մեկի մասին թշնամական ակնարկ էր գրել։

Զույգն ունեցել է երեք երեխա[փա՞ստ]։

Հետագա տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես միջազգային կաբարե երգչուհի ձայնագրությունների ժամանակ համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Մարկ Ալմոնդը, Էլվիս Կոստելոն, Թոմ Ուեյթսը և իռլանդական «The Radiators» փանկ ռոք խումբը[7]։ Թողարկել է երեք ալբոմ․ առաջինը՝ «Bernelle on Brecht and...» վերնագրով, թողարկվել է 1977 թվականին Ֆիլիպ Շևրոնի կողմից, երկրորդը՝ «Father's Lying Dead on the Ironing Board» վերնագրով, թողարկվել է 1985 թվականին դարձյալ Շևրոնի կողմից, որին հաջորդել է 1988 թվականին «Mother, The Wardrobe is full of Infantrymen» վերնագրով Some Bizzare ձայնագրման ընկերության թողարկած ալբոմը։ Առաջին երկու ալբոմներում ընդգրկված են Վայմարի կաբարեի երգերը (նրա հայրը՝ Ռուդոլֆ Բեռնաուերը, Վայմարյան հանրապետության ժամանակ Բեռլինում երեք կաբարե թատրոն է ունեցել), իսկ երրորդը ներառում էր Թոմ Ուեյթսի և Ռոջեր ՄքԳուի երգերի ավելի ժամանակակից տարբերակները։ Մարկ Ալմոնդի հետ հանդես է եկել նաև դուետով՝ վերջինիս «The Stars We Are» ալբոմի «Kept Boy» կոչվող երգով[փա՞ստ]։

1978 թվականին հանդես է եկել Նյու Յորքի Օֆֆ-Բրոդվեյ հարթակում Բերտոլդ Բրեխտի «Downfall of the Egotist Johann Fatzer» ներկայացման ամերիկյան պրեմիերայի ժամանակ[8]։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տարիներն անցկացրել է պատմաբան և գրող Մորիս Քրեյգի հետ Դուբլինի կոմսության Սանդիմաունթ քաղաքում։ «The Fun Palace» կոչվող նրա ինքնակենսագրականը հրատարակվել է 1995 թվականին[9]։

Ֆիլմերի ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կեսար և Կլեոպատրա» (1945), պալատական ազնվական կնոջ դերում
  • «Կինը կնոջը» (1947)
  • «Բայց ոչ իզուր» (1948), Մերի Մեյերի դերում
  • «Կորած արքայադուստրը» (1949), բարոնուհու դերում
  • «Փախուստ մահվանից» (1950), Լորա Ռիորդանի դերում
  • «Այգու ցանկապատի վրայով» (1950)
  • «Գնացքի առաջին մեծ կողոպուտը» (1979), հարթակին կանգնած կնոջ դերում
  • «Իռլանդական Ռ․Մ․» (1985), տիկին Մագույրի դերում (1 էպիզոդ, 1985)
  • Die Wächter (1986, հեռուստամինիսերիալ), տիկին Տալբոթի դերում
  • «Երազողը» (1986), տիկին Օ՛Մալեյի դերում
  • Ագնես Բեռնել․ «Ես փոքրիկ աղջիկ էի» (1989 թվականին Իռլանդիայի հեռուստա-ռադիոյի նկարահանած վավերագրական կինոնկար), ինքն իր դերում
  • «Լսեք իմ երգը» (1991), ընդունարանի աշխատակցի դերում
  • «Սարսափելիորեն մեծ արկած» (1995), տիկին Աքերլիի դերում
  • «Հեքիաթ Սվիթի Բարեթի մասին» (1998), տիկին Վալշի դերում
  • «Նատյուրմորտ» (կարճամետրաժ, 1999), ծեր կնոջ դերում
  • The Lost Noises Office (1961) 7" EP (Narrator)
  • Lullabies for Sleepy Lovers (year unknown) 7" EP
  • Bernelle on Brecht And... (1977)
  • "Kitty Ricketts" c/w "Things" (1979) 7" single with The Radiators
  • Father's Lying Dead on the Ironing Board (1985)
  • Mother the Wardrobe Is Full of Infantrymen (1990)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dictionary of Irish BiographyRIA.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119551039 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Obituary: Agnes Bernelle, Independent.co.uk; accessed 7 February 2018.
  5. Booth, Nicholas (2016). Lucifer Rising: British Intelligence and the Occult in the Second World War. The History Press. ISBN 9780750968942. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  6. Gorman, Sophie (2014 թ․ մարտի 16). «Cabaret legend Agnes Bernelle: Ireland's first punk». independent.ie. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  7. http://irishrock.org/irodb/bands/radiators.html The Radiators
  8. For photos of Bernelle in this production, see Downfall of the Egotist Johann Fatzer
  9. «Books - Agnes Bernelle». Agnes Bernelle. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]