Jump to content

Վագրաձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վագերաձի, (զեբր), միասմբակավորների կարգի ձիերի սեռի կաթնասուն կենդանիների խումբ։ Մարմնի երկարությունը 200—240 սմ է, պոչինը՝ 45—57 սմ, մնդավի բարձրությունը՝ 120— 140 սմ, քաշը՝ մինչև 350 կգ։ Մարմինը պատված է իրար հաղորդող մուգ և բաց գույնի շերտերով։ Բաշը կարճ է, ուղղաձիգ դիրքով։ Պոչը վերջանում է երկար մազափնջով։ Ըստ մեծության, գանգի կառուցվածքի ու շերտավորության տարբերում են վագերաձիերի 3 տեսակ։ Տարածված են Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում։ Հանդիպում են հոտերով։ Շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բուսական կերով։ Հղիությունը տևում է 346—390 օր։ Ծնում են 1—2 ձագ։ Արհեստական պայմաններում լավ են բազմանում։ Կլիմայավարժեցվել են նաղկին ԽՍՀՄ երկրներում՝ Ասկանիա-Նովայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։