Վագրաձի
Արտաքին տեսք
Վագրաձի | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Hippotigris
| ||
|
Վագրաձիեր կամ զեբրեր, (լատին․՝ Hippotigris), միասմբակավորների կարգի ձիերի սեռի կաթնասուն կենդանիների խումբ։ Հանդիպում են հոտերով[1]։
Մարմնի երկարությունը 200-240 սմ է, պոչինը՝ 45-57 սմ, մնդավի բարձրությունը՝ 120- 140 սմ, քաշը՝ մինչև 350 կգ։ Մարմինը պատված է իրար հաղորդող մուգ և բաց գույնի շերտերով։
Բաշը կարճ է, ուղղաձիգ դիրքով։ Պոչը վերջանում է երկար մազափնջով։ Ըստ մեծության, գանգի կառուցվածքի ու շերտավորության տարբերում են վագերաձիերի 3 տեսակ։ Տարածված են Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում[2]։
Շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բուսական կերով։ Հղիությունը տևում է 346-390 օր։ Ծնում են 1-2 ձագ։ Արհեստական պայմաններում լավ են բազմանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Conger, Cristen. «Are zebras black with white stripes or white with black stripes?». HowStuffWorks, Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Почему зебры полосатые? / Популярно-новостное / Публикации / Sciencel
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վագրաձի» հոդվածին։ |
|