«Քեթի Աքեր»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Հրեա ֆեմինիստներ ՀոթՔաթ գործիքով |
չ →Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
||
Տող 11. | Տող 11. | ||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
{{DEFAULTSORT:Աքեր, Քեթի}} |
{{DEFAULTSORT:Աքեր, Քեթի}} |
||
[[Կատեգորիա:Ամերիկացի գրողներ]] |
[[Կատեգորիա:Ամերիկացի գրողներ]] |
||
[[Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի վիպասաններ]] |
[[Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի վիպասաններ]] |
00:35, 4 Հուլիսի 2020-ի տարբերակ
Քեթի Աքեր | |
---|---|
256 × 350px | |
Ծնվել է | ապրիլի 18, 1947[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 1997[5][6][2][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, վիպասան, գրող, համալսարանի դասախոս, ակնարկագիր, կոմիքսների սցենարիստ, performance artist, արձակագիր և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի քաղաքային համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան և Բրանդեյսի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Blood and Guts in High School? |
Ներշնչվել է
|
Քեթի Աքեր (անգլ.՝ Kathy Acker, իսկական անձնանունը` Քերըն, իսկ օրիորդական ազգանունը` Լեման (անգլ.՝ Karen Lehmann), ապրիլի 18, 1947[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - նոյեմբերի 30, 1997[5][6][2][…], Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի գրող, 1970-1980-ականների փանք շարժման խորհրդանիշներից մեկը:
Կենսագրություն
Ծնվել է 1947 թվականի ապրիլի 18-ին Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում՝ հրեական ունևոր ընտանիքում։ Բազմաթիվ վեպերի հեղինակ Աքերը առավել հայտնի դարձավ «Նյու Յորքը 1979 թվականին» պատմվածքի համար՝ արժանանալով «Փուշքարտ» ամերիկյան հեղինակավոր մրցանակին: Սակայն քննադատական ուշադրության է արժանացել 1982 թվականին լույս տեսած «Մեծ հույսեր» վեպի շնորհիվ: Երբեմն Աքերը հանդես է եկել նաև զանցանքային արձակի (transgressive fiction) ուղղության մեջ: Նրա երկերի հերոսները հաճախ լուսանցքային են՝ մերժված հասարակության կողմից կամ ակտիվորեն մերժում էին հասարակությունում տիրող բարոյական կարգը, գրված ու չգրված օրենքները, նիհիլիզմի հետևորդներ էին ու կոտրում էին տաբուները: Նրա երկերն առանձնանում են սեռական տեսարանների անկաշկանդ, մանրազնին ու հաճախ գռեհկաբանություններով լեցուն նկարագրություններով: Նրա միջազգային լայն ճանաչում ունեցող ու լուրջ քննադատական ուշադրության արժանացած «Միս ու արյուն ավագ դպրոցում» վեպում (1984 թվական), Աքերն արծարծել է այնպիսի տաբուավորված և հակասական թեմաներ, ինչպիսիք են արնապղծությունը, մանկապղծությունը, աբորտը, բռնաբարությունը և այլն: «Մեծ հույսեր»-ի նման այս վեպն էլ է գրական կոլաժ, որտեղ պատումը հաճախ ընդհատվում է այլ երկերից թռցրած պատառիկներով, դրանց աղավաղումներով ու վերլուծություններով, հերոսների ինքնությունների երբեմնակի տարրալուծումներով: «Միս ու արյուն ավագ դպրոցում» վեպը արգելվել է Արևմտյան Գերմանիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Արևմտյան Գերմանիայի դեռահասների համար վնասակար հրատարակությունների հսկողության դաշնային ծառայության եզրակացության մեջ նշվում է, որ գիրքը «սպառնում է ոչ միայն երիտասարդներին, այլև վտանգավոր է մեծահասակների համար»: Աքերը 1991 թվականին հրատարակել է իր «Հաննիբալ Լեքթեր, հայր իմ» ժողովածուն:
Քեթի Աքերի «Բղջախոհություն» վիպակը Կարեն Ղարսլյանի թարգմանությամբ հայերեն հրատարակել է Ինքնագիր գրական ակումբը 2015 թվականին:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119373610 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Kathy Acker (նիդերլ.)
|
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 30 մահեր
- 1997 մահեր
- Մեքսիկայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Քաղցկեղից մահացածներ
- ԼԳԲՏ վիպասաններ
- Ֆեմինիստ գրողներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Հրեա ֆեմինիստներ