Քեթի Աքեր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Քեթի Աքեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1947[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 1997[5][6][2][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, վիպասան, գրող, համալսարանի դասախոս, ակնարկագիր, կոմիքսների սցենարիստ, performance artist, արձակագիր և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի քաղաքային համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան և Բրանդեյսի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Blood and Guts in High School? |
Ներշնչվել է
|
Քեթի Աքեր (անգլ.՝ Kathy Acker, իսկական անձնանունը` Քերըն, իսկ օրիորդական ազգանունը` Լեման (Karen Lehmann) ապրիլի 18, 1947[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - նոյեմբերի 30, 1997[5][6][2][…], Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ) ամերիկացի գրող, 1970-1980-ականների փանք շարժման խորհրդանիշներից է խորհրդանիշն էր:
Ծնվել է 1947 թ. Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում ունևոր հրեայի ընտանիքում ու։ Բազմաթիվ վեպերի հեղինակ Աքերը հռչակ ձեռք բերեց «Նյու Յորքը 1979-ին» պատմվածքի համար «Փուշքարտ» ամերիկյան հեղինակավոր մրցանակին արժանանալով: Սակայն քննադատական ուշադրության արժանացել է 1982 թ. լույս տեսած «Great Expectations» («Մեծ հույսեր») վեպի շնորհիվ: Երբեմն գրական ահաբեկիչ հորջորջվող Աքերը նաև զանցանքային արձակի (transgressive fiction) ներկայացուցիչներից է, ում երկերի հերոսները հաճախ լուսանցքային են՝ մերժված հասարակության կողմից կամ ակտիվորեն մերժում են հասարակությունում տիրող բարոյական կարգը, գրված ու չգրված օրենքները, դրսևորում են նիհիլիզմ ու կոտրում թաբուներ: Նրա երկերն առանձնանում են սեռական տեսարանների անկաշկանդ, մանրազնին ու հաճախ գռեհկաբանություններով տոգորված նկարագրություններով: Նրան միջազգային լայն ճանաչում բերած ու լուրջ քննադատական ուշադրության արժանացած Blood and Guts in High School («Միս ու արյուն ավագ դպրոցում») վեպում (1984) Աքերն այնպիսի թաբուավորված և հակասական թեմաներ է արծարծել, ինչպիսիք են արնապղծությունը, մանկապղծությունը, աբորտը, բռնաբարությունը և այլն: Great Expectations-ի պես այս վեպն էլ է գրական կոլաժ, որտեղ պատումը հաճախ ընդհատվում է այլ երկերից թռցրած պատառիկներով, դրանց աղավաղումներով ու վերլուծություններով, հերոսների ինքնությունների երբեմնակի տարրալուծումներով: Blood and Guts in High School-ն արգելվել է Արևմտյան Գերմանիայում և Հարավաֆրիկյան հանրապետությունում: Արևմտյան Գերմանիայի` դեռահասների համար վնասակար հրատարակությունների հսկողության դաշնային ծառայության եզրակացությունը, ուր ասվում է, որ գիրքը «սպառնում է ոչ միայն երիտասարդներին, այլև վտանգավոր է մեծահասակների համար», Աքերը հրատարակում է 1991 թ. լույս տեսած Hannibal Lecter, My Father («Հաննիբալ Լեքթեր, հայր իմ») ժողովածուում:
Քեթի Աքերի «Բղջախուհություն» (Lust) վիպակը Կարեն Ղարսլյանի թարգմանությամբ հայերեն հրատրակել է Ինքնագիր գրական ակումբը 2015 թվին
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119373610 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Kathy Acker (նիդերլ.)
|