Ագնես Բալտսա
Ագնես Բալտսա հուն․՝ Αγνή Μπάλτσα | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1944[1][2][3][…] (80 տարեկան) |
Ծննդավայր | Լեֆկաս, Լեֆկաս, Լեֆկաս, Հոնիական կղզիներ, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և դերասանուհի |
Ամուսին | Günter Missenhardt? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա և Friends of Music Society? |
Կայք | agnesbaltsa.homestead.com |
Agnes Baltsa Վիքիպահեստում |
Ագնես Բալտսա[4] (հայտնի նաև Բալցա[5], հուն․՝ Aγνή Mπάλτσα, գերմ.՝ Agnes Baltsa), հույն օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո:
Ունի լայն դիապազոնի ձայն՝ հարուստ և հագեցած տեմբրով, վարպետորեն տիրապետում է վոկալ տեխնիկային, օժտված է բազմակողմանի դերասանական տվյալներով[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեց տարեկանից սովորել է դաշնամուր նվագել։ 1958 թվականին տեղափոխվել է Աթենք՝ երգել սովորելու։ 1965 թվականին ավարտել է Հունաստանի ազգային կոնսերվատորիան։ Ուսումը շարունակել է Մյունխենում ՝ Մարիա Կալլասի կրթաթոշակով։
Ֆրանկֆուրտի օպերայում իր դեբյուտը կատարել է 1968 թվականին Քերուբինոյի պարտիայում Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում, այնուհետև 1970 թվականին Վիեննայի պետական օպերայում հանդես է եկել Ռ. Շտրաուսի (Օկտավիանոս) «Վարդի ասպետ» (ավելի ուշ նույն պարտիան երգել է Զալցբուրգի փառատոնում Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարությամբ ներկայացման մեջ)։ Այդ ժամանակվանից հանդես է եկել հիմնականում Ավստրիայում։
Առավել հայտնի է որպես Բիզեի համանուն օպերայում Կարմեն պարտիայի կատարող։ Նա երգել է Մոցարտի օպերաներում («Այդպես են վարվում բոլորը»), Ռոսսինին («Սևիլյան սափրիչ», «Մոխրոտը», «Իտալուհին Ալժիրում»), Պ. Մասկանյին («Գեղջկական ասպետություն»), Սեն-Սանս («Սամսոն և Դելիլա»), Վերդի («Աիդա», «Ճակատագրի ուժը», «Տրուբադուր», «Դոն Կառլոս»), Բելլինին («Կապուլետներ և Մոնտեկիներ») և Դոնիցետին («Զանգակ» «Մարիա Ստյուարտ»)։
Նա նաև նկարահանվել է ավստրիական «Դուետ» հեռուստաֆիլմում 1992 թվականին՝ որպես օպերային երգչուհի։
Բալթսի երգեցողությունն առանձնանում է հատուկ խառնվածքով, արտահայտչականությամբ[7]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի ընդարձակ սկավառակագրություն։ Ձայնագրությունների թվում են «Կարմեն» (Deutsche Grammophon, դիրիժոր Լիվայն), «Սամսոն և Դալիլա» (Philips, դիրիժոր Դևիս), «Իտալուհին Ալժիրում» (Իզաբելլա, դիրիժոր Աբբադո, Deutsche Grammophon) օպերայի լավագույն տարբերակներից մեկը, «Կապուլետներ և Մոնտեկիներ» (դիրիժոր Մուտի, EMI) Ռոմեոյի պարտիաները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Discogs — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Бальтса // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 733. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
- ↑ Написание "Бальца":
- Бальца // Музыкальный словарь Гроува. — М.: Практика, 2006. — 1103 с.
- Кто есть кто в современной культуре: эксклюзивные биографии. — М.: МК-Периодика, 2006.
- «Венская опера отказалась от русской певицы». Коммерсантъ. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2013-04-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
- ↑ Акопян Л. О. Музыка XX века: энциклопедический словарь / Научный редактор Двоскина Е. М.. — М.: «Практика», 2010. — С. 54. — 855 с. — 2500 экз. — ISBN 978-5-89816-092-0
- ↑ «Агнес Бальтса (Agnes Baltsa) | Belcanto.ru». www.belcanto.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-10-22-ին. Վերցված է 2019-10-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հունաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մեցցո-սոպրանոներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Հույն երգիչներ
- Օպերային երգիչներ
- Հույն արվեստագետներ
- Հույն երգչուհիներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Հույն օպերային երգչուհիներ
- Հույն դերասանուհիներ
- Հույներ
- 21-րդ դարի օպերային երգիչներ
- Հույն դերասաններ