Աբրուկա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբրուկա (այլ կիրառումներ)
Աբրուկա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Էստոնիա |
Վարչատարածքային միավոր | Սաարեմա |
Մասն է | Արևմտաէստոնական կղզեխումբ |
Մակերես | 8,78 կմ² |
Բնակչություն | 16 մարդ (դեկտեմբերի 31, 2011)[1] |
Աբրուկա (էստ․՝ Abruka), կղզի Բալթիկ ծովի Ռիգայի ծոցում, Արևմտաէստոնական կղզեխմբի կազմում։ Գտնվում է Սաարեմաա կղզուց 4 կմ հարավ։ Կղզու վրա է գնտվում նույնանուն գյուղ[2][3]։
Աշխարհագրությունը և բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբրուկան մի քանի ավելի փոքր կղզիների հետ միասին (Վահասե, Կասելայդ, Լինուսիտամաա և Կիռյուռահու) կազմում է նույնանուն բնակավայրի տարածքը, որը մտնում է Սաարեմաա նահանգի Կաառմա շրջանի մեջ։ Այս կղզիների ընդհանուր մակերեսը կազմում է 10,1 կմ2, որից Աբրուկայի մակերեսն է 8,78 կմ2, մնացած կղզիները միասին՝ 1,3 կմ2[2][3]։
Կղզու բնակչությունը 20-րդ դարում զգալի անկում է ապրել. այսպես, 1922 թվականին այնտեղ ապրում էին 150 մարդ, 1959-ին - 111, 1967-ին - 93, 1974-ին - 65, 1984-ին - 36, իսկ 2000 թվականին ընդամենը 25[2]։ Այնուամենայնիվ, վերջերս կղզու բնակչությունը մի փոքր ավելացել է, 2012 թվականի հունվարի 1-ի տվյալներով կղզու վրա ապրում է 34 մարդ[4].
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rahvaloenduse tulemused näitavad asustatud saarte arvu kasvu
- ↑ 2,0 2,1 2,2 «Abruka saarest» (էստոներեն). Abruka.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17–ին-ին.
- ↑ 3,0 3,1 «Abruka küla» (էստոներեն). eestgid.ee. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17–ին-ին.
- ↑ «Asulate nimekiri» (էստոներեն). Kaarma vald. 2012 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17–ին-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Abruka.ee Արխիվացված 2012-07-24 Wayback Machine (էստոներեն) (անգլ.)
- Abruka.pri.ee Արխիվացված 2019-08-27 Wayback Machine (էստոներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրուկա» հոդվածին։ |
|