Freeform (մինչև 2016 թվականի հունվարը — ABC Family), ամերիկյան կաբելային հեռուստաընկերություն, պատկանում է «Walt Disney»-ի ABC Family Worldwide Inc. դուստր ընկերությանը։ Freeform-ի հիմնական հեռուստադիտողները 14-34 տարեկան երիտասարդներ են։ Ցուցադրում է հիմնականում սեփական արտադրության ընտանեկան հաղորդումներ, սերիալներ, ֆիլմեր։ Ալիքը հասանելի է մարդկության 81% - ին[1]։
Հեռուսաալիքը հիմնվել է 1977 թվականին CBN Satellite Service անունով, որպես Պետ Ռոբերթսոն քարոզչի Քրիստոնեական ալիք։ 1990 թվականին ալիքի թեման դարձավ ժամանցային և կողմնորոշված է ընտանեկան դիտման համար։ 1998 թվականին վաճառվել է News Corporation- ի վրա և վերանվանվել Fox Family: 2002 թվականի հոկտեմբերի 24-ին Saban Entertainment-ի հետ գնվել է The Walt Disney Company - ի կողմից։ Այդ նույն թվականի նոյեմբերի 10- ին անվանափոխվել է ABC Family: 2015 թվականի հոկտեմբերի 12- ին հայտարարվել է ալիքի ռեբրեդինգի մասին։ 2016 թվականի հունվարի 12- ին ալիքն անոնը փոխել է և դարձրել է Freeform[2]: