Jump to content

Կարոյ Բերեգֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:49, 6 Հուլիսի 2022 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Կարոյ Բերեգֆի
փետրվարի 12, 1888(1888-02-12) - մարտի 12, 1946(1946-03-12) (58 տարեկան)
ԾննդավայրՑրվենկա, Կուլայ, Բաչ-Բադրոգ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն
Քաղաքացիություն Հունգարիա
Կոչումգեներալ-գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ

Կարոյ Բերեգֆի (հունգ.՝ Beregfy Károly, փետրվարի 12, 1888(1888-02-12), Ցրվենկա, Կուլայ, Բաչ-Բադրոգ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - մարտի 12, 1946(1946-03-12), Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն), հունգարացի քաղաքական և ռազմական գործիչ, նացիստ, հունգարացի նացիոնալիստ, 1944-1945 թվականներին Հունգարիայի պաշտպանության նախարար, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտական փուլում Ռեգենտյան խորհրդի անդամ (երկիրը կառավարում էր Ֆերենց Սալաշին), որը կառավարել է Հունգարիան 1944 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 1945 թվականի մարտի 28-ը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1888 թվականի փետրվարի 13-ին Ցրավենկայում (Վոեվոդինա) (անունը ծնվելուց Կարոյ Բերգեր)։ Մարտնչել է Առաջին համաշխարհային պատերազմում և ծանր վիրավորվել։ 1939 թվականից մինչև 1941 թվականներին ղեկավարել է Թագավորական ռազմական ակադեմիան։ 1941 թվականից մինչև 1944 թվականը մարտնչել է սկզբում որպես VI կորպուսի հրամանատար, այնուհետև Երրորդ բանակի հրամանատար։ 1944 թվականի ապրիլին հեռացվել է ծառայությունից և ազատվել բանակից, իրեն ենթակա զորքերի Կարմիր բանակի կողմից ջախջախման պատճառով։

Վերմախտի կողմից Հունգարիայի օկուպացումից և Սալաշի հեղաշրջումից հետո 1944 թվականի հոկտեմբերի 16-ին նշանակվում է պաշտպանության նախարար, միաժամանակ զբաղեցնելով Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, գեներալ-գմդապետի կոչումով։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Հունգարիայում հրեաների հետապնդմանը։ Հոկտեմբերի 21-ին հրամանագիր է ստորագրում 16-ից մինչև 60 տարեկան հրեա տղամարդկանց և 16-ից 60 տարեկան կանանց պարտադիր աշխատանքներում ներգրավելու վերաբերյալ[1]։

1945 թվականի ապրիլի 30-ին Բերեգֆին գերի է վերցվում ամերիկյան զորքերի կողմից և հանձնվում հունգարական նոր կառավարությանը։ Բերեգֆին Ժողովրդական տրիբունալի կողմից դատապարտվում է մարդկության դեմ գործած հանցագործությունների համար և 1946 թվականի մարտի 12-ին կախաղան բարձրացվում Սալաշի և Իոժեֆ Գերի հետ միասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Zoltán Vági, László Csősz, Gábor Kádár. The Holocaust in Hungary: Evolution of a Genocide. - AltaMira Press, 2013. - 504 с. - P. 153. - (Documenting Life and Destruction: Holocaust Sources in Context). - ISBN 9780759122000.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Magyar Életrajzi Lexikon
  • Géza Lakatos. As I saw it: the tragedy of Hungary, Englewood, New Jersey, N.J. : Universe Publishing, 1993.
  • Elek Karsai – László Karsai. A Szálasi per. Reform Kiadó, 1988.