ԱՌ1Ա (ՀԿՌՀ)
ԱՌ1Ա | |
---|---|
ԱՌ1Ա ՀԿՌՀ | |
Տեսակ | ՀԿՌՀ |
Նախագծող | ՆՕՐԻՆԿՈ |
Արտադրող | Չինաստան |
Արտադրման տարիներ | 2009-ից մինչ օրս |
Հատի գին | ~ 9 մլն $ |
Հիմնական օգտագործողներ | Չինաստան, Հայաստան |
Մեքենայի Քաշ | 42.5 տ |
Մեքենայի Երկարություն | 12 մ |
Մեքենայի Բարձրություն | 3 մ |
Մեքենայի Լայնություն | 3 մ |
Մեքենայի շարժիչի հզորություն | 500 ձիաուժ |
Մեքենայի շարժիչի տեսակ | դիզելային |
Վառելիքի պաշար | 650 կմ |
Հրթիռների քանակ | 10 |
Հրթիռների տրամագիծ | 300 մմ |
Կրակի Հեռահարություն | 20-130կմ |
Կրակի Տևողություն | 1 րոպե |
Վերալիցքավորման ժամանակ | 15-20 րոպե |
Շեղում | 0.05% |
ԱՌ1Ա՝ չինական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՌ1Ա համակարգերը նախատեսված են հակառակորդի կենդանի ուժի, թույլ զրահավորված (կամ զրահապատում չունեցող) թիրախների, հրետանային միջոցների և այլ թիրախների ոչնչացման համար։ ԱՌ1Ա համակարգերը համազարկով, կամ մենահատ կրակում են ստանդարտ 300 մմ-անոց հրթիռներ։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՌ1Ա ՀԿՌՀ-երի արտադրությունը սկսվել է 2009 թվականից և շարունակվում է մինչ օրս։ Արտադրող կազմակերպությունը չինական ՆՕՐԻՆԿՈ ընկերությունն է։ ԱՌ1Ա համակարգերը հավաքվել են ռուսական Սմերչ համակարգերի բազայի հիման վրա։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՌ1Ա համակարգերն ունեն ավելի արդիականացված պարամետրեր, քան Սմերչը։ Այս համակարգի մեքենայի մարտական քաշը 42.5 տոննա է։ Այն հավաքված է 8X8 անվավոր թափքի շասսի վրա։ Մեքենայի երկարությունը կազմում է 12 մ, լայնությունը 3 մ, իսկ բարձրությունը 3 մ։ Մեքենան սնուցվում է դիզելային շարժիչով զարգացնելով 500 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 60 կմ/ժ արագություն։ Այս համակարգերի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 650 կմ։
Մարտական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՌ1Ա համակարգը ղեկավարվում է անձնակազմի 4 անդամների կողմից։ ԱՌ1Ա համակարգի հրթիռների քանակը 10-ն է՝ տրամաչափը ստանդարտ 300 միլիմետր։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 840 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 200 կգ։ ԱՌ1Ա համակարգի բոլոր հրթիռները արձակվում են ընդամենը 1 րոպեի ընթացքում։ ԱՌ1Ա համակարգերի հեռահարությունը հասնում է 120-130 կիլոմետրի։ Այս համակարգերը համարվում են գերճշգրիտ, քանի որ շեղում գրեթե չունեն։ Այս համակարգերի հիմնական առավելությունը նրա վերալիցքավորման ժամանակն է։ Այս հրթիռները վերալիցքավորվում են 15-20 րոպեների ընթացքում, քանի որ լիցքավորվում են կոնտեյներային տարբերակով։ ԱՌ1Ա համակարգերը գործում են -22-+55C ջերմաստիճանային պայմաններում։
Հայաստանի Սպառազինությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՌ1Ա ՀԿՌՀ-երը գտնվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ։ Ըստ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոն»-ի ամենամյա զեկույցի, Հայաստանը 2012 թվականին ձեռք է բերել 6 միավոր կայան Չինաստանից։ Համաձայան կենտրոնի տվյալների` պայմանագիրը հավանաբար կնքվել է դեռ 2010 թվականին, իսկ մատակարարումը ավարտվել 2012 թ.-ին։ Գործարքի արժեքը գնահատվում է 50 մլն. ԱՄՆ դոլար։
Համեմատություն Սմերչ, Ուռագան, PHL-03, ՎՄ-80, HIMARS, M270, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինատեսակ | Սմերչ[1] | Ուռագան[2] | ԱՌ1Ա[3] | PHL-03[4] | ՎՄ-80 | HIMARS[5] | M270[6] | Աստրոս II[7] | Պինակա[8] |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արտադրող երկիր | ԽՍՀՄ ՌԴ |
ԽՍՀՄ ՌԴ |
Չինաստան | Չինաստան | Չինաստան | ԱՄՆ | ԱՄՆ | Բրազիլիա | Հնդկաստան |
Արտադրման տարիներ | 1987-մինչ օրս | 1975-մինչ օրս | 2009-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1999-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1983-մինչ օրս | 1983-մինչ օրս | 2000-մինչ օրս |
Զանգված | 43.7 տ | 20 տ | 42.5 տ | 43 տ | 32 տ | 10.9 տ | 24.56 տ | 10 տ | 45 տ |
Երկարություն | 12.1 մ | 9.63 մ | 13 մ | 12 մ | 9.5 մ | 7 մ | 6.97 մ | 7 մ | 12.5 մ |
Բարձրություն | 3.05 մ | 2.8 մ | 3 մ | 3 մ | 3 մ | 3.2 մ | 2.97 մ | 2.9 մ | 3 մ |
Լայնություն | 3.05 մ | 3.23 մ | 3 մ | 3 մ | 3.5 մ | 2.4 մ | 2.62 | 2.6 մ | 2.5 |
Տրամաչափ | 300 մմ | 200 մմ | 300 մմ | 300 մմ | 273 մմ | 227 մմ | 227 մմ | 127, 180, 300 մմ | 214 մմ |
Ուղղորդիչների քանակ | 12 հատ | 16 հատ | 10 հատ | 8 հատ | 12 հատ | 6 հատ | 12 հատ | 32, 16, 4 հատ | 16 |
Կրակի նվազ. հեռավորություն | 2 կմ | 8.5 կմ | 20 կմ | 20 կմ | 34 կմ | 2 կմ | 2 կմ | 7 կմ | 5 կմ |
Կրակի առավել. հեռավորություն | 90 կմ | 34 կմ | 130 կմ | 150 կմ | 80 կմ | 300 կմ | 300 կմ | 90 կմ | 40 կմ |
Վերալիցքավորում | 30 րոպե | 12-20 րոպե | 20 րոպե | 30 րոպե | 15-20 րոպե | 5-10 րոպե | 5 րոպե | 15-20 րոպե | 15 րոպե |
Վառելիքի պաշար | 850 կմ | 500 կմ | 650 կմ | 650 կմ | 550 կմ | 480 կմ | 485 կմ | 480 կմ | 800 կմ |
Արժեք | 12.5 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 7 մլն. $ | 18 մլն. $ | 20 մլն. $ | 13,5 մլն. $ | 2 մլն. $ |
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սմերչ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Ուռագան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «ԱՌ1Ա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «PHL-03». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «HIMARS». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Մ270». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Աստրոս II». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Պինակա
- ↑ «База данных по мировому импорту вооружений и военной техники 2007-2018» (PDF) (ռուսերեն). ЦАМТО. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.